Գլխավոր տեղեկություն
Համար
N 617-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (28.06.2014-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
19.06.2014
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
27.06.2014
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
28.06.2014

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

19 հունիսի 2014 թվականի N 617-Ա

 

ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ԳՈՒՅՔ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին ամրացված` 8,424.150 դրամ հաշվեկշռային արժեքով «ԿԻԱ Սերատո 1.6» մակնիշի տրանսպորտային միջոցը (նույնականացման համարը՝ KNAFX411BE5851161, պետական համարանիշը՝ 079 LL 50, թողարկման տարեթիվը՝ 2013 թվական) հետ վերցնել ու անհատույց օգտագործման իրավունքով հանձնել Հայաստանի Հանրապետության անտառների վերականգնման և զարգացման հիմնադրամին:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարին`

1) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված տրանսպորտային միջոցի անհատույց օգտագործման մասին պայմանագրի կնքումը և հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը` պայմանագրից ծագող ծախսերն իրականացնելով Հայաստանի Հանրապետության անտառների վերականգնման և զարգացման հիմնադրամի միջոցների հաշվին.

2) Հայաստանի Հանրապետության անտառների վերականգնման և զարգացման հիմնադրամի հետ կնքել Հայաստանի Հանրապետության անտառների վերականգնման և զարգացման հիմնադրամի հետ 2010 թվականի հոկտեմբերի 4-ին կնքված գույքի անհատույց օգտագործման մասին N 3/10 պայմանագիրը լուծելու մասին համաձայնագիր և ապահովել պայմանագրում նշված տրանսպորտային միջոցի հանձնում-ընդունումը «Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Հ. Աբրահամյան

 

2014 թ. հունիսի 27

Երևան