ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
4 հունիս 2014 թվականի N 514-Ա
ԱՍԻԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԲԱՆԿԻ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ ՀԵՏ «ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԻԱՅԻ ՀԱՂՈՐԴՄԱՆ ՑԱՆՑԻ ՎԵՐԱԿԱՌՈՒՑՄԱՆ ԾՐԱԳԻՐ» ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ՇՈՒՐՋ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՎԱՐԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ԲԱՆԱԿՑԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ԴՐԱ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 2-րդ և 8-րդ ենթակետերի պահանջներով՝
1. Ասիական զարգացման բանկի պատվիրակության հետ էլեկտրաէներգիայի հաղորդման ցանցի վերակառուցման ծրագրի շրջանակներում Ասիական զարգացման բանկի կողմից առաջարկվող 37 մլն ԱՄՆ-ի դոլար վարկի շուրջ Երևանում բանակցություններ վարելու նպատակով ստեղծել բանակցային խումբ և հաստատել դրա անհատական կազմը՝ համաձայն հավելվածի:
2. Լիազորել բանակցային խմբի ղեկավարին Հայաստանի Հանրապետության կառավարության անունից քննարկել էլեկտրաէներգիայի հաղորդման ցանցի վերակառուցման ծրագրի վարկավորման դրույթներն ու պայմանները, ինչպես սահմանված է վարկային համաձայնագրի նախագծով, և բանակցությունների արդյունքում ստորագրել համապատասխան արձանագրություն:
Հայաստանի Հանրապետության |
Հ. Աբրահամյան |
2014 թ. հունիսի 4 Երևան |
|
Հավելված ՀՀ վարչապետի 2014 թ. հունիսի 4-ի N 514-Ա որոշման |
Ա Ն Հ Ա Տ Ա Կ Ա Ն Կ Ա Զ Մ
ԲԱՆԱԿՑԱՅԻՆ ԽՄԲԻ
Ե. Զախարյան |
- ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար (բանակցային խմբի ղեկավար) | |
Ա. Սիմոնյան |
- ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարի տեղակալ | |
Ռ. Դավթյան |
- ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի տնտեսության արտադրական ոլորտի բյուջետային ընթացիկ ծախսերի ֆինանսական ծրագրավորման վարչության պետ | |
Վ. Լալայան |
- ՀՀ էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի ներդրումային քաղաքականության վարչության պետ | |
Հ. Ծուղունյան |
- ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության աշխատակազմի զարգացման վարչության պետ | |
Հ. Հարությունյան |
- ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության աշխատակազմի ներդրումային ծրագրերի և կապիտալ ծախսերի համակարգման վարչության պետ | |
Ա. Մելկիկյան |
- ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի միջազգային համագործակցության վարչության պետ | |
Տ. Մելքոնյան |
- ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետ | |
Ն. Ավանեսյան |
- ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի իրավաբանական վարչության պետի տեղակալ | |
Կ. Աբրահամյան |
- ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի իրավաբանական վարչության միջազգային պայմանագրերի իրավական սպասարկման բաժնի գլխավոր մասնագետ | |
Է. Բաղդասարյան |
- ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի միջազգային համագործակցության վարչության միջազգային կազմակերպությունների հետ համագործակցության բաժնի գլխավոր մասնագետ | |
Ս. Մկրտչյան |
- ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի պետական պարտքի կառավարման վարչության գլխավոր մասնագետ | |
Ս. Աբրահամյան |
- «Բարձրավոլտ էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն (համաձայնությամբ) | |
Մ. Մնացականյան |
- «Էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատոր» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն (համաձայնությամբ) |
Հայաստանի Հանրապետության |
Դ. Հարությունյան |