Գլխավոր տեղեկություն
Համար
N 815-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (28.08.2014-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2014.08.27/46(1059) Հոդ.757
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
17.07.2014
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
19.08.2014
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
28.08.2014

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

17 հուլիսի 2014 թվականի N 815-Ն

 

ՄԻՆՉԵՎ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 1-Ը ՆՇԱՆԱԿՎԱԾ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐԸ ՀԱՇՎԱՐԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության 2013 թվականի դեկտեմբերի 11-ի ՀՕ-121-Ն օրենքի 7-րդ հոդվածի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության պաշտպանության մարտական գործողությունների մասնակցի համար վարձատրության չափ սահմանված չլինելու դեպքում նրա հաշմանդամության զինվորական կենսաթոշակի, ինչպես նաև նրա ընտանիքի անդամի կերակրողին կորցնելու դեպքում զինվորական կենսաթոշակի չափերը հաշվարկելիս (վերահաշվարկելիս) հիմք է ընդունվում պայմանագրային ծառայության շարքային կազմի «ավագ սերժանտ» զինվորական կոչում և զինվորական ծառայության 20 տարվա ստաժ ունեցող զինծառայողի 1,89 անձնական գործակիցը:

2. Հաստատել մինչև 2014 թվականի հուլիսի 1-ը նշանակված զինվորական կենսաթոշակները «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով հաշվարկելու (վերահաշվարկելու) համար հիմք ընդունվող` զինծառայողի անձնական գործակիցը որոշելու կարգը` համաձայն հավելվածի:

3. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարին, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարին, Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարին, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության տնօրենին` մինչև 2014 թվականի սեպտեմբերի 15-ը`

1) սույն որոշմամբ հաստատված կարգի դրույթներին համապատասխան` զինվորական կենսաթոշակառուների հաշվառման տեղեկատվական համակարգ ներառել իրենց ղեկավարած համակարգից կենսաթոշակ ստացող նախկին ծառայողների, այդ թվում` այն ծառայողների, որոնց մահվան կապակցությամբ նշանակվել և վճարվում է կերակրողին կորցնելու դեպքում զինվորական կենսաթոշակ (այսուհետ` զինծառայող), վերջին պաշտոններին համապատասխանող` «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համապատասխան հավելվածով սահմանված պաշտոնների ցուցիչները և զինծառայողի անձնական գործակիցները` հիմք ընդունելով զինծառայողի զբաղեցրած վերջին պաշտոնը և «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 31-րդ հոդվածի հիման վրա հաշվարկված զինվորական ծառայության ստաժը.

2) Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը տրամադրել իրենց ղեկավարած համակարգի կենսաթոշակառուներին վերաբերող հետևյալ տվյալները`

ա. կենսաթոշակի գործի համարը, կենսաթոշակի տեսակը, կենսաթոշակառուի անունը, ազգանունը, հայրանունը, անձը հաստատող փաստաթղթի սերիան ու համարը, հաշմանդամության խումբը (առկայության դեպքում),

բ. կենսաթոշակի չափը մինչև սույն որոշման հիման վրա վերահաշվարկելը և կենսաթոշակի չափը սույն որոշման հիման վրա վերահաշվարկելուց հետո,

գ. «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 31-րդ հոդվածի հիման վրա հաշվարկված զինվորական ծառայության ստաժը (ներառյալ արտոնյալ պայմաններով հաշվարկվող ժամանակահատվածները),

դ. «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համապատասխան հավելվածով սահմանված պաշտոնների ցուցիչները և զինծառայողի անձնական գործակիցը` հիմք ընդունելով որպես զինծառայող զբաղեցրած վերջին պաշտոնը և «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 31-րդ հոդվածի 1-ին մասի հիման վրա հաշվարկված զինվորական ծառայության ստաժը:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից, և դրա գործողությունը տարածվում է 2014 թվականի հուլիսի 1-ից ծագած հարաբերությունների վրա:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Հ. Աբրահամյան

 

2014 թ. օգոստոսի 19

Երևան

 

 

Հավելված

ՀՀ կառավարության 2014 թվականի

հուլիսի 17-ի N 815-Ն որոշման

Կ Ա Ր Գ

 

ՄԻՆՉԵՎ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 1-Ը ՆՇԱՆԱԿՎԱԾ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐԸ «ՊԵՏԱԿԱՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԿԱՐԳՈՎ ՀԱՇՎԱՐԿԵԼՈՒ (ՎԵՐԱՀԱՇՎԱՐԿԵԼՈՒ) ՀԱՄԱՐ ՀԻՄՔ ԸՆԴՈՒՆՎՈՂ` ԶԻՆԾԱՌԱՅՈՂԻ ԱՆՁՆԱԿԱՆ ԳՈՐԾԱԿԻՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ

 

1. Սույն կարգով կարգավորվում են մինչև 2014 թվականի հուլիսի 1-ը նշանակված զինվորական կենսաթոշակները «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով (այսուհետ` օրենք) սահմանված կարգով հաշվարկելու (վերահաշվարկելու) համար հիմք ընդունվող` զինծառայողի անձնական գործակիցը որոշելուն առնչվող հարաբերությունները:

2. Սույն կարգում կիրառվող հասկացություններն ունեն հետևյալ իմաստները`

1) զինծառայող` Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության և Հայաստանի փրկարար ծառայության համակարգի հրամանատարական և ոչ հրամանատարական (սպայական, ենթասպայական, շարքային) կազմի ծառայող, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայող և դատական ակտերի հարկադիր կատարող, որոնց (կամ որոնց մահվան կապակցությամբ` նրանց ընտանիքների անդամներին) մինչև 2014 թվականի հուլիսի 1-ը նշանակվել և վճարվում է զինվորական կենսաթոշակ.

2) համապատասխան մարմին` Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարություն, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն, Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարություն, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանություն, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայություն.

3) վերջին պաշտոն` զինծառայողի զբաղեցրած վերջին` զինվորական ծառայության, փրկարար ծառայության ծառայողի, քրեակատարողական ծառայողի և դատական ակտերի հարկադիր կատարողի պաշտոնը, որը հաշվի է առնվել զինվորական կենսաթոշակի չափը հաշվարկելիս.

4) զինվորական ծառայության ստաժ` օրենքի 31-րդ հոդվածի 1-ին մասի հիման վրա հաշվարկված ստաժ:

3. Զինծառայողի անձնական գործակիցը որոշվում է վերջին պաշտոնի և զինվորական ծառայության ստաժի հիման վրա:

4. Զինծառայողի անձնական գործակիցը որոշելու համար`

1) զինծառայողի վերջին պաշտոնի հիման վրա որոշվում է այդ պաշտոնին համապատասխանող` «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համապատասխան հավելվածով սահմանված խումբը.

2) վերջին պաշտոնից ազատվելու օրվա դրությամբ զինվորական ծառայության ստաժի հիման վրա որոշվում է «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համապատասխան հավելվածով սահմանված մակարդակը (այսուհետ` մակարդակ):

5. Դատական ակտերի հարկադիր կատարողի դեպքում` զինծառայողի անձնական գործակիցը որոշվում է «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համապատասխան հավելվածով սահմանված սանդղակի հիման վրա` հաշվի առնելով վերջին պաշտոնը և աշխատավարձի մակարդակը (զինվորական ծառայության ստաժը վերջին պաշտոնից ազատվելու օրվա դրությամբ):

6. Եթե զինծառայողի վերջին պաշտոնն ընդգրկված է սույն կարգն ուժի մեջ մտնելու օրվա դրությամբ տվյալ մարմնում սահմանված պաշտոնների ցանկում, ապա զինծառայողի անձնական գործակիցը հավասարեցվում է «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համապատասխան հավելվածով տվյալ մարմնում այդ պաշտոնին համապատասխանող և նույն զինվորական ծառայության ստաժ ունեցող զինծառայողի գործակցին:

7. Եթե նախկին զինծառայողի վերջին պաշտոնն ընդգրկված չէ սույն կարգն ուժի մեջ մտնելու օրվա դրությամբ տվյալ մարմնում սահմանված պաշտոնների ցանկում, ապա զինծառայողի անձնական գործակիցը հավասարեցվում է «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համապատասխան հավելվածով տվյալ մարմնում այդ պաշտոնին համարժեք (հավասար) պաշտոնին համապատասխանող և նույն զինվորական ծառայության ստաժ ունեցող զինծառայողի գործակցին:

8. Հաշմանդամության և կերակրողին կորցնելու դեպքում զինվորական կենսաթոշակների չափերը վերահաշվարկելիս որպես զինծառայողի անձնական գործակից է կիրառվում զինծառայողի վերջին պաշտոնը (այդ պաշտոնին համարժեք (հավասար) պաշտոնն) զբաղեցնող և 20 տարվա զինվորական ծառայության ստաժ ունեցող զինծառայողի համար «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համապատասխան հավելվածով սահմանված գործակիցը` հաշվի առնելով օրենքի 21-րդ հոդվածի 3-րդ մասի և 23-րդ հոդվածի 3-րդ մասի դրույթները:

9. Պարտադիր ժամկետային զինվորական ծառայության շարքային կազմի զինծառայողի հաշմանդամության զինվորական կենսաթոշակի չափը, այդ զինծառայողի ընտանիքի անդամի կերակրողին կորցնելու դեպքում զինվորական կենսաթոշակի չափը հաշվարկվում են օրենքի 21-րդ հոդվածի 2-րդ մասի և 23-րդ հոդվածի 2-րդ մասի հիման վրա:

10. Սույն կարգի 7-րդ կետով սահմանված` պաշտոնների համարժեքությունը (հավասարությունը) որոշում է համապատասխան մարմնի ղեկավարը` հաշվի առնելով`

1) զինվորական պաշտոնների կազմը (հրամանատարական և ոչ հրամանատարական).

2) զինվորական պաշտոնի նշանակելու և զինվորական պաշտոնից ազատելու կարգը, հարկադիր կատարման ծառայությունում, քրեակատարողական ծառայությունում, փրկարար ծառայությունում պաշտոնի նշանակելու և պաշտոնից ազատելու կարգը (պաշտոնի նշանակելու և պաշտոնից ազատելու իրավունք ունեցող պաշտոնատար անձը).

3) զինծառայողների կազմերն ու զինվորական կոչումները, դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության, փրկարար ծառայության, քրեակատարողական ծառայության պաշտոնների խմբերը և պաշտոնների համար սահմանված կոչումները:

11. Սույն կարգի 7-րդ կետով սահմանված պաշտոնների համարժեքությունը (հավասարությունը) հաստատվում է համապատասխան մարմնի ղեկավարի հրամանով:

12. Զինվորական կենսաթոշակի չափն օրենքով և սույն կարգով սահմանված կարգով հաշվարկելիս (վերահաշվարկելիս) օրենքի 19-րդ հոդվածով սահմանված զինվորական ծառայության ստաժում հաշվառվում են օրենքի 31-րդ հոդվածով սահմանված կարգով հաշվարկված ժամանակահատվածները: Այս դեպքում, նախկին օրենսդրության հիման վրա հաշվարկված կենսաթոշակի չափը որոշելու համար հիմք ընդունվող զինվորական ծառայության ստաժը պահպանվում է նույնությամբ:

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան