Գլխավոր տեղեկություն
Համար
N 546-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (05.06.2014-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2014.06.04/29(1042) Հոդ.445
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
22.05.2014
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
30.05.2014
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
05.06.2014

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

22 մայիսի 2014 թվականի N 546-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ «ՊԵՏԱԿԱՆ ԱՐԱՐՈՂԱԿԱՐԳԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ» ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 19-Ի N 1414-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ԳՆՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. 2014 թվականի մայիսի 28-ին Հայաստանի առաջին հանրապետության օրվան նվիրված տոնական միջոցառումների կազմակերպման ծախսերի դիմաց վճարումներ կատարելու նպատակով Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության «Պետական արարողակարգի ծառայություն» գործակալությանը 2014 թվականի առաջին կիսամյակում հատկացնել 5,935.0 հազ. դրամ` Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Ընդհանուր բնույթի այլ ծառայություններ» հոդվածով):

2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի դեկտեմբերի 19-ի «Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1414-Ն որոշման NN 11 և 12 հավելվածներում կատարել լրացումներ` համաձայն NN 1 և 2 հավելվածների:

3. Սահմանել, որ սույն որոշման 1-ին կետով նախատեսված ծառայությունների գնումն իրականացվում է «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի 5-րդ մասի 1-ին կետով նախատեսված բանակցային ընթացակարգով` առանց գնումների հայտարարությունը նախապես հրապարակելու:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Հ. Աբրահամյան

 

2014 թ. մայիսի 30

Երևան

 

 

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2014 թվականի

մայիսի 22-ի N 546-Ն որոշման

 

Աղյուսակ N 1

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 19-Ի  N 1414-Ն ՈՐՈՇՄԱՆ N 11 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 11.38 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ԼՐԱՑՈՒՄԸ

 

Չափորոշիչներ

Ցուցանիշների փոփոխությունը

(ավելացումները նշված են դրական նշանով)

ոչ ֆինանսական ցուցանիշներ

 ֆինանսական ցուցանիշներ

առաջին կիսամյակ

ինն ամիս

տարի

առաջին կիսամյակ

ինն ամիս

տարի

ՄԱՍ Գ: Նախարարի պատասխանատվության ներքո իրականացվող քաղաքականության միջոցառումների և ֆինանսական կառավարման արդյունքների ցուցանիշները

1. Քաղաքականության միջոցառումներ

1.1. Ծառայություններ

Ծրագրային դասիչը

Անվանումը

Արարողակարգային միջոցառումների իրականացում

1178

ԱԾ 01

Նկարագրությունը

2014 թվականի մայիսի 28-ին Հայաստանի առաջին հանրապետության օրվան նվիրված տոնական միջոցառումների կազմակերպում

 

Քանակական

ՀՀ-ում կազմակերպվող պետական միջոցառումների թիվը

1

1

1

     

Մատուցված ծառայության վրա կատարվող ծախսը (հազ. դրամ)

X

X

X

5,935.0

5,935.0

5,935.0

Ծրագիրը (ծրագրերը), որի (որոնց) շրջանակներում իրականացվում է քաղաքականության միջոցառումը

1178-Պետական արարողակարգային միջոցառումների կազմակերպման և իրականացման ապահովում

Վերջնական արդյունքի նկարագրությունը

Քաղաքացիական հասարակության տեղեկացվածության և հաղորդակցման բարձրացում

Ծառայություն մատուցողի (մատուցողների) անվանումը (անվանումները)

Գնումների ընթացակարգով ընտրված կազմակերպություն

Աղյուսակ N 2

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 19-Ի N 1414-Ն ՈՐՈՇՄԱՆ N 11 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 12 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ԼՐԱՑՈՒՄԸ

 

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության «Պետական արարողակարգի ծառայություն» գործակալություն

 

Ծրագրային դասիչը

Գործառական դասիչը

Ծրագիրը/քաղաքականության միջոցառումը

ՀՀ 2014 թ. պետական բյուջե (հազ. դրամ)

Ծրագիրը

Միջոցառումը

(բաժինը/խումբը /դասը)

1178

   

ԾՐԱԳԻՐԸ

 
     

Արարողակարգային միջոցառումների իրականացում

5,935.0

Ծրագրի նկարագրությունը

Արարողակարգային միջոցառումների իրականացում` ելնելով միջազգայնորեն

ընդունված արարողակարգային չափանիշներից, ՀՀ պետական

արարողակարգային հիմնադրույթներից

Վերջնական արդյունքի նկարագրությունը

Պատվիրակությունների այցելությունների, ընդունելությունների պատշաճ իրականացում

Քաղաքականության միջոցառումներ. Ծառայություններ

Արարողակարգային միջոցառումների իրականացում

 

ԱԾ01

 

Մատուցվող ծառայությունների նկարագրությունը

5,935.0

2014 թվականի մայիսի 28-ին Հայաստանի առաջին հանրապետության օրվան նվիրված տոնական միջոցառումների կազմակերպում

Ծառայություն մատուցողի անվանումը

Գնումների ընթացակարգով ընտրված կազմակերպություն

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան

 

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2014 թվականի

մայիսի 22-ի N 546-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 19-Ի N 1414-Ն ՈՐՈՇՄԱՆ N 12 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ԼՐԱՑՈՒՄՆԵՐԸ

 

Կոդը

Անվանումը

Գնման ձևը

Չափի միավորը

Միավորի գինը

Ցուցանիշների փոփոխությունը (ավելացումները նշված են դրական նշանով)

քանակը

գումարը (հազ. դրամ)

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության «Պետական արարողակարգի ծառայություն» գործակալություն

5,935.0

Բաժին N 11, Խումբ N 01, Դաս N 01
ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ

       

5,935.0

01. ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ

       

5,935.0

 

ՄԱՍ III. ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

       

5,935.0

79952000-1

Միջոցառումների կազմակերպման ծառայություններ

ԲԸԱՀ

դրամ

5,935,000.0

1.0

5,935.0

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան