ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
15 հուլիսի 2014 թվականի N 662-Ա
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով հաստատված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետը`
1. Ստեղծել աշխատանքային խումբ՝ նույնականացման քարտերով, անձը հաստատող այլ փաստաթղթերով քվեարկություն իրականացնելու արդյունավետ մեխանիզմներ մշակելու, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքում, «Հանրաքվեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում և «Տեղական հանրաքվեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու վերաբերյալ առաջարկություններ ներկայացնելու նպատակով:
2. Հաստատել աշխատանքային խմբի կազմը` համաձայն հավելվածի:
3. Աշխատանքային խմբի ղեկավարին՝
1) քննարկել և մինչև 2014 թվականի օգոստոսի 15-ը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել սույն որոշման 1-ին կետից բխող առաջարկություններ.
2) մինչև 2014 թվականի հոկտեմբերի 15-ը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքում, «Հանրաքվեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում և «Տեղական հանրաքվեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծեր:
Հայաստանի Հանրապետության |
Հ. Աբրահամյան |
2014 թ. հուլիսի 15 Երևան |
Հավելված ՀՀ վարչապետի 2014 թ. հուլիսի 15-ի N 662-Ա որոշման |
Կ Ա Զ Մ
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ
Հովհաննես Մանուկյան |
- ՀՀ արդարադատության նախարար (աշխատանքային խմբի ղեկավար) |
Հովհաննես Սահակյան |
- ՀՀ Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ (համաձայնությամբ) |
Արփինե Հովհաննիսյան |
- ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր (համաձայնությամբ) |
Տիգրան Մուկուչյան |
- ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ (համաձայնությամբ) |
Արսեն Մկրտչյան |
- ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ |
Արտակ Ասատրյան |
- ՀՀ կառավարության աշխատակազմի պետաիրավական վարչության պետ |
Մնացական Բիչախչյան |
- ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության հսկողության և վերլուծության բաժնի պետ |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Դ. Հարությունյան |