Գլխավոր տեղեկություն
Համար
N 583-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (11.06.2014-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
04.06.2014
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
10.06.2014
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
11.06.2014

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

4 հունիսի 2014 թվականի N 583-Ա

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿԻՆ ԱՄՐԱՑՎԱԾ 2 ԹԵԹԵՎ ՄԱՐԴԱՏԱՐ ԱՎՏՈՄԵՔԵՆԱՆԵՐԸ ՀԵՏ ՎԵՐՑՆԵԼՈՒ ԵՎ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» ԵՎ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻՆ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին ամրացված` 2008 թվականի արտադրության «Daewoo Matiz M» մակնիշի` 414672 դրամ հաշվեկշռային արժեք ունեցող (նույնականացման համարը` XWB4A11AD8A163801, շարժիչը` N F8CV000348KCI) ավտոմեքենան հետ վերցնել և ամրացնել «Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզպետարանի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին՝ Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզպետարանի աշխատակազմի երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի կողմից շահագործվելու նպատակով:

2. «Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին ամրացված` 2008 թվականի արտադրության «Daewoo Matiz M» մակնիշի` 414672 դրամ հաշվեկշռային արժեք ունեցող (նույնականացման համարը` XWB4A11AD8A163821, շարժիչը` N F8CV607469KBI) ավտոմեքենան հետ վերցնել և ամրացնել «Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետարանի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին՝ Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետարանի աշխատակազմի երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի կողմից շահագործվելու նպատակով:

3. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկշաբաթյա ժամկետում ապահովել սույն որոշման 1-ին և 2-րդ կետերում նշված ավտոմեքենաների սահմանված կարգով հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը:

4. Հայաստանի Հանրապետության Արագածոտնի և Արմավիրի մարզպետներին՝ սույն որոշման 1-ին և 2-րդ կետերում նշված ավտոմեքենաների` սահմանված կարգով հանձնման-ընդունման աշխատանքների ավարտից հետո երկշաբաթյա ժամկետում ավտոմեքենաները ներկայացնել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայություն՝ հաշվառման։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Հ. Աբրահամյան

 

2014 թ. հունիսի 10

Երևան

 

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան