ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
25 օգոստոսի 2004 թվականի N 562-Ա
ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ
1. «Զվարթնոց» օդանավակայանի կոնցեսիոների հետ պայմանագրային պարտավորությունների կատարման ընթացքում կոնցեսիոների կողմից իրականացվող ներդրումների, կիրառվող սակագների, ավիավառելիքի գնագոյացման, ինչպես նաև «Էրեբունի» և «Ստեփանավան» օդանավակայաններից քաղաքացիական չվերթների իրականացման առնչությամբ առաջացած մի շարք խնդիրների նպատակով ստեղծել միջգերատեսչական հանձնաժողով և հաստատել դրա կազմը` համաձայն հավելվածի:
2. Միջգերատեսչական հանձնաժողովին` պարբերաբար Հայաստանի Հանրապետության վարչապետին ներկայացնել տեղեկատվություն հանձնաժողովի կատարած աշխատանքների ընթացքի մասին:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
2004 թ. օգոստոսի 25 Երևան |
Հավելված ՀՀ վարչապետի 2004 թվականի օգոստոսի 25-ի N 562-Ա որոշման |
Կ Ա Զ Մ
ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
Ա. Մովսեսյան |
- ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ (միջգերատեսչական հանձնաժողովի նախագահ) | |
Ք. Նուրիջանյան |
- ՀՀ Նախագահի վերահսկողական ծառայության գործադիր իշխանության հանրապետական մարմինների բաժնի վարիչ | |
Գ. Խաչատրյան |
- ՀՀ կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեի նախագահի տեղակալ | |
Ա. Մուսայան |
- ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի տեղակալ | |
Գ. Կոստանյան |
- ՀՀ արդարադատության նախարարի խորհրդական | |
Ս. Գալստյան |
- ՀՀ պաշտպանության նախարարության ավիացիայի վարչության պետ | |
Ա. Մանուկյան |
- ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության հարկային վարչարարության կատարելագործման վարչության գույքային հարկերի և ոչ հարկային եկամուտների բաժնի պետ | |
Ա. Ալբերտյան |
- ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի ճյուղային տնտեսական ծրագրերի վարչության արդյունաբերության, տրանսպորտի և կապի ծրագրերի բաժնի պետի տեղակալ | |
Ա. Բախշյան |
- ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի անդամ |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|