Գլխավոր տեղեկություն
Համար
N 968-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Incorporation (17.07.2014-08.01.2016)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2013.09.25/52(992) Հոդ.875
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
05.09.2013
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
13.09.2013
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
26.09.2013

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

 5 սեպտեմբերի 2013 թվականի N 968-Ն

 

ՀՍԿԻՉ-ԴՐԱՄԱՐԿՂԱՅԻՆ ՄԵՔԵՆԱՆԵՐԻ ՄԻՋՈՑՈՎ ՕՐՎԱ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎԱԾ ԴՐԱՄԱԿԱՆ ՀԱՇՎԱՐԿՆԵՐԻ ՀԱՆՐԱԳՈՒՄԱՐԻ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՑԱՆՑԱՅԻՆ ԿԱՊԻ ՄԻՋՈՑՆԵՐՈՎ ՀԱՐԿԱՅԻՆ ՄԱՐՄԻՆ ՈՒՂԱՐԿԵԼՈՒ ՊԱՐՏԱԴԻՐ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի «դ» կետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել, որ «Հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ հոդվածով սահմանված կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի կողմից օրվա ընթացքում հսկիչ-դրամարկղային մեքենաներով իրականացված դրամական հաշվարկների հանրագումարի մասին տեղեկությունները ցանցային կապի միջոցներով հարկային մարմին ուղարկելը պարտադիր է`

1) 2013 թվականի դեկտեմբերի 1-ից`

ա. 2013 թվականի ընթացքում ավելացված արժեքի հարկ վճարող համարվող հարկ վճարողների համար, իսկ 2013 թվականի դեկտեմբերի 1-ից հետո ավելացված արժեքի հարկ վճարող համարվելու դեպքում` ավելացված արժեքի հարկ վճարող համարվելու օրվան հաջորդող տասներորդ օրվանից, բայց ոչ ուշ, քան սույն կետի 2-րդ ենթակետում նշված ժամկետից, կամ

բ. այն հարկ վճարողների համար (անկախ ավելացված արժեքի հարկ վճարող համարվելու հանգամանքից), որոնց կողմից 2012 թվականի ընթացքում կամ 2013 թվականի հունվարի 1-ից մինչև դեկտեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում «Ներմուծում ազատ շրջանառության համար» մաքսային ռեժիմով Հայաստանի Հանրապետություն ներմուծված ապրանքների մաքսային արժեքը հանրագումարով կազմել է 10.0 մլն դրամ և ավելի.

2) ա. 2014 թվականի օգոստոսի 1-ից` 2013 թվականի արդյունքներով 30.0 մլն դրամից մինչև 58.35 մլն դրամ իրացումից հասույթ ունեցող հարկ վճարողների համար,

բ. 2014 թվականի հոկտեմբերի 1-ից` 2013 թվականի արդյունքներով 10.0 մլն դրամից մինչև 30.0 մլն դրամ իրացումից հասույթ ունեցող հարկ վճարողների համար,

գ. 2015 թվականի հունվարի 1-ից` 2013 թվականի արդյունքներով մինչև 10.0 մլն դրամ իրացումից հասույթ ունեցող հարկ վճարողների համար:

(1-ին կետը փոփ. 31.10.13 N 1191-Ն, խմբ. 03.07.14 N 662-Ն)

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան

 

2013 թ. սեպտեմբերի 13

Երևան

 

Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան