Գլխավոր տեղեկություն
Համար
N 628-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (19.07.2014-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2014.07.09/36(1049) Հոդ.559
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
19.06.2014
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
27.06.2014
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
19.07.2014

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

19 հունիսի 2014 թվականի N 628-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 25-Ի N 1100-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Ոստիկանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ և Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի սեպտեմբերի 12-ի N 1566-Ն որոշմամբ հաստատված ցանկի 2-րդ կետերի՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի սեպտեմբերի 25-ի «Հափշտակված հնաոճ առարկաների և մշակութային արժեքների հաշվառման կարգը հաստատելու մասին» N 1100-Ն որոշման 1-ին կետով հաստատված կարգում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`

1) 2-րդ կետի 5-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«5) հափշտակված հնաոճ առարկաների և մշակութային արժեքների քարտադարան (այսուհետ` քարտադարան)` ինֆորմացիոն կենտրոնում գործող թղթային և (կամ) էլեկտրոնային եղանակով վարվող պահոց, որտեղ հավաքվում, մշակվում, համակարգվում ու պահվում է հափշտակված հնաոճ առարկաների և մշակութային արժեքների մասին տեղեկատվությունը:».

2) 3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«3. Հնաոճ առարկան կամ մշակութային արժեքը հաշվառման վերցնելու համար հիմք է հանդիսանում դրանց հափշտակված լինելը, որի դեպքում քրեական վարույթն իրականացնող մարմինը ոչ ուշ, քան 3 աշխատանքային օրվա ընթացքում լրացնում է N 1 ձևի քարտը` դասակարգչի համաձայն, և ուղարկում ինֆորմացիոն կենտրոն` հափշտակված հնաոճ առարկան կամ մշակութային արժեքը հաշվառման վերցնելու համար:».

3) 4-րդ կետն ուժը կորցրած ճանաչել.

4) 5-րդ կետում «հափշտակության կատարման ժամանակը» բառերը փոխարինել «հափշտակության ամսաթիվը» բառերով, իսկ «(ձև (ձևավորում), մանրամասն նկարագրություն, հատուկ նշաններ, թերություններ)» բառերը փոխարինել «(ձև, ձևավորում, բնորոշ մանրամասներ, հատուկ նշաններ, արատներ, վնասվածքներ)» բառերով.

5) 5-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ.

«Առկայության դեպքում քարտին կցվում է նաև հափշտակված հնաոճ առարկայի կամ մշակութային արժեքի լուսանկարը կամ էսքիզային նկարը:».

6) 6-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«6. Ինֆորմացիոն կենտրոնը քարտն ստանալուց հետո մեկ աշխատանքային օրվա ընթացքում այն մուտքագրում է քարտադարան:».

7) 7-րդ կետն ուժը կորցրած ճանաչել.

8) 8-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«8. Հափշտակված հնաոճ առարկաները կամ մշակութային արժեքները հաշվառումից հանելու հիմք է հանդիսանում հնաոճ առարկայի կամ մշակութային արժեքի հայտնաբերումը:».

9) 9-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«9. Քրեական վարույթն իրականացնող մարմինը սույն կարգի 8-րդ կետում նշված դեպքում մեկ աշխատանքային օրվա ընթացքում գրություն է ուղարկում ինֆորմացիոն կենտրոն` հնաոճ առարկան կամ մշակութային արժեքը հաշվառումից հանելու համար` նշելով հաշվառումից հանելու հիմքը և ամսաթիվը:».

10) 10-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«10. Քրեական վարույթն իրականացնող մարմնից ստացած գրության հիման վրա ինֆորմացիոն կենտրոնը հափշտակված հնաոճ առարկան կամ մշակութային արժեքը մեկ աշխատանքային օրվա ընթացքում հանում է հաշվառումից:».

11) 11-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«11. Հաշվառումից հանված քարտերը հանվում են քարտադարանից և արխիվացվում են արխիվային գործի մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:».

12) կարգը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 12-րդ, 13-րդ, 14-րդ և 15-րդ կետերով.

«12. Քարտադարանից տեղեկություններ անմիջականորեն ստանալու իրավունք ունեն` Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմը, Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմը, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության (այսուհետ` Հայաստանի Հանրապետության ոստիկանություն) ստորաբաժանումները, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայությունը, Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունը, Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը, Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարությունը, Հայաստանի Հանրապետության դատախազությունը, Հայաստանի Հանրապետության հատուկ քննչական ծառայությունը, Հայաստանի Հանրապետության դատարանները: Պետական մյուս մարմինները քարտադարանից կարող են օգտվել Հայաստանի Հանրապետության ոստիկանության տարածքային ստորաբաժանումների միջոցով` օրենքով սահմանված լիազորությունների շրջանակում: Ֆիզիկական և իրավաբանական անձինք քարտադարանից կարող են ստանալ իրենց պատկանող հնաոճ առարկաների և մշակութային արժեքների վերաբերյալ առկա տեղեկատվություն` Հայաստանի Հանրապետության ոստիկանության տարածքային ստորաբաժանումների միջոցով: Հայաստանի Հանրապետության ոստիկանության տարածքային ստորաբաժանումները տեղեկատվությունը տրամադրում են պետական մարմինների, իրավաբանական անձանց գրությունները կամ ֆիզիկական անձանց դիմումներն ստանալուց հետո 7 աշխատանքային օրվա ընթացքում:

13. Քարտադարանից տեղեկություններ ստանալու համար հարցումները և դրանց պատասխանները ձևակերպվում են գրությամբ: Քարտադարանից անմիջականորեն տեղեկություններ ստանալու իրավունք ունեցող պետական մարմինների և Հայաստանի Հանրապետության ոստիկանության տարածքային ստորաբաժանումների հարցումներին ինֆորմացիոն կենտրոնը պատասխանում է 3 աշխատանքային օրվա ընթացքում:

14. Հարցումն էլեկտրոնային եղանակով կատարելու դեպքում քարտադարանի ավտոմատացված համակարգը տրամադրվող տեղեկությունը հավաստում է` նշելով տեղեկության տրամադրման ամսաթիվը և ժամը: Հարցման և տրամադրվող տեղեկության մասին տվյալներն էլեկտրոնային եղանակով արձանագրվում և պահվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով: Քարտադարանի ավտոմատացված համակարգից էլեկտրոնային եղանակով տեղեկությունների տրամադրման կարգը հաստատվում է Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի հրամանով:

15. Հափշտակված հնաոճ առարկաների և մշակութային արժեքների վերաբերյալ քարտադարանում առկա` սույն կարգի N 1 ձևի քարտի 4-20-րդ կետերով նախատեսված տեղեկատվությունը, ինչպես նաև լուսանկարը կամ էսքիզային նկարը ենթակա են հրապարակման Հայաստանի Հանրապետության ոստիկանության պաշտոնական կայքում:».

13) N 1 ձևը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն N 1 հավելվածի.

14) N 2 ձևը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն N 2 հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո եռամսյա ժամկետում ընդունել սույն որոշման 1-ին կետի 12-րդ ենթակետից բխող հրամանը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Հ. Աբրահամյան

 

2014 թ. հունիսի 27

Երևան

 

 

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2014 թվականի

հունիսի 19-ի N 628-Ն որոշման

 

«Ձև N 1

 

ՀԱՓՇՏԱԿՎԱԾ ՀՆԱՈՃ ԱՌԱՐԿԱՅԻ ԿԱՄ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԺԵՔԻ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ-ՈՐՈՆՈՂԱԿԱՆ ՔԱՐՏԸ

 

1. Քրեական գործի համարը __________ 2. Հարուցման ամսաթիվը ___________

3. Քրեական վարույթն իրականացնող մարմնի անվանումը ___________________

 

4. Հնաոճ առարկայի տեսակը

 

5. Մշակութային արժեքի տեսակը

 
 6. Անվանումը _______

7. Ստեղծողը _ ________ 8. Ստեղծման ժամանակը (դարը, տարին) ____________

9. Ստեղծման վայրը ______________ 10. Չափսերը (ծավալը) _ ______________

11. Քաշը _____________________

12. Գնահատման արժեքը __________ 13. Ձեռքբերման աղբյուրը 

 

14. Բովանդա-կությունը

 

15. Ոճը

 

16.Կատարման տեխնիկան

 

17. Երան-գավորումը

 

18. Նյութը

 

19. Մակագրությունը

 
   

20. Հնաոճ առարկայի կամ մշակութային արժեքի համառոտ նկարագրությունը (ձևը, ձևավորումը, բնորոշ մանրամասները, հատուկ նշանները, արատները, վնասվածքները)

