Գլխավոր տեղեկություն
Համար
ԱԺՈ-126-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (29.09.2014-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2014.10.15/55(1068) Հոդ.899
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
29.09.2014
Ստորագրող մարմին
ՀՀ ԱԺ նախագահ
Ստորագրման ամսաթիվ
29.09.2014
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
29.09.2014

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՀԻՆԳԵՐՈՐԴ ԳՈՒՄԱՐՄԱՆ ՎԵՑԵՐՈՐԴ ՆՍՏԱՇՐՋԱՆԻ ՕՐԱԿԱՐԳՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը որոշում է.

 

1. «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 36-րդ հոդվածի 2-րդ մասի «ա» կետի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի հինգերորդ գումարման վեցերորդ նստաշրջանի օրակարգում լրացուցիչ ընդգրկել հետևյալ հարցերը, որոնց վերաբերյալ համապատասխան գլխադասային մշտական հանձնաժողովները ներկայացրել են դրական եզրակացություն.

Հարցի անվանումը

Կոդը և հեղինակները

   

1. 

Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին

  

Պ-571-01.08.2014-ՊԻ-010/0
Հեղինակներ` Վահրամ Բաղդասարյան, Էդուարդ Շարմազանով, Արփինե Հովհաննիսյան, Ռուզաննա Մուրադյան, Մարգարիտ Եսայան

   

2.

ա) Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին

Պ-572-01.08.2014-ՖՎ-010/0
Հեղինակ` Արփինե Հովհաննիսյան

   

բ) «Սպառողական կրեդիտավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին

Պ-5721 -01.08.2014-ՖՎ-010/0
Հեղինակ` Արփինե Հովհաննիսյան

   

3.

Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում լրացում և փոփոխություն կատարելու մասին

Պ-573-01.08.2014-ՊԻ-010/0
Հեղինակներ` Վահրամ Բաղդասարյան, Մարգարիտ Եսայան, Արփինե Հովհաննիսյան, Ռուզաննա Մուրադյան

   

4.

«Տեղական տուրքերի և վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին

Պ-574-01.08.2014-ՏՏ-010/0
Հեղինակներ` Վահրամ Բաղդասարյան, Արաիկ Հովհաննիսյան, Արծվիկ Մինասյան, Մարգարիտ Եսայան, Թևան Պողոսյան, Մնացական Մնացականյան, Ստեփան Մարգարյան

   

5.

«Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին

   

Կ-576-08.08.2014-ՊԻ-010/0
Հեղինակ` ՀՀ կառավարություն

   

6.

«Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին

Պ-295-03.07.2013-ՊԻ-010/0
Հեղինակներ` Գալուստ Սահակյան, Կարինե Աճեմյան, Էդուարդ Շարմազանով

   

7.

«Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին

Պ-567-15.07.2014-ՊԻ-010/0
Հեղինակ` Թևան Պողոսյան

2. «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 36-րդ հոդվածի 2-րդ մասի «բ» կետի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի հինգերորդ գումարման վեցերորդ նստաշրջանի օրակարգում լրացուցիչ ընդգրկել հետևյալ հարցերը, որոնց վերաբերյալ համապատասխան գլխադասային մշտական հանձնաժողովները չեն ներկայացրել դրական եզրակացություն.

 

Հարցի անվանումը Կոդը և հեղինակները

 

3. «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 36-րդ հոդվածի 2-րդ մասի «գ» կետի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի հինգերորդ գումարման վեցերորդ նստաշրջանի օրակարգում լրացուցիչ ընդգրկել պարտադիր և ըստ անհրաժեշտության քննարկվող հետևյալ հարցերը.

Հարցի անվանումը

Կոդը և հեղինակները

   

1.

ա) Անձնական տվյալների պաշտպանության մասին

    

Կ-592-09.09.2014-ՊԻ-010/0
Հեղինակ` ՀՀ կառավարություն

   

բ) Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին

Կ-5921 -09.09.2014-ՊԻ-010/0
Հեղինակ` ՀՀ կառավարություն

   

գ) «Օտարերկրացիների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին

Կ-5922 -09.09.2014-ՊԻ-010/0
Հեղինակ` ՀՀ կառավարություն

   

դ) «Փախստականների և ապաստանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին

Կ-5923 -09.09.2014-ՊԻ-010/0
Հեղինակ` ՀՀ կառավարություն

   

2.

ա) Շարժական գույքի նկատմամբ իրավունքների գրանցման մասին

Կ-593-09.09.2014, 26.09.2014-ՊԻ-010/0
Հեղինակ` ՀՀ կառավարություն

   

բ) Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում
փոփոխություններ և լրացում կատարելու մասին

Կ-5931 -09.09.2014, 26.09.2014-ՊԻ-010/0
Հեղինակ` ՀՀ կառավարություն

   

գ) «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին

Կ-5932 -09.09.2014, 26.09.2014-ՊԻ-010/0 Հեղինակ` ՀՀ կառավարություն

   

դ) «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում և փոփոխություններ կատարելու մասին

Կ-5933 -09.09.2014, 26.09.2014-ՊԻ-010/0
Հեղինակ` ՀՀ կառավարություն

   

ե) «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին

Կ-5934 -09.09.2014, 26.09.2014-ՊԻ-010/0
Հեղինակ` ՀՀ կառավարություն

   

զ) «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին

Կ-5935 -09.09.2014, 26.09.2014-ՊԻ-010/0
Հեղինակ` ՀՀ կառավարություն

   

է) «Ապահովագրության և ապահովագրական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին

Կ-5936 -09.09.2014, 26.09.2014-ՊԻ-010/0
Հեղինակ` ՀՀ կառավարություն

   

ը) «Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին

Կ-5937 -09.09.2014, 26.09.2014-ՊԻ-010/0
Հեղինակ` ՀՀ կառավարություն

   

թ) Ընդերքի մասին Հայաստանի Հանրապե-տության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին

Կ-5938 -09.09.2014, 26.09.2014-ՊԻ-010/0
Հեղինակ` ՀՀ կառավարություն

   

ժ) «Ապրանքային նշանների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին

Կ-5939 -09.09.2014, 26.09.2014-ՊԻ-010/0
Հեղինակ` ՀՀ կառավարություն

   

ժա) «Ավիացիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին

Կ-59310 -09.09.2014, 26.09.2014-ՊԻ-010/0
Հեղինակ` ՀՀ կառավարություն

   

ժբ) «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին

Կ-59311 -09.09.2014, 26.09.2014-ՊԻ-010/0
Հեղինակ` ՀՀ կառավարություն

   

ժգ) «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին

Կ-59312 -09.09.2014, 26.09.2014-ՊԻ-010/0
Հեղինակ` ՀՀ կառավարություն

   

ժդ) Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին

Կ-59313 -09.09.2014, 26.09.2014 -ՊԻ-010/0
Հեղինակ` ՀՀ կառավարություն

   

3. 

«Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին

Պ-426-27.12.2013-ՊԻ-010/0
Հեղինակներ` Ստեփան Դեմիրճյան, Արամ Մանուկյան, Նիկոլ Փաշինյան, Լյուդմիլա Սարգսյան, Գագիկ Ջհանգիրյան, Լևոն Զուրաբյան, Հրանտ Բագրատյան

   

4.

Միջազգային պայմանագրերի վավերացում.

 
   
   

1.

2014 թվականի հունիսի 3-ին Բրյուսելում ստորագրված «Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության և Իտալիայի Հանրապետության պաշտպանության նախարարության միջև Լիբանանում Միավորված ազգերի ժամանակավոր ուժերի շրջանակներում համագործակցության և աջակցության մասին» տեխնիկական համաձայնագիր

Ն-607-24.09.2014-ԱՀ-011/0
Ներկայացնող` ՀՀ Նախագահ

   

2.  

Հայաստանի Հանրապետության և Ասիական զարգացման բանկի միջև 2014 թվականի հունվարի 21-ին և 2014 թվականի հունիսի 11-ին ստորագրված «Հայաստանի Հանրապետության և Ասիական զարգացման բանկի միջև 2011 թվականի մայիսի 30-ին ստորագրված «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագիր-Ծրագիր 2» վարկային համաձայնագրում (հատուկ գործողություններ) փոփոխություն կատարելու մասին» նամակ-համաձայնագիր

Ն-608-24.09.2014-ԱՀ,ՖՎ-011/0
Ներկայացնող` ՀՀ Նախագահ

Հայաստանի Հանրապետության
Ազգային ժողովի նախագահ

Գ. Սահակյան

 

29 սեպտեմբերի 2014 թվականի,

քաղ. Երևան

ԱԺՈ-126-Ն