Գլխավոր տեղեկություն
Համար
N 730-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (25.07.2014-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
17.07.2014
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
24.07.2014
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
25.07.2014

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

17 հուլիսի 2014 թվականի N 730-Ա

 

«ՀԱՅՋՐՄՈՒՂԿՈՅՈՒՂԻ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈԻԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐԱԿԱՆ ԿԱՊԻՏԱԼԸ ՆՎԱԶԵՑՆԵԼՈՒ ԵՎ ԳՈՒՅՔ ՆՎԻՐԱԲԵՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 605-րդ հոդվածին, «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 36-րդ և 68-րդ հոդվածին, «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Թույլատրել «Հայջրմուղկոյուղի» փակ բաժնետիրական ընկերությանը սեփականության իրավունքով իրեն պատկանող` 15398194.02 դրամ հաշվեկշռային արժեքով «Սոլակի» չգործող պոմպակայանի շենք-շինություններով, սարքավորումներով, ձևավոր մասերով (այսուհետ` գույք)՝ համաձայն հավելվածի, վճարել այդ ընկերության կողմից տեղաբաշխված` պետությանը պատկանող համապատասխան թվով բաժնետոմսերի` «Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ձեռքբերման դիմաց` գույքն ամրացնելով Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին:

 2. Ընկերության կողմից ձեռք բերված բաժնետոմսերի մարման միջոցով` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով` համապատասխան չափով նվազեցնել ընկերության կանոնադրական կապիտալը:

3. Սույն որոշման 1-ին կետում նշված գույքի առանձնացման ժամանակ հաշվարկված ավելացված արժեքի հարկի վճարումն իրականացնել «Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 11-րդ մասով սահմանված կարգով:

4. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահին` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով՝

1) սույն որոշման 1-ին կետում նշված գույքը նվիրաբերել Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Սոլակ գյուղական համայնքին՝ ոռոգման աշխատանքներում օգտագործման նպատակով.

2) ապահովել գույքի արժեքի չափով «Հայջրմուղկոյուղի» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրության փոփոխման պետական գրանցումը.

3) ապահովել գույքի հանձնման-ընդունման աշխատանքների իրականացումը և նվիրաբերության պայմանագրի կնքումը` սահմանելով, որ գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված ծախսերը կատարվելու են Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Սոլակ գյուղական համայնքի միջոցների հաշվին:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Հ. Աբրահամյան

 

2014 թ. հուլիսի 24

Երևան

 

 

 

Հավելված

ՀՀ կառավարության 2014 թվականի

հուլիսի 17-ի N 730-Ա որոշման

 

Ց Ա Ն Կ

 

«Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտե» պետական կառավարչական հիմնարկին ամրացվող ԵՎ Հայաստանի Հանրապետության ԿՈՏԱՅՔԻ մարզի սոլակ գյուղական համայնքին նվիրաբերվող գույքի

 

NN

ը/կ

Գույքի անվանումը

Շահագործման տարեթիվը

Հաշվեկշռային արժեքը (դրամ)

1

2

3

4

1.

Սոլակի պոմպակայանի շենք 37մ *10*6.8m

1982

8 083 374.97

2.

Պահակատուն 8*6*3

1982

342 973.97

3.

Կաթսայատուն 8*7*3.5

1982

0.00

4.

Քլորատուն 12*7*6.0

1982

1 692 278.90

5.

Տրանսֆորմատորային ենթակայան՝ շենքով

1982

0.00

6.

Տրանսֆորմատորային ենթակայան՝ շենքով

1982

0.00

7.

Սոլակի կապտաժ մոնոլիտ 7*4*3,3մ

1971

330 298.93

8.

Կապտաժից մինչև պոմպերի ներծծման խողովակաշար պողպատյա Փ-500մմ բացօթյա 500գծմ

1982

2 972 134.45

9.

Ամբարձիչ հեծանային կամրջակային 3,2 տն, 6մ

1980

0.00

10.

Ամբարձիչ տելֆեր մեխանիկական,1 տն, 4մ

1980

0.00

11.

Բարձր լարման էլ. գծեր ԼԷՊ 10 կվ փայտյա հենարաններ՝ թվով 5 հատ, բետոնյա տակդիրով,երկու շղթա 2000 գծմ

1990

599 765.20

12.

Էլ. շարժիչ 4 ԱՄ-315 2Yի ասինխրոն 200 կվտ,3000 պ/ր , 380 վոլտ

1989

0.00

13.

Փական թուջե ԴՈՒ-200մմ, ՐՈՒ-10մթն

1982

9 479.63

14.

Փական մեխանիկական ձեռքի ԴՈՒ-200մմ, ՐՈՒ-10մթն

1982

9 479.63

15.

Փական թուջե էլ. շարժաբերումով դ-300մմ 10մթն

1980

1 489.18

16.

Փական թուջե էլ. շարժաբերումով դ-300մմ 10մթն

1980

1 489.18

17.

Փական թուջե էլ. շարժաբերումով դ-300մմ 10մթն

1980

1 489.18

18.

Փական թուջե էլ. շարժաբերումով դ-300մմ 10մթն

1980

1 489.18

19.

Փական թուջե էլ. շարժաբերումով դ-300մմ 10մթն

1980

1 489.18

20.

Փական թուջե էլ. շարժաբերումով դ-300մմ 10մթն

1980

1 489.18

21.

բ/ ցածր լարման ՇՕ-70

1982

0.00

22.

բ/ ցածր լարման ՇՕ-70

1982

0.00

23.

բ/ ցածր լարման ՇՕ-70

1982

0.00

24.

բ/ ցածր լարման ՇՕ-70

1982

0.00

25.

բ/ ցածր լարման ՇՕ-70

1982

0.00

26.

բ/ ցածր լարման ՇՕ-70

1982

0.00

27.

Պոմպակայանի ներծծող խողովակաշար Փ-300մմ պողպատյա, 24 գծմ

1982

11 167.20

28.

Պոմպերի ներծծման խողովակաշար Փ-500մմ պողպատյա, բացօդյա 24 գծմ

1982

0.00

29.

Սոլակ պ/կ-ից Աբովյան-Մաքրավան ջրատարին միացվող ջրագիծ դ-300մմ

 150գծմ-ից ապամոնտաժված 78,5=71,5

2003

1 338 306.06

 

Ընդամենը

 

15 398 194.02

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան