Գլխավոր տեղեկություն
Համար
N 893-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (18.09.2014-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2014.09.17/49(1062) Հոդ.840
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
12.09.2014
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
12.09.2014
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
18.09.2014

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

12 սեպտեմբերի 2014 թվականի N 893-Ն

 

ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՎԱՐԿԱՏՈՒ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆԸ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ՎԱՐԿԱՅԻՆ ՈՒ ԴՐԱՄԱՇՆՈՐՀԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԱՇՎԻՆ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ԾՐԱԳՐԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ՁԵՎԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի N ՆՀ-174-Ն հրամանագրով սահմանված կարգի 5-րդ կետը և Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի օգոստոսի 7-ի N 884-Ն որոշմամբ հաստատված կարգի 7-րդ, 8-րդ, 9-րդ և 10-րդ կետերը՝

1. Հաստատել՝

1) օտարերկրյա պետությունների և միջազգային վարկատու կազմակերպությունների կողմից Հայաստանի Հանրապետությանը տրամադրվող վարկային ու դրամաշնորհային միջոցների հաշվին իրականացվող վարկային և դրամաշնորհային ծրագրերի կատարման ընթացքի մասին հաշվետվության ձևը՝ համաձայն N 1 հավելվածի.

2) օտարերկրյա պետությունների և միջազգային վարկատու կազմակերպությունների կողմից Հայաստանի Հանրապետությանը տրամադրվող վարկային ու դրամաշնորհային միջոցների հաշվին իրականացվող (նախատեսվող, բանակցային փուլում գտնվող և գործող) վարկային և դրամաշնորհային ծրագրերի մասին տեղեկատվությունը ներկայացնելու ձևը՝ համաձայն N 2 հավելվածի.

3) օտարերկրյա պետությունների և միջազգային վարկատու կազմակերպությունների կողմից Հայաստանի Հանրապետությանը տրամադրվող վարկային ու դրամաշնորհային միջոցների հաշվին իրականացվող վարկային և դրամաշնորհային ծրագրերի շրջանակներում հաշվետու տարում կատարված կամ ընթացքում գտնվող, ինչպես նաև կատարվելիք (նախատեսվող) գնումների մասին տեղեկատվությունը ներկայացնելու ձևը՝ համաձայն N 3 հավելվածի.

4) պլան-ժամանակացույցով նախատեսված միջոցառումների կատարման ընթացքի մասին հաշվետվության ձևը՝ համաձայն N 4 հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Հ. Աբրահամյան

 

2014 թ. սեպտեմբերի 12

Երևան 

 

 

 

Հավելված N 1

ՀՀ վարչապետի 2014 թվականի

սեպտեմբերի 12-ի N 893-Ն

որոշման

 

Ձև

 

Լիազոր պետական մարմնի անվանումը ---------------------------------

Ծրագիրն իրականացնող մարմնի անվանումը ----------------------------

 

Հ Ա Շ Վ Ե Տ Վ ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՎԱՐԿԱՏՈՒ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆԸ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ՎԱՐԿԱՅԻՆ ՈՒ ԴՐԱՄԱՇՆՈՐՀԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԱՇՎԻՆ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՎԱՐԿԱՅԻՆ ԵՎ ԴՐԱՄԱՇՆՈՐՀԱՅԻՆ ԾՐԱԳՐԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ԸՆԹԱՑՔԻ ՄԱՍԻՆ

Առ ---- ---------- 20-- թվականը

NN
ը/կ

Միջազ-գային ֆինան-սա-վորող կազմա-կերպու-թյան անվա-նումը

Ծրագրի անվա-նումը և բաղա-
դրիչները

Աջակ-ցության տեսակը (Վ, Դ, ԲԱ)

Ար-ժույթը

Ընդամենը՝ ծրագրով նախատես-ված գումարը

այդ թվում՝

Ծրագրի ընդհա-նուր գումարից հաշվետու օրվա դրու-թյամբ կատար-ված վճա-րումները (աճողա-կան)

Հաշվետու օրվա դրու-թյամբ ծրագրի ընդհա-նուր գումարից առկա մնա-ցորդը (աճողա-կան)

Հաշվետու տարվա ՀՀ պետական բյուջեով նախատեսված ծախսերը

Հաշվետու տարվա կտրվածքով հաշվետու ամիսների ընթացքում կատարված վճարումները (աճողական)

 Կատա-րողականը հաշվետու տարվա պլանա-վորվածի նկատմամբ (հաշվետու օրվա դրությամբ), տոկոս

 Կատա-րողա-կանի կանխա-տեսումը պլանա-վորվածի նկատ-մամբ
(հաշվե-տու տարվա համար), տոկոս

 Նշում-ներ

 ընդա-մենը

 այդ թվում՝

 ընդա-մենը

 այդ թվում՝

դոնոր կազմա-կերպու-թյան ֆինանսա-վորումը

 համա-ֆինանսա-վորումը

 այլ աղբյուր-ներ

 դոնոր կազմա-կերպու-թյան ֆինանսա-վորումը

 համա-ֆինանսա-վորումը

 այլ աղբյուր-ներ

դոնոր կազմա-կերպու-թյան ֆինան-սավո-րումը

 համա-ֆինանսա-վորումը

 այլ աղ-բյուրներ

1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

14

15

16

17

18

19

20

21

22

                                           

Լրացման ուղեցույց

 

1. «Աջակցության տեսակը (Վ, Դ, ԲԱ)» սյունակի վերնագրում նշված հապավումներն ունեն հետևյալ իմաստը՝ «Վ»՝ վարկ, «Դ»՝ դրամաշնորհ, «ԲԱ»՝ բյուջետային աջակցություն: Նշված սյունակի համապատասխան վանդակներում նշվում է աջակցության տեսակը՝ հապավումներով:

 

2. «Ընդամենը՝ ծրագրով նախատեսված գումարը» սյունակի համապատասխան վանդակներում նշվում է ծրագրով (համաձայնագրով, պայմանագրով) նախատեսված ամբողջ գումարը, այդ թվում՝ ըստ բաղադրիչների, որը ներառում է դոնոր կազմակերպության ֆինանսավորումը, ինչպես նաև ՀՀ պետական բյուջեից տրամադրման ենթակա համաֆինանսավորման գումարը և այլ աղբյուրներից նախատեսվող եկամուտները (եթե այդպիսիք առկա են) («6»=«7»+«8»+«9»), այդ թվում՝ ըստ բաղադիչների:

 

3. «Ծրագրի ընդհանուր գումարից հաշվետու օրվա դրությամբ կատարված վճարումները (աճողական)» սյունակի համապատասխան վանդակներում նշվում է ծրագրի իրականացման ամբողջ ժամանակաշրջանում փաստացի կատարված վճարումների հանրագումարը, այդ թվում՝ ըստ բաղադիչների:

 

4. «Հաշվետու օրվա դրությամբ ծրագրի ընդհանուր գումարից առկա մնացորդը (աճողական)» սյունակի համապատասխան վանդակներում նշվում է ծրագրով նախատեսված ընդհանուր գումարի և ծրագրի ընդհանուր գումարից հաշվետու օրվա դրությամբ փաստացի կատարված վճարումների տարբերությունը («11»=«6»-«10»), այդ թվում՝ ըստ բաղադիչների:

 

5. «Հաշվետու տարվա ՀՀ պետական բյուջեով նախատեսված ծախսերը» սյունակի համապատասխան վանդակներում նշվում են հաշվետու տարվա ՀՀ պետական բյուջեով նախատեսված ցուցանիշները, որտեղ «ընդամենը» սյունակում նշվում է դոնոր կազմակերպության ֆինանսավորման, ինչպես նաև ՀՀ պետական բյուջեից տրամադրման ենթակա համաֆինանսավորման գումարի և այլ աղբյուրներից նախատեսվող եկամուտների (եթե այդպիսիք առկա են) հանրագումարը («12»=«13»+«14»+«15»), այդ թվում՝ ըստ բաղադիչների:

 

6. «Հաշվետու տարվա կտրվածքով հաշվետու ամիսների ընթացքում կատարված վճարումները (աճողական)» սյունակի համապատասխան վանդակներում նշվում է հաշվետու տարվա ընթացքում հաշվետու օրվա դրությամբ կատարված փաստացի վճարումների հանրագումարը (աճողական), որտեղ «ընդամենը» սյունակում նշվում է դոնոր կազմակերպության ֆինանսավորման, ինչպես նաև ՀՀ պետական բյուջեից տրամադրման ենթակա համաֆինանսավորման գումարների և այլ աղբյուրներից նախատեսվող եկամուտների (եթե այդպիսիք առկա են) հաշվին կատարված փաստացի վճարումների հանրագումարը («16»=«17»+«18»+«19»), այդ թվում՝ ըստ բաղադիչների:

 

7. «Կատարողականը հաշվետու տարվա պլանավորվածի նկատմամբ (հաշվետու օրվա դրությամբ), տոկոս» սյունակի համապատասխան վանդակներում նշվում է հաշվետու օրվա դրությամբ ծրագրի կատարողականը՝ հաշվետու տարվա կտրվածքով՝ հաշվարկված հաշվետու տարվա ՀՀ պետական բյուջեով նախատեսված պլանային ցուցանիշների նկատմամբ, տոկոսներով, այդ թվում՝ ըստ բաղադրիչների:

 

8. «Կատարողականի կանխատեսումը պլանավորվածի նկատմամբ (հաշվետու տարվա համար)» սյունակի համապատասխան վանդակներում նշվում է ծրագրի կատարողականի կանխատեսումը հաշվետու տարվա վերջի դրությամբ՝ տոկոսներով, այդ թվում՝ ըստ բաղադրիչների:

 

9. «Նշումներ» սյունակում ներկայացվում է տեղեկատվություն ծրագրի կատարման ընթացքի, առկա կամ հնարավոր ռիսկերի, խնդիրների, ցածր կատարողական ունենալու դեպքում դրա պատճառների մասին, ինչպես նաև այլ անհրաժեշտ տեղեկատվություն:

 

10. Բոլոր գումարային ցուցանիշները նշվում են ամբողջական թվերով՝ ՀՀ դրամով, ԱՄՆ-ի դոլարով կամ եվրոյով՝ տարադրամի կոդի վերաբերյալ կատարելով համապատասխան նշում «Արժույթը» սյունակի համապատասխան վանդակներում (AMD, USD, EUR):

 

11. Ծրագրերը ներկայացվում են խմբավորված՝ ըստ վարկային ու դրամաշնորհային ծրագրերի և բյուջետային աջակցության գումարների՝ բացառությամբ այն դեպքերի, երբ դրամաշնորհը և (կամ) բյուջետային աջակցությունը տրամադրվում է հիմնական վարկային ծրագրի շրջանակներում: Նման դեպքերում դրամաշնորհային ծրագրերը և բյուջետային աջակցության գումարները ներկայացվում են անմիջապես տվյալ վարկային ծրագրից հետո:

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան

 

 

Հավելված N 2

ՀՀ վարչապետի 2014 թվականի

սեպտեմբերի 12-ի N 893-Ն

որոշման

 

Ձև

 

Լիազոր պետական մարմնի անվանումը ---------------------------------

Ծրագիրն իրականացնող մարմնի անվանումը ----------------------------

 

Տ Ե Ղ Ե Կ Ա Տ Վ ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՎԱՐԿԱՏՈՒ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆԸ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ՎԱՐԿԱՅԻՆ ՈՒ ԴՐԱՄԱՇՆՈՐՀԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԱՇՎԻՆ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ (ՆԱԽԱՏԵՍՎՈՂ, ԲԱՆԱԿՑԱՅԻՆ ՓՈՒԼՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԵՎ ԳՈՐԾՈՂ) ՎԱՐԿԱՅԻՆ ԵՎ ԴՐԱՄԱՇՆՈՐՀԱՅԻՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՄԱՍԻՆ

Առ ---- ---------- 20-- թվականը 

Դոնոր կազմա-կերպու-թյան անվա-նումը

Ծրագրի անվա-նումը

Ծրագրի նկարագիրը

Ծրագրի տևողությունը

Կար-գավիճակը (Գ, Բ, Ն)

Աջակ-ցության տեսակը (Վ, Դ, ԲԱ)

Ծրագրի շահառու մարմինը

Դոնորի գումարը USD

Դոնորի գումարը EUR

Ընդհա-նուր արժեքը

Նշումներ

1

2

3

4

5

6

7

8

9

10

11

                     
                   
                   

Լրացման ուղեցույց

 

1. «Կարգավիճակը (Գ, Բ, Ն)» սյունակի վերնագրում նշված հապավումներն ունեն հետևյալ իմաստը՝ «Գ»՝ գործող ծրագրեր (վերջնական վավերացում ստացած, դեռևս չավարտված կամ նոր սկսված ծրագրեր), «Բ»՝ բանակցային փուլում գտնվող (այդ թվում՝ դոնորի կողմից նախնական հաստատում ստացած) ծրագրեր, «Ն»՝ նոր քննարկվող կամ հնարավոր ծրագրեր: Նշված սյունակի համապատասխան վանդակներում նշվում է ծրագրի կարգավիճակը՝ հապավումներով:

 

2. «Աջակցության տեսակը (Վ, Դ, ԲԱ)» սյունակի վերնագրում նշված հապավումներն ունեն հետևյալ իմաստը՝ «Վ»՝ վարկ, «Դ»՝ դրամաշնորհ, «ԲԱ»՝ բյուջետային աջակցություն: Նշված սյունակի համապատասխան վանդակներում նշվում է աջակցության տեսակը՝ հապավումներով:

 

3. Ծրագրերը ներկայացվում են խմբավորված՝ ըստ դոնորների և ըստ վարկային ու դրամաշնորհային ծրագրերի և բյուջետային աջակցության գումարների՝ բացառությամբ այն դեպքերի, երբ միևնույն ծրագիրը ֆինանսավորվում է մի քանի դոնորների կողմից, և (կամ) դրամաշնորհը և (կամ) բյուջետային աջակցությունը տրամադրվում է հիմնական վարկային ծրագրի շրջանակներում: Նման դեպքերում խմբավորումը կատարվում է ըստ ծրագրերի:

 

4. «Ընդհանուր արժեքը» սյունակի համապատասխան վանդակներում նշվում է ծրագրի ընդհանուր արժեքը: Մի քանի դոնորների կողմից ծրագրի ֆինանսավորման դեպքում նշվում է բոլոր դոնորների կողմից հատկացվող միջոցների հանրագումարը:

 

5. «Նշումներ» սյունակում ներկայացվում է տեղեկատվություն ծրագրի ընթացքի, առկա կամ հնարավոր ռիսկերի, խնդիրների մասին, ինչպես նաև այլ անհրաժեշտ տեղեկատվություն:

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան

 

 

Հավելված N 3

ՀՀ վարչապետի 2014 թվականի

սեպտեմբերի 12-ի N 893-Ն

որոշման

 

Ձև

 

Աղյուսակ N 1

 

Լիազոր պետական մարմնի անվանումը ---------------------------------

Ծրագիրն իրականացնող մարմնի անվանումը ----------------------------

 

Տ Ե Ղ Ե Կ Ա Տ Վ ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՎԱՐԿԱՏՈՒ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆԸ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ՎԱՐԿԱՅԻՆ ՈՒ ԴՐԱՄԱՇՆՈՐՀԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԱՇՎԻՆ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՎԱՐԿԱՅԻՆ ԵՎ (ԿԱՄ) ԴՐԱՄԱՇՆՈՐՀԱՅԻՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՀԱՇՎԵՏՈՒ ՏԱՐՈՒՄ ԿԱՏԱՐՎԱԾ ԿԱՄ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԳՆՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Առ ---- ---------- 20-- թվականը

NN
ը/կ

վարկա-յին(դրամա-շնորհա-յին) ծրագրի անվա-նումը

աջակ-ցության տեսակը (Վ, Դ)

Տեղեկատվություն ծրագրի շրջանակներում կատարված (ընթացքում գտնվող) գնումների մասին, այդ թվում՝

Նշում-ներ

գնման առար-կայի անվա-նումը

գնման առար-
կայի հակիրճ բնութա-գրերը

Նախա-հաշ-վային արժեքը
(ՀՀ դրամ)

գնման ձևը

մրցույցի հայտա-
րարու-

թյան հրապա-

րակման (մասնա-

կի
ցների ծանուց-
ման) օրը

հայտ ներկա-
յացրած մասնա-

կիցների անվա-

նումները

ներկայացված գնային առաջարկները
(ՀՀ դրամ)

հաղթող ճանաչված մասնակիցը և նրա գնային առաջարկը (ներառյալ ԱԱՀ-ն)
(ՀՀ դրամ)

մրցույթի ամփոփ-ման (պայմա-
նագրի կնքման) ամսա-

թիվը

գնման պայմա-
նագրով նախա-
տեսված ապրանք-ների մատա-կարար-ման, ծառայու-թյուն-ների մատուց-ման կամ աշխա-
տանք-

ների կատար-ման ժամկետ-ները

արժեքը

ԱԱՀ

ընդա-մենը

1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

14

15

16

                               

Լրացման ուղեցույց

 

1. «Աջակցության տեսակը (Վ, Դ)» սյունակի վերնագրում նշված հապավումներն ունեն հետևյալ իմաստը՝ «Վ»՝ վարկ, «Դ»՝ դրամաշնորհ: Նշված սյունակի համապատասխան վանդակներում նշվում է աջակցության տեսակը՝ հապավումներով:

 

2. «Նշումներ» սյունակում ներկայացվում է տեղեկատվություն ընթացքում գտնվող մրցույթների ամփոփման նախատեսվող ժամկետների, առկա կամ հնարավոր ռիսկերի ու խնդիրների մասին, ինչպես նաև այլ անհրաժշետ տեղեկատվություն:

 

Աղյուսակ N 2

 

Լիազոր պետական մարմնի անվանումը ---------------------------------

Ծրագիրն իրականացնող մարմնի անվանումը ----------------------------

 

Տ Ե Ղ Ե Կ Ա Տ Վ ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՎԱՐԿԱՏՈՒ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆԸ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ՎԱՐԿԱՅԻՆ ՈՒ ԴՐԱՄԱՇՆՈՐՀԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԱՇՎԻՆ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՎԱՐԿԱՅԻՆ ԵՎ ԴՐԱՄԱՇՆՈՐՀԱՅԻՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՀԱՇՎԵՏՈՒ ՏԱՐՎԱ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԿԱՏԱՐՎԵԼԻՔ (ՆԱԽԱՏԵՍՎՈՂ) ԳՆՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Առ ---- ---------- 20—թվականը

NN
ը/կ

Վարկա-յին
(դրամա-շնոր-

հային) ծրագրի անվա-նումը

Աջակ-ցության տեսակը (Վ, Դ)

Տեղեկատվություն ծրագրի շրջանակներում կատարվելիք (նախատեսվող) գնումների մասին, այդ թվում՝

Նշում-ներ

գնման առար-կայի անվա-նումը

գնման առար-կայի հակիրճ բնութա-գրերը

նախա-հաշվային արժեքը
(ՀՀ դրամ)

գնման ձևը

մրցույցի հայտարարման (մասնակիցների ծանուցման) նախատեսվող ժամկետները

մրցույթի ամփոփ-ման նախա-տեսվող ժամ-կետները

1

2

3

4

5

6

7

8

9

10

                   

Լրացման ուղեցույց

 

1. «Աջակցության տեսակը (Վ, Դ)» սյունակի վերնագրում նշված հապավումներն ունեն հետևյալ իմաստը՝ «Վ»՝ վարկ, «Դ»՝ դրամաշնորհ: Նշված սյունակի համապատասխան վանդակներում նշվում է աջակցության տեսակը՝ հապավումներով:

 

2. «Նշումներ» սյունակում ներկայացվում է տեղեկատվություն առկա կամ հնարավոր ռիսկերի, խնդիրների մասին, ինչպես նաև այլ անհրաժեշտ տեղեկատվություն:

 

3. Ծրագրերը ներկայացվում են խմբավորված՝ ըստ վարկային ու դրամաշնորհային ծրագրերի՝ բացառությամբ այն դեպքերի, երբ դրամաշնորհը տրամադրվում է հիմնական վարկային ծրագրի շրջանակներում: Նման դեպքերում դրամաշնորհային ծրագրերը և բյուջետային աջակցության գումարները ներկայացվում են անմիջապես տվյալ վարկային ծրագրից հետո:

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան

 

 

Հավելված N 4

ՀՀ վարչապետի 2014 թվականի

սեպտեմբերի 12-ի N 893-Ն

որոշման

 

Ձև

 

Լիազոր պետական մարմնի անվանումը ---------------------------------

Ծրագիրն իրականացնող մարմնի անվանումը ----------------------------

Ծրագրի անվանումը-----------------------------------------------------------------

 

Հ Ա Շ Վ Ե Տ Վ ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

ՊԼԱՆ-ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ԸՆԹԱՑՔԻ ՄԱՍԻՆ

Առ ---- ---------- 20-- թվականը

NN
ը/կ

Միջոցառման անվանումը

Ակնկալվող արդյունքը

Կատարման ժամկետները

Միջոցառման կատարման արդյունքները

1

2

3

4

5

         

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան