«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
24 հուլիսի 2014 թ.
Պետական գրանցման թիվ 60314292
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
4 հուլիսի 2014 թ. |
թիվ 29-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
«ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՇՈՒԿԱՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՁԵՎ 12-ԱՌԵՎՏՈՒՐ (ՏԱՐԵԿԱՆ) ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎՆ ՈՒ ԼՐԱՑՄԱՆ ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2004 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 29-Ի ԹԻՎ 35-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Պետական վիճակագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի երրորդ մասի ե) կետով, 14-րդ հոդվածի երկրորդ և երրորդ մասերով, ինչպես նաև «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 72-րդ հոդվածի առաջին մասի առաջին կետի ա) ենթակետով` Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.
1. Հաստատել «Գյուղատնտեսական արտադրանքի շուկաների գործունեության մասին» ՁԵՎ 12-առևտուր (տարեկան) պետական վիճակագրական հաշվետվության ձևը` համաձայն հավելված 1-ի:
2. Հաստատել «Գյուղատնտեսական արտադրանքի շուկաների գործունեության մասին» ՁԵՎ 12-առևտուր (տարեկան) պետական վիճակագրական հաշվետվության ձևի լրացման հրահանգը` համաձայն հավելված 2-ի:
3. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2004 թվականի դեկտեմբերի 29-ի ««Գյուղատնտեսական արտադրանքի շուկաների գործունեության մասին» ՁԵՎ թիվ 12-առևտուր (տարեկան) պետական վիճակագրական հաշվետվության ձևը և լրացման հրահանգը հաստատելու մասին» թիվ 35-Ն որոշումը:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2015 թվականի հունվարի 1-ից:
Նախագահ |
Ս. Մնացականյան |
Հավելված 1 ՀՀ վիճակագրության պետական խորհրդի 2014 թվականի հուլիսի 4-ի թիվ 29-Ն որոշման |
ՁԵՎ 12-առևտուր (տարեկան) | |
ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ | |
ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՇՈՒԿԱՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
20 թ. |
Ներկայացվում է համաձայն «Պետական վիճակագրության մասին» ՀՀ օրենքի (04.04.2000թ., ՀՕ-48) | |||||||||||
Հաշվետվության ներկայացման ժամկետը` մինչև հաշվետու ժամանակաշրջանին հաջորդող տարվա մարտի 25-ը | |||||||||||
Ներկայացնում է__________________________________________________________ (անվանումը, անհատ ձեռնարկատիրոջ դեպքում` անունը, ազգանունը) Գտնվելու վայրը _____________________________________________________ I__I__I__I__I (գործունեության իրականացման վայրը) (փոստային դասիչ)Մարզը __________________________________________________________________ I__I__I (լրացվում է ՀՀ ԱՎԾ կողմից) Համայնքը / Վարչական շրջանը _____________________________________________ I__I__I__I (լրացվում է ՀՀ ԱՎԾ կողմից) Փաստացի գործունեության հիմնական տեսակը____________________________________ __________________________________________________________________ I__I__I__I__I__I (լրացվում է ՀՀ ԱՎԾ կողմից)
Էլեկտրոնային փոստ ________________________________@__________________ | |||||||||||
ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳԱՂՏՆԻՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՈՒՄԸ ԵՐԱՇԽԱՎՈՐՎՈՒՄ Է ՕՐԵՆՔՈՎ | |||||||||||
Պետական վիճակագրության մասին օրենսդրության խախտումը վիճակագրական տեղեկություններ տրամադրողների, ինչպես նաև պետական վիճակագրություն իրականացնող մարմնի պաշտոնատար անձանց համար առաջացնում է պատասխանատվություն՝ օրենքով սահմանված կարգով: |
ԲԱԺԻՆ 1. ԵԿԱՄՈՒՏՆԵՐ ԵՎ ԾԱԽՍԵՐ
հազար դրամ (մեկ տասնորդական նիշով) |
Ցուցանիշի անվանումը |
Տողի համարը |
Փաստացի տարեսկզբից |
Ա |
Բ |
1 |
Դրամական միջոցների մնացորդը հաշվետու տարվա սկզբին |
110 |
|
Ընդամենը եկամուտներ
(տող 115 = տող 115.1+ տող115.2+ տող115.3) այդ թվում` |
115 |
|
տեղահատկացման դիմաց վարձակալական վճարներ |
115.1 |
|
օժանդակ ծառայություններից ստացված եկամուտներ |
115.2 |
|
այլ եկամուտներ |
115.3 |
|
Ընդամենը ծախսեր
(տող 120 = տող 120.1+ տող 120.2+ տող 120.3 + տող 120.4 + տող120.5) այդ թվում ` |
120 |
|
աշխատանքի վարձատրություն և դրան հավասարեցված միջոցներ |
120.1 |
|
հիմնական միջոցների ձեռք բերման, շահագործման և պահպանման ծախսեր |
120.2 |
|
հիմնական միջոցների ընթացիկ և կապիտալ վերանորոգման ծախսեր |
120.3 |
|
ամորտիզացիոն մասհանումներ |
120.4 |
|
այլ ծախսեր |
120.5 |
|
Դրամական միջոցների մնացորդը հաշվետու տարվա վերջին (տող 125 = տող 110 + տող 115 - տող 120) |
125 |
ԲԱԺԻՆ 2. ԸՆԴՀԱՆՈՒՐ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Առկա վաճառատեղերի քանակը, միավոր |
130 |
|
Աշխատավարձի հաշվարկման համար կիրառվող աշխատողների միջին տարեկան թվաքանակը, մարդ |
135 |
Ղեկավար |
________________________ (Ազգանուն, անուն) |
________________________ (Ստորագրություն) |
Լրացնող (գլխավոր հաշվապահ կամ այլ լիազորված անձ) |
________________________ (Ազգանուն, անուն) |
________________________ (Ստորագրություն) |
« _ _ »______ ____20___թ. |
Հավելված 2 ՀՀ վիճակագրության պետական խորհրդի 2014 թվականի հուլիսի 4-ի թիվ 29-Ն որոշման |
Հ Ր Ա Հ Ա Ն Գ
«ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՇՈՒԿԱՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ»
ՁԵՎ 12- ԱՌԵՎՏՈՒՐ (ՏԱՐԵԿԱՆ)
ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն հրահանգը սահմանում է «Գյուղատնտեսական արտադրանքի շուկաների գործունեության մասին» ՁԵՎ 12-առևտուր (տարեկան) պետական վիճակագրական հաշվետվության (այսուհետ` հաշվետվություն) լրացման կարգը:
2. Հաշվետվությունը ներկայացնում են գյուղատնտեսական արտադրանքի շուկա կազմակերպող իրավաբանական անձինք, անհատ ձեռնարկատերերը, որոնք այդ մասին իրազեկվում են Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2003 թվականի հոկտեմբերի 3-ի թիվ 11-Ն որոշմամբ հաստատված կարգի դրույթներին համապատասխան:
3. Հաշվետվությունը ներկայացվում է Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայության Երևան քաղաքի և մարզային գործակալություններ (տարածքային բաժին)` հաշվետվության ձևի վրա նշված ժամկետներում և պարբերականությամբ:
4. Հաշվետվության մեջ ներառված ցուցանիշների բացակայության դեպքում համապատասխան տողերում պարտադիր պետք է դնել գծիկներ:
5. Վիճակագրական տեղեկությունների ներկայացման հետ կապված այլ հարցերը կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:
II. ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ
6. Հաշվետվությունը կազմված է երկու բաժնից.
1) բաժին 1` Եկամուտներ և ծախսեր,
2) բաժին 2` Ընդհանուր տեղեկություններ:
7. Տող 110-ը ներառում է նախորդ տարվա վերջի դրամական միջոցների մնացորդը:
8. Տող 115-ը ներառում է հաշվետվության 115.1, 115.2 և 115.3 տողերում բերված ցուցանիշների հանրագումարը (տող115 = տող 115.1+ տող 115.2 + տող 115.3):
9. Տող 115.1-ը ներառում է տեղահատկացման համար գանձվող վարձակալական վճարի գումարը, որը գանձվում է շուկաներում վաճառք իրականացնող անձանցից` տեղահատկացման համար:
10. Տող 115.2-ը ներառում է այն եկամուտները, որոնք ստացվում են շուկայում գյուղատնտեսական արտադրանքի վաճառքն իրականացնող անձանց որոշակի ծառայություններ մատուցելու համար. առևտրական գույքի, կշռաչափման սարքերի տրամադրման, մթերքները սառնարաններում, սառցարաններում և այլ պահեստային տարածքներում պահպանման, հատուկ սանիտարական հագուստների տրամադրման և այլնի համար:
11. Տող 115.3-ը ներառում է վերը չնշված բոլոր եկամուտները:
12. Տող 120-ը ներառում է 120.1-ից մինչև 120.5-րդ տողերի հանրագումարը (տող 120 = տող120.1+ տող120.2 + տող120.3 + տող120.4 + տող120.5):
13. Տող 120.1-ը հաշվառվում է.
1) վարձատրություն աշխատած ժամանակահատվածի համար, այդ թվում նաև կատարած աշխատանքի դիմաց ցանկացած լրացուցիչ վարձատրություն` պարգևատրումներ, հավելավճարներ, լրավճարներ, հատուցման վճարներ,
2) վարձատրություն չաշխատած ժամանակահատվածի համար` օրենսդրությամբ նախատեսված դեպքերում,
3) միանվագ տրվող խրախուսական և այլ վճարներ:
14. Տող 120.2-ը ներառում է հաշվետու ժամանակաշրջանում շուկաների շինարարության, բարեկարգման, ինչպես նաև շուկաների նյութատեխնիկական հագեցվածության համար կատարված ծախսերը:
15. Տող 120.3-ը ներառում է հիմնական միջոցների նորոգման, վերանորոգման և վերականգնման համար կատարվող ընթացիկ և կապիտալ ծախսերը:
16. Տող 120.4 -ը ներառում է գործունեության ընթացքում օգտագործվող և մաշվածքի ենթակա հիմնական միջոցների ամորտիզացիոն մասհանումների գումարը:
17. Տող 120.5 -ը ներառում է վերը չնշված բոլոր ծախսերը. գովազդի, ապահովագրության, կոմունալ ծառայությունների ծախսերը և այլն:
18. Տող 125-ը ներառում է 110 և 115 տողերի գումարը և 120 տողի տարբերությունը (տող 125 = տող 110+ տող 115 – տող 120):
19. Տող 130-ը ներառում է հաշվետու տարվա վերջին շուկայում առկա վաճառատեղերի քանակը:
20. Տող 135-ի ցուցանիշը որոշվում է հաշվետու տարվա բոլոր ամիսների աշխատողների միջին ամսական թվաքանակների հանրագումարը տարվա ամիսների թվին` 12-ի բաժանելով:
1) Աշխատողների միջին ամսական թվաքանակը հաշվարկվում է հաշվետու ամսվա յուրաքանչյուր օրացուցային օրվա (ամսի 1-ից մինչև 30 (31)-ը, փետրվարի համար՝ 28 (29)-ը աշխատողների թվաքանակի հանրագումարը՝ ներառյալ ոչ աշխատանքային օրերը, հաշվետու ամսվա օրացուցային օրերի թվին բաժանելով:
2) Աշխատողների թվաքանակը հանգստյան, տոնական կամ հիշատակի (ոչ աշխատանքային) օրերի համար ընդունվում է նախորդ աշխատանքային օրվա թվաքանակին հավասար: Երկու և ավելի ոչ աշխատանքային օրերի առկայության դեպքում այդ օրերից յուրաքանչյուրի համար աշխատողների թվաքանակն ընդունվում է դրանց նախորդող աշխատանքային օրվա թվաքանակին հավասար:
3) Եթե աշխատողների թվաքանակի ամենօրյա հաշվառում չի վարվում, աշխատողների թվաքանակը հաշվետու ամսվա համար հաշվարկվում է նախորդ ամսվա վերջի և հաշվետու ամսվա վերջի դրությամբ աշխատողների թվաքանակների գումարը 2-ի բաժանելով: