Գլխավոր տեղեկություն
Համար
N 564-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (21.06.2014-02.02.2016)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
20.06.2014
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
20.06.2014
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
21.06.2014

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

20 հունիսի 2014 թվականի N 564-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ԱԿՏԻՎՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 5-րդ կետը`

Հաստատել Հայաստանի Հանրապետության ճանապարհային ակտիվների կառավարման բարեփոխումների միջոցառումների ցանկը` համաձայն հավելվածի:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Հ. Աբրահամյան

 

2014 թ. հունիսի 20

Երևան

 

 

 

Հավելված

ՀՀ վարչապետի 2014 թ.

հունիսի 20-ի N 564-Ա

որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ԱԿՏԻՎՆԵՐԻ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՑԱՆԿ

 

NN

ը/կ

Միջոցառման անվանումը

Պատասխանատու կատարողը

Ժամկետը

Պահանջվող ֆինանսական միջոցները

Ֆինանսավորման աղբյուրը

1.

Ճանապարհային ակտիվների մասին տվյալների ավտոմատ հավաքագրման սարքավորումների և ճանապարհային ակտիվների կառավարման համակարգի (համակարգչային ծրագրի) տեխնիկական մասնագրերի և դրանց գնման տեխնիկական առաջադրանքի մշակում

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարություն՝ Ասիական զարգացման բանկի խորհրդատուների օժանդակությամբ

2014 թ. հունիսի
2-րդ տասնօրյակ

Չի պահանջվում:

 

2.

Ճանապարհային ակտիվների մասին տվյալների ավտոմատ հավաքագրման սարքավորումների և ճանապարհային ակտիվների կառավարման համակարգի (համակարգչային ծրագրի) գնման պայմանագրի կնքում

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարություն

2015 թ. մայիս

1.0 մլն ԱՄՆ-ի դոլար

Ասիական զարգացման բանկ (Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի Տրանշ 3-ի կարողությունների զարգացման բաղադրիչի շրջանակներում)

3.

Ճանապարհային ակտիվների մասին տվյալների ավտոմատ հավաքագրման սարքավորումների և ճանապարհային ակտիվների կառավարման համակարգի (համակարգչային ծրագրի) տեղակայում և գործարկում

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարություն

2015 թ. օգոստոս

Ներառվում է գնման պայմանագրում:

Ասիական զարգացման բանկ (Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի Տրանշ 3-ի կարողությունների զարգացման բաղադրիչի շրջանակներում)

4.

Ճանապարհային ակտիվների վերաբերյալ տվյալների ավտոմատ հավաքագրման սարքավորումները և ճանապարհային ակտիվների կառավարման համակարգը (համակարգչային ծրագիրը) շահագործող անձնակազմի ուսուցում

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարություն՝ Ասիական զարգացման բանկի օժանդակությամբ

2015 թ. սեպտեմբեր

Նախատեսվում է ճանապարհային ոլորտի կառավարման կարողությունների զարգացման տեխնիկական աջակցության շրջանակներում:

Ասիական զարգացման բանկ (Ենթակառուցվածքների կայունությանն աջակցության ծրագրին կից տեխնիկական աջակցության դրամաշնորհ)

5.

ՀՀ պետական նշանակության ավտոճանապարհների ցանցի անձնագրավորում, վիճակի մասին ելակետային տվյալների հավաքագրում և մշակում

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարություն

2015-2017 թթ.

15.5 մլն դրամ տարեկան

ՀՀ պետական բյուջե

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան