Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 89-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (10.04.2014-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2014.06.16/14(493) Հատուկ բաժին
Ընդունող մարմին
Կենտրոնական բանկի խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
10.04.2014
Ստորագրող մարմին
Կենտրոնական բանկի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
10.04.2014
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
10.04.2014

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

 

10 ապրիլի 2014 թ.

թիվ 89-Ա

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

«ՖՈԲԻԿՍ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ ՓՈԽԱՆԱԿՄԱՆ ԿԵՏԻ ԹԻՎ 664 ԼԻՑԵՆԶԻԱՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի ժզ) կետը, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2007 թվականի մայիսի 15-ի թիվ 138-Ն որոշմամբ հաստատված «Արտարժույթի առուվաճառքի գործառնությունների լիցենզավորումը և կարգավորումը» կանոնակարգ 10-ի 36.1-րդ կետը, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի եզրակացությունը (2014 թվականի ապրիլի 9-ի թիվ 16 արձանագրություն), ինչպես նաև այն հանգամանքը, որ «ՖՈԲԻԿՍ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն փոխանակման կետի (այսուհետ՝ Փոխանակման կետ) տնօրեն Անդրուշ Հաբեթյանի 2013 թվականի մարտի 7-ի դիմումի համաձայն սկսած 2013 թվականի մարտի 9-ից Փոխանակման կետի գործունեությունը ժամանակավորապես դադարեցվել է, որի արդյունքում Փոխանակման կետը 09/03/ 2013 թվականի մարտի 9-ից մինչև 2014 թվականի ապրիլի 10-ն ընկած ժամանակահատվածում անընդմեջ գործունեություն չի իրականացրել՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

1. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2005 թվականի սեպտեմբերի 30-ի թիվ 463-Ա որոշմամբ «ՖՈԲԻԿՍ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը տրամադրված արտարժույթի առուվաճառքի թիվ 664 լիցենզիան:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման օրը:

3. Սույն որոշումն օրենսդրությամբ սահմանված կարգով կարող է բողոքարկվել Հայաստանի Հանրապետության վարչական դատարան:

 

ՀՀ կենտրոնական բանկի

նախագահ

Ա. Ջավադյան

 

2014 թ.  ապրիլի 10

Երևան