Գլխավոր տեղեկություն
Համար
N 1442-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Incorporation (19.07.2014-03.06.2017)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2012.11.28/58(932) Հոդ.1247
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
15.11.2012
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
21.11.2012
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
08.12.2012

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

15 նոյեմբերի 2012 թվականի N 1442-Ն

 

ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ԵՎ ՌԱԶՄԱԿԱՆ ԴՐՈՒԹՅԱՆ ԺԱՄԱՆԱԿ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ՑԱՆՑԵՐԻ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԵՎ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել արտակարգ իրավիճակների և ռազմական դրության ժամանակ էլեկտրոնային հաղորդակցության ցանցերի շահագործման և կառավարման կարգը` համաձայն հավելվածի:

2. Առաջարկել Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարություն ներկայացնել տեղեկատվություն հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցերի վերաբերյալ` համաձայն Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության կողմից սահմանված և Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի հետ համաձայնեցված ծավալների և ձևերի:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

 Տ. Սարգսյան

 

2012 թ. նոյեմբերի 21

Երևան 

 

 

 

Հավելված 

ՀՀ կառավարության 2012 թվականի

նոյեմբերի 15-ի N 1442-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ԵՎ ՌԱԶՄԱԿԱՆ ԴՐՈՒԹՅԱՆ ԺԱՄԱՆԱԿ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ՑԱՆՑԵՐԻ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԵՎ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ

 

1. Սույն կարգի նպատակն արտակարգ իրավիճակների և ռազմական դրության պայմաններում, էլեկտրոնային հաղորդակցության բնագավառի իրավասու մարմնի (այսուհետ` Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարություն) կողմից էլեկտրոնային հաղորդակցության ցանցերի շահագործման և կառավարման գործառույթների ապահովումն է և Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության ու էլեկտրոնային հաղորդակցության ծառայություններ մատուցողների (այսուհետ` օպերատոր) փոխհարաբերությունների կանոնակարգման իրավական հիմքերի սահմանումն է:

2. Էլեկտրոնային հաղորդակցության ցանցերի շահագործման կառավարումն իրականացվում է համաձայն Հայաստանի Հանրապետության օրենսդրության:

3. Արտակարգ իրավիճակներում և ռազմական դրության ժամանակ էլեկտրոնային հաղորդակցության ցանցերի կառավարումն ու շահագործումն իրականացվում է համաձայն Հայաստանի Հանրապետության օրենքների, Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրերի, Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումների, սույն կարգի և այլ իրավական ակտերի:

3.1. Արտակարգ իրավիճակներում և ռազմական դրության ժամանակ յուրաքանչյուր տեսակի կապի ցանցերի և կապի միջոցների առաջնահերթ օգտագործման իրավունք ունեն ըստ հաջորդականության` Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը, Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարությունը, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայությունը, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարությունը, Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությունը, Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը, Երևանի քաղաքապետարանը և Հայաստանի Հանրապետության մարզպետարանները:

(3.1-ին կետը լրաց. 12.06.14 N 615-Ն)

3.2. Արտակարգ իրավիճակներում և ռազմական դրության ժամանակ կապի ցանցերը և կապի միջոցներն առաջնահերթ օգտագործվում են արտակարգ իրավիճակների կանխման ու հետևանքների վերացման, փրկարարական աշխատանքների կազմակերպման և իրականացման, պետության պաշտպանվածության, անվտանգության, ինչպես նաև իրավակարգի պահպանման միջոցառումների իրականացումն ապահովելու նպատակով:

(3.2-րդ կետը լրաց. 12.06.14 N 615-Ն)

4. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության կողմից արտակարգ իրավիճակներում և ռազմական դրության ժամանակ բոլոր էլեկտրոնային հաղորդակցության ցանցերի կառավարումն ու շահագործումն ապահովելու նպատակով նախապատրաստական շրջանում իրականացվող միջոցառումներն են`

1) էլեկտրոնային հաղորդակցության ցանցերի և համակարգերի կառավարման պլանի մշակում.

2) արտակարգ իրավիճակների և ռազմական դրության ժամանակ կապի միջոցների, ցանցի և ենթակառուցվածքների ստեղծման վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարություն առաջարկության ներկայացում.

3) կառավարման կետերի ստեղծում և ապահովում ժամանակակից կապի միջոցներով, այդ թվում` ֆիքսված հեռախոսակապով, բջջային հեռախոսակապով, ռադիոկապով, միջազգային ելքի կապուղիներով.

4) տեղեկատվության ստացման և փոխանցման հուսալի համակարգի ստեղծում և ներդրում.

5) արտակարգ իրավիճակների և ռազմական դրության ժամանակահատվածում պետական մարմիններին կապի գծերի, կապուղիների, ռադիոհաճախականության հատկացման ցանկի մշակում:

5. Արտակարգ իրավիճակների և ռազմական դրության ժամանակ Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության կողմից իրականացվող միջոցառումներն են`

1) էլեկտրոնային հաղորդակցության միջոցների տրամադրում պետական մարմիններին և դրանց անխափան շահագործման ապահովում.

2) օպերատորների գործունեության համակարգում.

3) օպերատորների կողմից տրամադրված տեղեկատվության գաղտնիության ապահովում.

4) վթարավերականգնողական աշխատանքների օպերատիվ կազմակերպում.

5) էլեկտրոնային հաղորդակցության համակարգերի պահպանություն և արտաքին միջամտություններից ապահովում:

6. Արտակարգ իրավիճակներում և ռազմական դրության ժամանակ Հայաստանի Հանրապետության պետական մարմինների և (կամ) Երևանի քաղաքապետարանի կողմից ներկայացված հայտերի հիման վրա, հաշվի առնելով սույն կարգի 3.1-ին կետում նշված առաջնահերթ օգտագործման իրավունքը, կապի ցանցերի և կապի միջոցների առանձնացումը և տրամադրումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարություն մուտքագրվելուց հետո հնարավորինս սեղմ ժամկետներում:

(6-րդ կետը փոփ. 12.06.14 N 615-Ն)

7. Արտակարգ իրավիճակներում և ռազմական դրության ժամանակ էլեկտրոնային հաղորդակցության ցանցերի կառավարումն ու շահագործումն իրականացվում է տվյալ ցանցերը տնօրինող (օգտագործող) օպերատորների կողմից` Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության կողմից ներկայացված հայտերին համապատասխան:

(7-րդ կետը լրաց. 12.06.14 N 615-Ն)

8. Հայտը ներառում է այն վայրը, որտեղ անհրաժեշտ է ապահովել կապով, պահանջվող կապի տեսակը և աշխատանքների իրականացման ժամանակահատվածը:

9. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարությունը Հայաստանի Հանրապետության պետական մարմինների կողմից ներկայացված հայտն ստանալուց հետո 1-օրյա ժամկետում այն ուղարկում է էլեկտրոնային հաղորդակցության ծառայություններ մատուցող օպերատորներին` հայցելով տեղեկատվություն հայտում նշված վայրում կապի ապահովման համար տեխնիկական հնարավորությունների և այդ աշխատանքների իրականացման նպատակով պահանջվող ֆինանսական միջոցների վերաբերյալ:

10. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարությունը սույն կարգի 9-րդ կետով պահանջվող տեղեկատվությունն էլեկտրոնային հաղորդակցության ծառայություններ մատուցող օպերատորներից ստանալուց հետո այն 1-օրյա ժամկետում համաձայնեցնում է Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության հետ, որից հետո պատվիրում է համապատասխան օպերատորին` հայտում նշված վայրում կապի ապահովման աշխատանքները:

11. Սույն կարգի 10-րդ կետում նշված աշխատանքներն ավարտելուց հետո կազմվում է ընդունման-հանձնման ակտ և ակտի մեկ օրինակը ներկայացվում է Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարություն:

12. Համագործակցությունը Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության և օպերատորների միջև իրականացվում է երկկողմանի համաձայնագրերով կամ պայմանագրային հիմունքներով` համաձայն Հայաստանի Հանրապետության օրենսդրության:

13. Սույն կարգի պահանջների համաձայն էլեկտրոնային հաղորդակցության ցանցերի, տեխնիկական միջոցների օգտագործման դիմաց հասցված իրական վնասը և բաց թողնված օգուտի փոխհատուցումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան:

(հավելվածը լրաց., փոփ. 12.06.14 N 615-Ն)

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան