Գլխավոր տեղեկություն
Համար
N 704-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (13.09.2008-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
12.09.2008
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
12.09.2008
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
13.09.2008

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

 12 սեպտեմբերի 2008 թվականի N 704-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 25-Ի N 562-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածով`

 Հայաստանի Հանրապետության վարչապետի 2004 թվականի օգոստոսի 25-ի «Միջգերատեսչական հանձնաժողով ստեղծելու մասին» N 562-Ա որոշման հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելվածի:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան

 

2008թ. սեպտեմբերի 12

Երևան

 

 

 

Հավելված

ՀՀ վարչապետի

2008 թվականի սեպտեմբերի 12-ի

N 704-Ա որոշման

 

 

«Հավելված

ՀՀ վարչապետի

2004 թվականի օգոստոսի 25-ի

N 562-Ա որոշման

 

Կ Ա Զ Մ

 

ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

 

Ա. Մովսեսյան  

- ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ (միջգերատեսչական հանձնաժողովի նախագահ)

   
Գ. Կոստանյան   - ՀՀ Նախագահի օգնական
   
Ն. Առուստամյան   - ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ
   
Ա. Բախշյան   - ՀՀ տարածքային կառավարման նախարարի տեղակալ
   
Ա. Պետրոսյան   - ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ
   
Գ. Մհերյան   - ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության պետի տեղակալ
   
Ա. Մուսայան   - ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի տեղակալ
   
Ս. Գալստյան   - ՀՀ պաշտպանության նախարարության ավիացիայի վարչության պետ
   
Ա. Հարությունյան   - ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի մաքսասակագնային կարգավորման վարչության սակագնային կարգավորման բաժնի պետ
   
Ա. Մանուկյան   - ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի հարկային վարչարարության կատարելագործման վարչության գույքային հարկերի և ոչ հարկային եկամուտների բաժնի պետ
   
Հ. Գասպարյան   - ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի հանրային ծառայությունների ոլորտների ծրագրերի վարչության տրանսպորտի և հաղորդակցության ծրագրերի բաժնի պետ»:

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար

Դ. Սարգսյան