Գլխավոր տեղեկություն
Համար
N 637-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (10.07.2014-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
09.07.2014
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
09.07.2014
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
10.07.2014

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

9 հուլիսի 2014 թվականի N 637-Ա

 

ԱՐՄԵՆ ԵՐԻՑՅԱՆԻՆ, ՕՆԻԿ ԱՎԱՆԵՍՅԱՆԻՆ ԵՎ ՀԱՄԼԵՏ ՀԱԿՈԲՅԱՆԻՆ ՉԻՆԱՍՏԱՆԻ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`

1. Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանին, Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարի գլխավոր խորհրդական Օնիկ Ավանեսյանին և Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակազմի ղեկավար Համլետ Հակոբյանին 2014 թվականի հուլիսի 14-18-ը գործուղել Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն՝ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև աղետների կանխարգելման և դրանց հետևանքների վերացման ոլորտում կապերի ու համագործակցության ամրապնդման, ինչպես նաև Չինաստանի Ժողովրդական Հանրապետության քաղաքացիական հարցերով նախարարության և Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության միջև արտակարգ իրավիճակների կառավարման ոլորտում փոխըմբռնման և համագործակցության վերաբերյալ հուշագրի դրույթների իրագործման հնարավորությունների համաձայնեցման համար:

2. Արմեն Երիցյանի, Օնիկ Ավանեսյանի և Համլետ Հակոբյանի՝ Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն գործուղման հետ կապված ճանապարհածախսը կատարել Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին։

3. Ընդունել ի գիտություն, որ Արմեն Երիցյանի, Օնիկ Ավանեսյանի և Համլետ Հակոբյանի՝ Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն գործուղման հետ կապված օրապահիկի և գիշերավարձի ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի հաշվին:

4. Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվություն։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Հ. Աբրահամյան

 

2014 թ. հուլիսի 9

Երևան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան