Գլխավոր տեղեկություն
Համար
N 654-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (16.07.2014-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
15.07.2014
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
15.07.2014
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
16.07.2014

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

15 հուլիսի 2014 թվականի N 654-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 15-Ի N 995-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասին համապատասխան`

1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2012 թվականի հոկտեմբերի 15-ի «Հայաստանի Հանրապետության օրենսդրությունը Եվրամիության՝ սննդամթերքի անվտանգության, անասնաբուժության և բուսասանիտարիայի բնագավառների վերաբերյալ օրենսդրության հետ մոտարկման ծրագիրը հաստատելու մասին» N 995-Ա որոշման հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները՝

1) «Վերահսկողության համակարգ» բաժնի «Իրավական ակտի մոտարկման վերջնաժամկետը» սյունակում «2014 թ. դեկտեմբերի» բառերը փոխարինել «2015 թ. հուլիսի» բառերով, «2014 թ. հուլիսի» բառերը` «2015 թ. փետրվարի» բառերով.

2) «Անասնաբուժություն» բաժնի «Իրավական ակտի մոտարկման վերջնաժամկետը» սյունակում «2014 թ. դեկտեմբերի» բառերը փոխարինել «2015 թ. հուլիսի» բառերով.

3) «Կենդանական ծագման մթերք» բաժնի «Իրավական ակտի մոտարկման վերջնաժամկետը» սյունակում «2014 թ. հուլիսի» բառերը փոխարինել «2015 թ. փետրվարի» բառերով, «2014 թ. դեկտեմբերի» բառերը` «2015 թ. հուլիսի» բառերով.

4) «Հավաստագրում և ավտոմատացում» բաժնի «Իրավական ակտի մոտարկման վերջնաժամկետը» սյունակում «2014 թ. դեկտեմբերի» բառերը փոխարինել «2015 թ. հուլիսի» բառերով.

5) «Ներմուծում» բաժնի «Իրավական ակտի մոտարկման վերջնաժամկետը» սյունակում «2014 թ. դեկտեմբերի» բառերը փոխարինել «2015 թ. հուլիսի» բառերով, «2014 թ. հուլիսի» բառերը` «2015 թ. փետրվարի» բառերով.

6) «Կենդանիների գրանցում» բաժնի «Իրավական ակտի մոտարկման վերջնաժամկետը» սյունակում «2014 թ. դեկտեմբերի» բառերը փոխարինել «2015 թ. հուլիսի» բառերով.

7) «Բուսասանիտարիա» բաժնի «Իրավական ակտի մոտարկման վերջնաժամկետը» սյունակում «2014 թ. դեկտեմբերի» բառերը փոխարինել «2015 թ. հուլիսի» բառերով, «2014 թ. մայիսի» բառերը` «2015 թ. փետրվարի», «2014 թ. հունվարի» բառերը` «2015 թ. փետրվարի», «2014 թ. փետրվարի» բառերը` «2015 թ. փետրվարի», «2014 թ. մարտի» բառերը` «2015 թ. փետրվարի», «2014 թ. ապրիլի» բառերը` «2015 թ. փետրվարի» բառերով:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Հ. Աբրահամյան

 

2014 թ. հուլիսի 15

Երևան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան