Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 192-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (26.09.2014-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2014.09.16/23(502).1 Հոդ.275.3
Ընդունող մարմին
Կենտրոնական բանկի խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
15.07.2014
Ստորագրող մարմին
Կենտրոնական բանկի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
24.07.2014
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
26.09.2014

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

5 սեպտեմբերի 2014 թ.

Պետական գրանցման թիվ 05014408

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

 

15 հուլիսի 2014 թ.

թիվ 192-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2005 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 12-Ի ԹԻՎ 146-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Նպատակ ունենալով միասնականացնել ֆինանսական կազմակերպությունների լիցենզավորման, գրանցման, համաձայնության, թույլտվության տրամադրման հետ կապված գործընթացները,

հիմք ընդունելով «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 22-րդ հոդվածի 1-ին մասը, «Ապահովագրության և ապահովագրական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 21-րդ հոդվածի 3-րդ մասը և ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ե» կետի, «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի և 70-րդ հոդվածի 1-ին մասի դրույթներով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2005 թվականի ապրիլի 12-ի «Բանկի հիմնական գործունեության հետ կապված կամ բանկի գործադիր տնօրենի անմիջական ղեկավարության ներքո աշխատող կամ բանկի կառավարման մարմինների կողմից որոշումների կայացման հարցում ազդեցություն ունեցող աշխատակիցներին բանկի ղեկավար համարելու ուղեցույցը հաստատելու մասին» թիվ 146-Ն որոշմամբ (այսուհետ՝ Որոշում) հաստատված «Բանկի հիմնական գործունեության հետ կապված կամ բանկի գործադիր տնօրենի անմիջական ղեկավարության ներքո աշխատող կամ բանկի կառավարման մարմինների կողմից որոշումների կայացման հարցում ազդեցություն ունեցող աշխատակիցներին բանկի ղեկավար համարելու ուղեցույցը» հավելված 1-ը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն Հավելվածի (կցվում է):

2. Որոշման վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

««Ֆինանսական կազմակերպության կառավարման մարմինների կողմից որոշումների կայացման հարցում որևէ ազդեցություն ունեցող կամ ինքնուրույն որոշումներ կայացնող անձին ֆինանսական կազմակերպության ղեկավար ճանաչելու չափանիշները» հաստատելու մասին»:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

ՀՀ կենտրոնական բանկի նախագահ

Ա. Ջավադյան

 

2014 թ. հուլիսի 24

Երևան

 

 

 

Հավելված

Հաստատված է

ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի

2014 թվականի հուլիսի 15-ի թիվ 192-Ն

որոշմամբ

 

 

Հավելված 1

ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի

2005 թվականի ապրիլի 12-ի

թիվ 146-Ն որոշմամբ հաստատված

 

ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ԿԱՅԱՑՄԱՆ ՀԱՐՑՈՒՄ ՈՐԵՎԷ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԿԱՄ ԻՆՔՆՈՒՐՈՒՅՆ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ ԿԱՅԱՑՆՈՂ ԱՆՁԻՆ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՂԵԿԱՎԱՐ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ

 

Գ Լ ՈՒ Խ  1


ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն իրավական ակտը սահմանում է այն չափանիշները, որոնց հիման վրա ֆինանսական կազմակերպության ղեկավար կարող է ճանաչվել նաև ֆինանսական կազմակերպության կառավարման մարմինների կողմից որոշումների կայացման հարցում որևէ ազդեցություն ունեցող կամ ինքնուրույն որոշումներ կայացնող անձը:

2. Սույն իրավական ակտի իմաստով ֆինանսական կազմակերպություն է համարվում բանկը, օտարերկրյա բանկի մասնաճյուղը, ապահովագրական ընկերությունը, օտարերկրյա ապահովագրական ընկերության մասնաճյուղը:

 

Գ Լ ՈՒ Խ  2


ՂԵԿԱՎԱՐ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ

 

3. Ֆինանսական կազմակերպության կառավարման մարմինների կողմից որոշումների կայացման հարցում որևէ ազդեցություն ունեցող կամ ինքնուրույն որոշումներ կայացնող անձին ֆինանսական կազմակերպության ղեկավար համարելու հարցերը Կենտրոնական բանկի խորհրդի կողմից քննարկվում են հետևյալ չափանիշներից առնվազն մեկի առկայության դեպքում՝

1) ֆինանսական կազմակերպության կառավարման մարմնի որոշումները կամ որոշումների մի մասը ընդունվում են միայն այդ աշխատակցի համաձայնության պարագայում կամ ներկայացմամբ,

2) ֆինանսական կազմակերպությունում ստեղծված հանձնաժողովներում աշխատակիցը հանդիսանում է հանձնաժողովի նախագահ կամ հանձնաժողովի որոշումները կամ որոշումների մի մասը ընդունվում են միայն իր համաձայնությամբ կամ ներկայացմամբ,

3) ֆինանսական կազմակերպության գործադիր տնօրենի, վարչության նախագահի կամ գլխավոր հաշվապահի բացակայության (ներառյալ՝ հիվանդություն, գործուղում կամ աշխատանքի վայրից այլ պատճառներով փաստացի բացակայություն) դեպքում աշխատակիցն ի պաշտոնե կամ փաստացի փոխարինում է նրանց,

4) ֆինանսական կազմակերպության կառավարման մարմիններից կամ ղեկավարներից մեկը լիազորել է ֆինանսական կազմակերպության աշխատակցին իրականացնել իր իրավասությունները կամ դրանց մի մասը,

5) անձը կարող է ազդել ֆինանսական կազմակերպության գործունեության ուղղությունների վրա՝ տվյալ ֆինանսական կազմակերպության նկատմամբ իր ունեցած պահանջի ուժով,

6) անձը լիազորված է տիրապետել ֆինանսական կազմակերպության այնպիսի սահմանաչափերով միջոցներ, որոնց կորուստը, փչացումը կամ վնասվածքը կարող է էապես ազդել ֆինանսական կազմակերպության ֆինանսական վիճակի վրա:

4. Սույն իրավական ակտի 3-րդ կետում նշված չափանիշները կարող են հիմք հանդիսանալ Կենտրոնական բանկի խորհրդի կողմից ֆինանսական կազմակերպության աշխատակցին ֆինանսական կազմակերպության ղեկավար համարելու համար: Սույն կետով նախատեսված որոշմամբ սահմանվում են նաև տվյալ ղեկավարին ներկայացվող համապատասխան որակավորման և մասնագիտական համապատասխանության չափանիշները, ինչպես նաև գրանցման ընթացակարգը՝ պարզ կամ բարդ:

5. Ֆինանսական կազմակերպության կառավարման մարմինների կողմից որոշումների կայացման հարցում որևէ ազդեցություն ունեցող կամ ինքնուրույն որոշումներ կայացնող անձին ֆինանսական կազմակերպության ղեկավար համարելու հարցը քննարկվում է Կենտրոնական բանկի խորհրդի նիստում:

6. Կենտրոնական բանկի խորհրդի կողմից ֆինանսական կազմակերպության աշխատակիցներին սույն իրավական ակտի իմաստով ֆինանսական կազմակերպության ղեկավար համարելու վերաբերյալ Կենտրոնական բանկի խորհրդի որոշումը ընդունելուց հետո ֆինանսական կազմակերպությունը, օտարերկրյա ֆինանսական կազմակերպության մասնաճյուղը մեկամսյա ժամկետում ապահովում է տվյալ անձանց որակավորման և գրանցման գործընթացը:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան