Գլխավոր տեղեկություն
Համար
N 803-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (27.08.2014-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
26.08.2014
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
26.08.2014
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
27.08.2014

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

26 օգոստոսի 2014 թվականի N 803-Ա

 

ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԻ ԽԱԽՏՄԱՆ ԱՌՆՉՈՒԹՅԱՄԲ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՎԱՐՈՒՅԹՆԵՐԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ԴՐԱ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետի`

 Ճանապարհային երթևեկության կանոնների խախտման առնչությամբ իրականացվող վարույթների կարգավորման նպատակով ստեղծել միջգերատեսչական աշխատանքային խումբ և հաստատել դրա անհատական կազմը` համաձայն հավելվածի:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Հ. Աբրահամյան

 

2014 թ. օգոստոսի 26

Երևան

 

Հավելված

ՀՀ վարչապետի 2014 թ.

օգոստոսի 26-ի N 803-Ա

որոշման

 

Ա Ն Հ Ա Տ Ա Կ Ա Ն   Կ Ա Զ Մ

 

ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԻ ԽԱԽՏՄԱՆ ԱՌՆՉՈՒԹՅԱՄԲ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՎԱՐՈՒՅԹՆԵՐԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ

 

 Ա. Մկրտչյան - ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ (աշխատանքային խմբի ղեկավար)
 Ն. Բալայան - ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի համակարգի իրավական ապահովման վարչության պետ
 Ա. Սաքապետոյան - ՀՀ Նախագահի վերահսկողական ծառայության խորհրդատու
 Հ. Գևորգյան - ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի հրամանատարի նյութատեխնիկական ապահովման գծով տեղակալ, գնդապետ
 Ա. Չիլինգարյան - ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության ճանապարհային ոստիկանության իրավաբանական բաժնի պետ, ոստիկանության փոխգնդապետ
 Լ. Բալյան - ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության Երևան քաղաքի վարչական ակտերով բռնագանձումների բաժնի պետ
 Կ. Կարապետյան - ՀՀ ֆինանսների նախարարության իրավաբանական վարչության մաքսային գործի և մտավոր սեփականության պաշտպանության ընթացակարգերի բաժնի պետ
 Ա. Ալոյան - ՀՀ կենտրոնական բանկի իրավաբանական վարչության իրավական խորհրդատվության և զարգացման բաժնի պետ (համաձայնությամբ)
 Ս. Միքայելյան - ՀՀ կենտրոնական բանկի սպառողների շահերի պաշտպանության և ֆինանսական կրթման կենտրոնի կոորդինատոր` շուկայի վարվելակերպի կարգավորման և վերահսկողության գծով (համաձայնությամբ)
 Ե. Եսայան

- ՀՀ կենտրոնական բանկի իրավաբանական վարչության ֆինանսական վերահսկողության իրավական սպասարկման բաժնի իրավախորհրդատու (համաձայնությամբ)

 Ա. Ղլեչյան - «Սեքյուրիթի դրիմ» ՍՊԸ-ի ներկայացուցիչ (համաձայնությամբ)

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան