ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
6 մարտի 2014 թվականի N 167-Ա
2014 ԹՎԱԿԱՆԻՆ ՆՇՎԵԼԻՔ ՀՈԲԵԼՅԱՆՆԵՐԸ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրով սահմանված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետին համապատասխան` 2014 թվականին հայ մշակույթի, հասարակական-քաղաքական գործիչների հոբելյանների և նշանակալից իրադարձությունների նշումը նախապատրաստելու նպատակով`
1. Ստեղծել հոբելյանական հանձնաժողովներ և հաստատել դրանց անհատական կազմերը` համաձայն NN 1, 2, 3 և 4 հավելվածների:
(1-ին կետը փոփ. 03.04.14 N 261-Ա)
2. 2014 թվականին հոբելյանների նշման հետ կապված մշակութային միջոցառումների ծախսերն իրականացնել Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարությանը մշակութային միջոցառումների իրականացման համար նախատեսված հատկացումների հաշվին` ծախսերի նախահաշիվները համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի հետ:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2014 թ. մարտի 6 Երևան |
Հավելված N 1 ՀՀ վարչապետի 2014 թ. մարտի 6-ի N 167-Ա որոշման |
ա ն հ ա տ ա կ ա ն Կ Ա Զ Մ
ՈՍԿԱՆ ԵՐԵՎԱՆՑՈՒ 400-ԱՄՅԱԿԻ ՆՇՈՒՄԸ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՈՂ ՀՈԲԵԼՅԱՆԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
Հ. Աբրահամյան |
- ՀՀ վարչապետ (հանձնաժողովի նախագահ) |
Ա. Գևորգյան |
- ՀՀ փոխվարչապետ, ՀՀ տարածքային կառավարման նախարար |
Հ. Պողոսյան |
- ՀՀ մշակույթի նախարար |
Ա. Աշոտյան |
- ՀՀ կրթության և գիտության նախարար |
Վ. Հակոբյան |
- ՀՀ Սյունիքի մարզպետ |
Ռ. Ջաղինյան |
- Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ (համաձայնությամբ) |
Ա. Իսահակյան |
- «ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտ» ՊՈԱԿ-ի տնօրեն (համաձայնությամբ) |
Կ. Վարդանյան |
- «Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարան» ՊՈԱԿ-ի տնօրեն |
Ռ. Մարտիրոսյան |
- ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ (համաձայնությամբ) |
Հ. Թամրազյան |
- «Մատենադարան» Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ» ՊՈԱԿ-ի տնօրեն (համաձայնությամբ) |
Մ. Տեր-Սարգսյան |
- «Ոսկան Երևանցի տպագրատուն» արտադրահրատարակչական բաժնետիրական ընկերության նախագահ (համաձայնությամբ) |
Տ. Զարգարյան |
- «Հայաստանի ազգային գրադարան» ՊՈԱԿ-ի տնօրեն (համաձայնությամբ) |
Ա. Միրզախանյան |
- ՀՀ կառավարության աշխատակազմի սոցիալական վարչության պետ (հանձնաժողովի քարտուղար) |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Վ. Գաբրիելյան |
Հավելված N 2 ՀՀ վարչապետի 2014 թ. մարտի 6-ի N 167-Ա որոշման |
ԹՈՐՈՍ ԹՈՐԱՄԱՆՅԱՆԻ 150-ԱՄՅԱԿԻ ՆՇՈՒՄԸ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՈՂ ՀՈԲԵԼՅԱՆԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
Հ. Աբրահամյան |
- ՀՀ վարչապետ (հանձնաժողովի նախագահ) |
Ա. Գևորգյան |
- ՀՀ փոխվարչապետ, ՀՀ տարածքային կառավարման նախարար |
Հ. Պողոսյան |
- ՀՀ մշակույթի նախարար |
Ա. Աշոտյան |
- ՀՀ կրթության և գիտության նախարար |
Ն. Սարգսյան |
- ՀՀ կառավարությանն առընթեր ճարտարապետության պետական կոմիտեի նախագահ |
Ռ. Ջաղինյան |
- Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ (համաձայնությամբ) |
Ա. Աղասյան |
- «ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի արվեստի ինստիտուտ» ՊՈԱԿ-ի տնօրեն (համաձայնությամբ) |
Մ. Մինասյան |
- «Հայաստանի ճարտարապետների միություն» ՀԿ-ի նախագահ (համաձայնությամբ) |
Հ. Թոքմաջյան |
- «Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարան» հիմնադրամի տնօրեն (համաձայնությամբ) |
Ա. Աբրոյան |
- ՀՀ մշակույթի նախարարության աշխատակազմի պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության գործակալության պետ |
Հ. Սիմոնյան |
- ՀՀ մշակույթի նախարարության «Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն (համաձայնությամբ) |
Վ. Պողոսյան |
- ՀՀ մշակույթի նախարարության «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրեն (համաձայնությամբ) |
Ա. Գրիգորյան |
- Ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտի տնօրեն (համաձայնությամբ) |
Ա. Միրզախանյան |
- ՀՀ կառավարության աշխատակազմի սոցիալական վարչության պետ (հանձնաժողովի քարտուղար) |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Վ. Գաբրիելյան |
Հավելված N 3 ՀՀ վարչապետի 2014 թ. մարտի 6-ի N 167-Ա որոշման |
ա ն հ ա տ ա կ ա ն Կ Ա Զ Մ
ՀԱՄՈ ՍԱՀՅԱՆԻ 100-ԱՄՅԱԿԻ ՆՇՈՒՄԸ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՈՂ ՀՈԲԵԼՅԱՆԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
Հ. Աբրահամյան |
- ՀՀ վարչապետ (հանձնաժողովի նախագահ) |
Հ. Նաղդալյան |
- ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ (համաձայնությամբ) |
Ա. Գևորգյան |
- ՀՀ փոխվարչապետ, ՀՀ տարածքային կառավարման նախարար |
Հ. Պողոսյան |
- ՀՀ մշակույթի նախարար |
Ա. Աշոտյան |
- ՀՀ կրթության և գիտության նախարար |
Ռ. Մարտիրոսյան |
- ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ (համաձայնությամբ) |
Ա. Սուքիասյան |
- Երևանի քաղաքապետի տեղակալ (համաձայնությամբ) |
Ռ. Ջաղինյան |
- Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ (համաձայնությամբ) |
Վ. Մովսիսյան |
- ՀՀ Նախագահին առընթեր Սևանա լճի հիմնախնդիրների հանձնաժողովի նախագահ (համաձայնությամբ) |
Ա. Իսահակյան |
- «ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտ» ՊՈԱԿ-ի տնօրեն (համաձայնությամբ) |
Կ. Վարդանյան |
- «Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարան» ՊՈԱԿ-ի տնօրեն (համաձայնությամբ) |
Է. Միլիտոնյան |
- «Հայաստանի գրողների միություն» հասարակական կազմակերպության նախագահ (համաձայնությամբ) |
Մ. Տեր-Գուլանյան |
- արձակագիր (համաձայնությամբ) |
Շ. Դավթյան |
- «Համո Սահյան» գիտամշակութային կենտրոն» հասարակական կազմակերպության նախագահ (համաձայնությամբ) |
Գ. Բաղդասարյան |
- քանդակագործ, ՀՀ վաստակավոր նկարիչ (համաձայնությամբ) |
Ն. Սահյան |
- Համո Սահյանի որդին (համաձայնությամբ) |
Ա. Միրզախանյան |
- ՀՀ կառավարության աշխատակազմի սոցիալական վարչության պետ (հանձնաժողովի քարտուղար) |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Վ. Գաբրիելյան |
Հավելված N 4 ՀՀ վարչապետի 2014 թ. մարտի 6-ի N 167-Ա որոշման |
ա ն հ ա տ ա կ ա ն Կ Ա Զ Մ
ՀՈՎՀԱՆՆԵՍ ՇԻՐԱԶԻ 100-ԱՄՅԱԿԻ ՆՇՈՒՄԸ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՈՂ ՀՈԲԵԼՅԱՆԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
Հ. Աբրահամյան |
- ՀՀ վարչապետ (հանձնաժողովի նախագահ) |
Ա. Գևորգյան |
- ՀՀ փոխվարչապետ, ՀՀ տարածքային կառավարման նախարար |
Հ. Պողոսյան |
- ՀՀ մշակույթի նախարար |
Ա. Աշոտյան |
- ՀՀ կրթության և գիտության նախարար |
Տ. Մարգարյան |
- Երևանի քաղաքապետ (համաձայնությամբ) |
Ռ. Մարտիրոսյան |
- ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ (համաձայնությամբ) |
Ֆ. Ցոլակյան |
- ՀՀ Շիրակի մարզպետ |
Ռ. Ջաղինյան |
- Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ (համաձայնությամբ) |
Ս. Բալասանյան |
- Գյումրու քաղաքապետ (համաձայնությամբ) |
Ա. Իսահակյան |
- «ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտ» ՊՈԱԿ-ի տնօրեն (համաձայնությամբ) |
Կ. Վարդանյան |
- «Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարան» ՊՈԱԿ-ի տնօրեն (համաձայնությամբ) |
Է. Միլիտոնյան |
- «Հայաստանի գրողների միություն» հասարակական կազմակերպության նախագահ (համաձայնությամբ) |
Ս. Մուրադյան |
- գրականագետ, Երևանի պետական համալսարանի հայ գրականության ամբիոնի վարիչ (համաձայնությամբ) |
Ա. Պապանյան |
- «Գյումրու Հ. Շիրազի հուշատուն-թանգարան» ՀՈԱԿ-ի տնօրեն (համաձայնությամբ) |
Վ. Շիրազ |
- Հովհաննես Շիրազի որդին (համաձայնությամբ) |
Ա. Միրզախանյան |
- ՀՀ կառավարության աշխատակազմի սոցիալական վարչության պետ (հանձնաժողովի քարտուղար) |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Վ. Գաբրիելյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
24.07.2014, N 689-Ա | 25.07.2014, N 167-Ա | |
03.04.2014, N 261-Ա | 04.04.2014, N 167-Ա |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|