__________________

__________________

__________________

__________________

21. Հափշտակության կատարման ամսաթիվը _____________

22. Հափշտակության կատարման վայրը ________________ 

 

քարտի դարձերեսը

 

23. Պատկանելությունը  

 

24. Պետական մարմնի անվանումը _______

25. Տեղական ինքնակառավարման _______

մարմնի անվանումը

26. Իրավաբանական անձի

անվանումը _____________________

27. Ֆիզիկական անձի

անունը, ազգանունը, _______________

հայրանունը ___________

28. Ծննդյան տարեթիվը _________

29. Պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի կամ իրավաբանական անձի գտնվելու վայրը կամ ֆիզիկական անձի բնակության վայրը

______________________

(հանրապետություն)

_______________ ____________________ (քաղաքը, մարզը, գյուղը) (փողոցը, շենքը, բնակարանը)

էսքիզ կամ լուսանկար

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Քարտի լրացման ամսաթիվը __________

 
   

Քարտը լրացրեց _________________

(պաշտոնը, կոչումը)

Պետ________________________________

(կոչումը, ազգանունը, ստորագրությունը)

_________________________

(ազգանունը, ստորագրությունը)

 

Հեռախոսահամարը ___________________ »:

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան

 

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2014 թվականի

հունիսի 19-ի N 628-Ն որոշման

 

«Ձև N 2

 

ՀԱՓՇՏԱԿՎԱԾ ՀՆԱՈՃ ԱՌԱՐԿԱՅԻ ԵՎ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԺԵՔԻ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ-ՈՐՈՆՈՂԱԿԱՆ ՔԱՐՏԻ ԴԱՍԱԿԱՐԳԻՉ

 

NN

ը/կ

Ծածկագիրը

Քարտի բաղադրիչների անվանումները

1

 2

 3

1.

թիվ

քրեական գործի համարը

2.

 օրը, ամիսը,

տարեթիվը

հարուցման ամսաթիվը

3.

 տեքստ

քրեական վարույթն իրականացնող մարմնի անվանումը

4.

 

հնաոճ առարկայի տեսակը

 

01

մշակութային նշանակության առարկաներ

 

02

համարանիշային (սերիական) արտադրության առարկաներ

 

03

զանգվածային արտադրության առարկաներ

 

04

գրական և երաժշտական ստեղծագործությունների բնօրինակներ

 

05

գեղանկարներ

 

06

պաշտամունքային առարկաներ

 

07

փորագրություններ և այլ դրոշմվածքաձևեր

 

08

կենցաղային իրեր (տեխնիկական սարքեր)

 

09

մեդալներ, կրծքանշաններ, շքանշաններ

 

10

կնիքներ

 

11

բուսական առարկաներ, նմուշներ, հավաքածուներ

 

12

սպասք

 

13

կահույք (ֆուրնիտուրա)

 

14

զարդատուփ (արկղիկ)

 

15

պատի զարդարանքներ

 

16

աշխատանքային գործիքներ

 

17

առանձին կամ հավաքածու գրքեր

 

18

երաժշտական գործիքներ

 

19

ժամացույց

 

20

զենք

 

21

արխիվային փաստավավերագրեր

 

22

մետաղադրամներ

 

23

թղթադրամներ

 

24

առանձին կամ հավաքածու նամականիշեր, դրոշմանիշեր

 

25

գորգ (կարպետ)

 

26

սառը զենք

 

27

գոբելեն

 

28

քանդակներ

 

29

ոսկերչական իրեր, զարդեր

 

30

կենդանական առարկաներ, նմուշներ, հավաքածուներ

 

31

երկրաբանական առարկաներ, նմուշներ, հավաքածուներ

 

32

հրատարակություններ

 

33

սրբապատկեր

 

34

գծանկար (գրաֆիկա)

 

35

մանրանկար

 

36

խճանկար

 

37

այլ առարկաներ

5.

 

մշակութային արժեքի տեսակը

 

01

պատմական առարկաներ, ընտանեկան մասունքներ

 

02

պատմահնագիտական գտածոներ և առարկաներ

 

03

գեղարվեստական հորինվածքներ և համակցված կառուցվածքներ (մոնտաժներ)

 

04

պաշտամունքային առարկաներ

 

05

փորագրություններ և այլ դրոշմվածքաձևեր

 

06

կենցաղային իրեր (տեխնիկական սարքեր)

 

07

գեղարվեստական մեդալներ, կրծքանշաններ, շքանշաններ

 

08

կնիքներ

 

09

բուսական առարկաներ, նմուշներ, հավաքածուներ

 

10

սպասք

 

11

կահույք (ֆուրնիտուրա)

 

12

հնագույն զարդատուփ (արկղիկ)

 

13

պատի զարդարանքներ

 

14

հնագույն աշխատանքային գործիքներ

 

15

առանձին կամ հավաքածու հնագույն և հազվագյուտ գրքեր

 

16

եզակի երաժշտական գործիքներ

 

17

պատմական հուշարձանների բաղկացուցիչ մասեր և բեկորներ

 

18

տարազ

 

19

գեղարվեստական հուշարձանների բաղկացուցիչ մասեր և բեկորներ

 

20

ժամացույց

 

21

ճարտարապետական և կոթողային հուշարձանների բաղկացուցիչ մասեր և բեկորներ

 

22

զենք

 

23

գեղանկար

 

24

փաստաթղթային հուշարձաններ, արխիվային փաստավավերագրեր

 

25

փաստաթղթային հուշարձանների բաղկացուցիչ մասեր և բեկորներ

 

26

մետաղադրամներ

 

27

թղթադրամներ

 

28

առանձին կամ հավաքածու նամականիշեր, դրոշմանիշեր

 

29

գորգ (կարպետ)

 

30

սառը զենք

 

31

գոբելեն

 

32

հազվագյուտ ձեռագրեր

 

33

ժողովրդական ստեղծագործության առարկաներ

 

34

քանդակներ

 

35

եզակի ոսկերչական իրեր, զարդեր

 

36

կենդանական առարկաներ, նմուշներ, հավաքածուներ

 

37

երկրաբանական առարկաներ, նմուշներ, հավաքածուներ

 

38

ազգագրական նյութեր

 

39

մարդաբանական նյութեր

 

40

բանահյուսական նյութերի անտիպ ժողովածուներ

 

41

հնատիպ հրատարակություններ

 

42

սրբապատկեր

 

43

գծանկար (գրաֆիկա)

 

44

մանրանկար

 

45

խճանկար

 

46

այլ առարկաներ

6.

տեքստ

հնաոճ առարկայի կամ մշակութային արժեքի անվանումը (վերնագիրը)

7.

տեքստ

ստեղծողը

8.

դար, տարի

ստեղծման ժամանակը

9.

տեքստ

ստեղծման վայրը

10.

 երկար., լայն.,

բարձր. (սմ)

տրամագիծ (մմ)

չափսերը (ծավալը)

11.

կարատ, գ, կգ

քաշը

12.

դրամ

գնահատման արժեքը

13.

 

ձեռքբերման աղբյուրը

 

01

ժառանգություն

 

02

նվիրատվություն

 

03

աճուրդ

 

04

մշակութային արժեքների խանութ

 

05

մասնավոր անձ

 

06

արտերկիր

14.

 

բովանդակությունը

 

01

բնանկար

 

02

դիմանկար

 

03

մարտանկար

 

04

ծովանկար

 

05

ծաղրանկար

 

06

նատյուրմորտ

 

07

զարդանկար

 

08

պատմական սյուժե

 

09

դիցաբանական սյուժե

 

10

կրոնական սյուժե

 

11

կենդանիների պատկերում

 

12

որսի տեսարան

 

13

ճարտարապետական հորինվածք

 

14

մանկան կիսանդրի

 

15

կնոջ կիսանդրի

 

16

տղամարդու կիսանդրի

 

17

զարդաքանդակ

 

18

մանկան արձանիկ

 

19

կնոջ արձանիկ

 

20

տղամարդու արձանիկ

 

21

մանկան արձան

 

22

կնոջ արձան

 

23

տղամարդու արձան

 

24

բազմաֆիգուր հորինվածք

 

25

այլ

15.

 

ոճ (ուղղություն)

 

01

աբստրակցիոնիզմ

 

02

ավանգարդիզմ

 

03

անտիկ

 

04

բարոկկո

 

05

վերածնունդ

 

06

գոթական

 

07

եգիպտական

 

08

կլասիցիզմ

 

09

օրիենտալիզմ (արևելյան ոճ)

 

10

ռեալիզմ

 

11

ռոմանտիզմ

 

12

ազգային

 

13

սյուրռեալիզմ

 

14

ռոկոկո

 

15

այլ

16.

 

կատարման տեխնիկան

 

01

ջրաներկի

 

02

ճենապակի` կրկնաթրծված

 

03

ասեղնագործման

 

04

ջնարակի

 

05

փորագրման

 

06

փչման

 

07

դրվագազարդման

 

08

մատիտանկարման

 

09

կոփման

 

10

փայտափորագրման

 

11

ծեփման

 

12

լինոփորագրման

 

13

վիմատպման

 

14

ձուլման

 

15

յուղաներկման

 

16

օֆորտի

 

17

գունամատիտանկարման

 

18

պոլիգրաֆիական տպագրման

 

19

նախշազարդման

 

20

նախշազարդման` ջնարակի վրայից

 

21

նախշազարդման` ջնարակի տակից

 

22

ցանցազարդման

 

23

լաքապատման

 

24

երեսակման

 

25

ոսկեջրման

 

26

փայլեցման

 

27

արծաթապատման

 

28

սևաներկման

 

29

արծնապատման

 

30

տեմպերայի

 

31

տուշ` ստվերաներկման

 

32

ածուխի

 

33

մետաղյա թելազարդման

 

34

քանդակադրոշմման

 

35

դրոշմահատման

 

36

այլ

17.

 

երանգավորումը

 

01

մռայլ, մուգ երանգի

 

02

մեղմ, գունամատիտի երանգի

 

03

բազմագույն

 

04

խամրած, փայլատ

 

05

ջերմ երանգի

 

06

սառը երանգի

 

07

միագույն

 

08

սև ու սպիտակ

 

09

այլ երանգի

18.

 

նյութը

 

01

երկաթ

 

02

բրոնզ

 

03

թուղթ

 

04

գիպս

 

05

փայտանյութ (օրինակ՝ լորենի, թխկի, ընկուզենի)

 

06

արժեքավոր տեսակի փայտանյութ (օրինակ՝ կարմիր, սև, վարդագույն)

 

07

թանկարժեք քար (օրինակ` ալմաստ, զմրուխտ, սուտակ)

 

08

ոսկի

 

09

ստվարաթուղթ

 

10

կավ

 

11

կաշի

 

12

ոսկոր

 

13

արույր

 

14

ջնարակախեցի

 

15

սպիտակ մետաղ (ոչ ազնիվ)

 

16

պղինձ

 

17

մորթի

 

18

քար (օրինակ` մարմար)

 

19

կիսաթանկարժեք քար (օրինակ` նեֆրիտ, հասպիս)

 

20

արծաթ

 

21

ապակի

 

22

թրծակավ

 

23

գործվածք

 

24

ճենապակի

 

25

հախճապակի

 

26

բյուրեղապակի

 

27

արծնապակի

 

28

այլ նյութ

19.

տեքստ

մակագրություն (ստորագրություն, արձանագրություն, դրոշմ, նշան)

20.

տեքստ

հնաոճ առարկայի կամ մշակութային արժեքի համառոտ նկարագրությունը (ձև, ձևավորում, բնորոշ մանրամասներ, հատուկ նշաններ, արատներ)

21.

օրը, ամիսը,

տարեթիվը

հափշտակության կատարման ամսաթիվը

22.

տեքստ

հափշտակության կատարման վայրը

23.

 

պատկանելությունը

 

01

թանգարան

 

02

եկեղեցի

 

03

կաթոլիկ եկեղեցի

 

04

սինագոգա

 

05

մզկիթ

 

06

աղոթատուն

 

07

պետական մարմին

 

08

տեղական ինքնակառավարման մարմին

 

09

ֆիզիկական անձ

 

10

իրավաբանական անձ

 

11

գրադարան

 

12

պարզված չէ

 

13

օտարերկրյա ներկայացուցչություն

 

14

օտարերկրյա ֆիրմա

24.

տեքստ

պետական մարմնի անվանումը

25.

տեքստ

տեղական ինքնակառավարման մարմնի անվանումը

26.

տեքստ

իրավաբանական անձի անվանումը

27.

տեքստ

ֆիզիկական անձի անունը, ազգանունը, հայրանունը

28.

օրը, ամիսը,

տարեթիվը

ծննդյան տարեթիվը

29.

տեքստ

պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի կամ իրավաբանական անձի գտնվելու վայրը կամ ֆիզիկական անձի բնակության վայրը

»:

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան