ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
10 հուլիսի 2014 թվականի N 674-Ն
ԱՐՏՈՆՅԱԼ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՎ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԻ ԻՐԱՎՈՒՆՔ ՏՎՈՂ ՊԱՇՏՈՆՆԵՐԻ NN 3 ԵՎ 4 ՑՈՒՑԱԿՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 5-րդ մասի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել`
1) արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունք տվող պաշտոնների N 3 ցուցակը` համաձայն N 1 հավելվածի.
2) արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունք տվող պաշտոնների N 4 ցուցակը` համաձայն N 2 հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության |
Հ. Աբրահամյան |
2014 թ. հուլիսի 15 Երևան |
Հավելված N 1 ՀՀ կառավարության 2014 թվականի հուլիսի 10-ի N 674-Ն որոշման |
ՑՈՒՑԱԿ N 3
ԱՐՏՈՆՅԱԼ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՎ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԻ ԻՐԱՎՈՒՆՔ ՏՎՈՂ ՊԱՇՏՈՆՆԵՐԻ
12000000 |
I. ՏՐԱՆՍՊՈՐՏ | |
12001000 |
1. Երկաթուղային տրանսպորտ և մետրոպոլիտեն | |
1200100ա |
1) Բանվորներ | |
1200100ա-11170 |
Կալանդագործներ | |
1200100ա-12180 |
Կապարաանագային համահալվածք լցնողներ | |
1200100ա-17308 |
Խողովակ ծակոտող-ներփչողներ | |
1200100ա-18540 |
Շարժակազմ նորոգող փականագործներ, ովքեր նորոգում են էթիլային հեղուկի գլանատակառը | |
1200100ա-18540 |
Շարժակազմ նորոգող փականագործներ, ովքեր կատարում են գլանատակառ նորոգելու, լցնելու և կափույրները փոխելու աշխատանքներ | |
12400000 |
II. ԱՏՈՄԱՅԻՆ ԷՆԵՐԳԵՏԻԿԱ ԵՎ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅՈՒՆ | |
12406000 |
1. Աշխատանք արդյունաբերական ատոմային ռեակտորներում, ատոմային էլեկտրակայաններում և ջերմամատակարարման ատոմային կայաններում | |
12406000-17541 |
Բանվորներ, մասնագետներ և ղեկավարներ, ովքեր ճառագայթումային վնասակարության պայմաններում մշտապես շահագործում, նորոգում և կարգաբերում են տեխնոլոգիական սարքավորումը, օդափոխության, կառավարման համակարգերը, տեխնոլոգիական և ճառագայթումային հսկողության սարքերը, կատարում են տարբեր նշանակության ատոմային ռեակտորներ և ատոմային կայաններ շահագործումից հանելու աշխատանքներ | |
12415000 |
2. Աշխատանքներ կազմակերպությունների լաբորատորիաներում և սույն բաժնի 1-ին ենթաբաժնում թվարկված արտադրություններում | |
12415000-17541 |
Բանվորներ, մասնագետներ, ղեկավարներ և գիտաշխատողներ, ովքեր ճառագայթումային վնասակարության պայմաններում ճառագայթաակտիվ նյութերով և իոնացնող ճառագայթման աղբյուրներով կատարվող աշխատանքներով մշտապես զբաղված են այն շենքերում, որտեղ կատարվում են 1-ին և 2-րդ դասերի աշխատանքներ, ինչպես նաև նորոգում են ճառագայթաակտիվ նյութերով աղտոտված լաբորատոր սարքավորումը և մեխանիզմները | |
12416000 |
3. Աշխատանքներ ճառագայթաակտիվ նյութերի պահեստներում և պահեստարաններում և սույն բաժնի 1-ին ենթաբաժնում թվարկված արտադրություններում | |
12416000-17541 |
Բանվորներ, մասնագետներ և ղեկավարներ, ովքեր ճառագայթումային վնասակարության պայմաններում մշտապես բեռնում, բեռնաթափում, տեսակավորում, վերատարավորում, փաթեթավորում և պահպանում են ճառագայթաակտիվ նյութերը և իոնացնող ճառագայթման աղբյուրները, ինչպես նաև նորոգում են փաստացի աշխատած ժամանակահատվածում ճառագայթաակտիվ նյութերով աղտոտված տեխնոլոգիական սարքավորումը | |
12417000 |
4. Արտահագուստ և սարքավորում ապաակտիվացնելու և փոշազերծելու աշխատանքներ սույն բաժնի 1-ին կետում թվարկված կազմակերպությունների և արտադրությունների սանթողարկիչներում (ցնցուղարաններում) | |
12417000-1754ա |
Բանվորներ և ղեկավարներ, ովքեր մշտապես ընդունում, տեսակավորում, մաքրում, փոխադրում, լվանում, նորոգում են ճառագայթաակտիվ նյութերով աղտոտված արտահագուստները (հատուկ կոշիկները) | |
12417000-1754բ |
Հատուկ լվացքատների, սանթողարկիչների (ցնցուղարանների) բանվորներ և ղեկավարներ, ովքեր մշտապես նորոգում են սարքավորումները, մաքրում շենքերը և լվանում ճառագայթաակտիվ աղտոտումները | |
12417000-1754գ |
Բանվորներ և ղեկավարներ, ովքեր ապաակտիվացնում են ճառագայթաակտիվ նյութերով աղտոտված սարքավորումը, շենքերը և նյութերը | |
12418000 |
5. Մոնտաժելու, ապամոնտաժելու և նորոգելու շինարարական աշխատանքներ ճառագայթաակտիվ նյութերով աղտոտված արդյունաբերական շենքերի և կառույցների ներսում | |
12418000-17541 |
Բանվորներ, մասնագետներ և ղեկավարներ, ովքեր աշխատանքները կատարում են ճառագայթումային վնասակարության պայմաններում (փաստացի աշխատած ժամանակի համար) | |
12419000 |
6. Ճառագայթաակտիվ նյութեր հավաքելու, օգտահանելու, տեղափոխելու և թաղելու աշխատանքներ սույն բաժնի 1-ին ենթաբաժնում թվարկված արտադրություններում | |
12419000-17541 |
Բանվորներ, մասնագետներ և ղեկավարներ, ովքեր մշտապես հավաքում, բեռնում, բեռնաթափում, վերամշակում, օգտահանում, տեղափոխում և թաղում են թափոններ ու աղտոտված սարքավորում կամ սպասարկում են սույն բաժնի 1-ին ենթաբաժնում նշված արտադրություններում ճառագայթաակտիվ նյութերով աղտոտված տրանսպորտային միջոցները | |
12423000 |
7. Աշխատանքներ արտադրական շենքերում` բերիլիումային վնասակարության պայմաններում | |
12423000-1754ա |
Բանվորներ, մասնագետներ և ղեկավարներ, ովքեր մոնտաժման, ապամոնտաժման և շինվերանորոգման աշխատանքներ են կատարում բերիլիումային վնասակարության պայմաններում (փաստացի աշխատած ժամանակի համար) |
Հայաստանի Հանրապետության |
Դ. Հարությունյան |
Հավելված N 2 ՀՀ կառավարության 2014 թվականի հուլիսի 10-ի N 674-Ն որոշման |
ՑՈՒՑԱԿ N 4
ԱՐՏՈՆՅԱԼ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՎ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԻ ԻՐԱՎՈՒՆՔ ՏՎՈՂ
ՊԱՇՏՈՆՆԵՐԻ
23000000 |
I. ՏՐԱՆՍՊՈՐՏ | |
23001000 |
1. Երկաթուղային տրանսպորտ | |
2300100ա |
1) Բանվորներ | |
2300100ա-10729 |
Քիմիական լուծույթ պատրաստող ապարատավարներ | |
2300100ա-11242 |
Երկաթուղային տրանսպորտի կազմակերպությունների բրիգադավարներ (ազատված), ովքեր աշխատում են լվացման-շոգեմաքրման կայանում (գնացքում, կայարանում) | |
2300100ա-13144 |
Կաթսայագործներ, ովքեր կատարում են շոգեքարշի կաթսայի տաք լվացում | |
2300100ա-13152 |
Դեպոյի շոգեքարշի հնոցապաններ | |
2300100ա-17244 |
Բեռ և ուղեբեռ ընդունող-հանձնողներ, ովքեր աշխատում են ծծմբային նավթ և կծու նյութեր լցնելու և դատարկելու կետերում | |
2300100ա-17393 |
Շոգեքարշի կաթսա լվացողներ | |
2300100ա-18000 |
Հատուկ ինտենսիվ երթևեկության մայրուղային-երկաթուղային տեղամասերում գնացք ընդունելու, ճանապարհելու և բաց թողնելու գծով արտակարգային և առաջին կարգի կայարանների հերթապահներ | |
2300100ա-18001 |
Արտակարգային և առաջին կարգի կայանների | |
տեսակավորման մեքենաների հերթապահներ և օպերատորներ | ||
2300100ա-18002 |
Բեռնատար գնացքի վագոնավարներ | |
2300100ա-18003 |
Երկաթուղային անցատեղերում շոգեքարշերի և շոգեամբարձիչների մեքենավարներ և մեքենավարների օգնականներ | |
2300100ա-18004 |
Ջերմաքարշի մեքենավարներ և մեքենավարի օգնականներ | |
2300100ա-18005 |
Էլեկտրաքարշի մեքենավարներ և մեքենավարի օգնականներ | |
2300100ա-18006 |
Դիզելագնացքի մեքենավարներ և մեքենավարի օգնականներ | |
2300100ա-18007 |
Էլեկտրագնացքի մեքենավարներ և մեքենավարի օգնականներ | |
2300100ա-18008 |
Գնացքաքարշային (լոկոմոտիվային) բրիգադի մեքենավար-հրահանգիչներ | |
2300100ա-18009 |
Գնացքի կարգավարներ (դիսպետչերներ) և ավագ կարգավարներ (ավագ դիսպետչերներ) | |
2300100ա-18010 |
Վագոնների երթևեկության արագությունը կարգավորողներ, գնացք կազմողներ | |
2300100ա-18011 |
Մայրուղային-երթուղային ճանապարհների հպակային (կոնտակտային) ցանցի էլեկտրամոնտյորներ և էլեկտրամեխանիկներ | |
2300100բ |
2) Ղեկավարներ և մասնագետներ | |
2300100բ-23407 |
Լվացման-շոգեմաքրման կայարանի (գնացքի, կետի) վարպետներ | |
23002000 |
2. Մետրոպոլիտեն | |
2300200ա |
1) Բանվորներ, ովքեր թունելում և ստորգետնյա կառույցում մշտապես աշխատում են միայն գիշերային ժամերին | |
2300200ա-11242 |
Մետրոպոլիտենի կազմակերպությունների բրիգադավարներ (ազատված) | |
2300200ա-11448 |
Դրեզինի վարորդներ | |
2300200ա-11906 |
Ցամաքեցնողներ (դրենաժողներ) | |
2300200ա-13506 |
Ջրամբարձիչի մեքենավարներ | |
2300200ա-13741 |
Խյուսափոսային ագրեգատի մեքենավարներ | |
2300200ա-13771 |
Ներքին այրման շարժիչով շարժական ճնշակի (կոմպրեսորի) մեքենավարներ | |
2300200ա-13773 |
Էլեկտրաշարժիչով շարժական ճնշակի (կոմպրեսորի) մեքենավարներ | |
2300200ա-13890 |
Լվացող կայանքի մեքենավարներ | |
2300200ա-14091 |
Ուղեամբարձիչի մեքենավարներ | |
2300200ա-14335 |
Ֆրեզերային-մաքրամշակման մեքենայի մեքենավարներ | |
2300200ա-14369 |
Փայտակոճ ամրացնող մեքենայի մեքենավարներ | |
2300200ա-14370 |
Փայտակոճ հանող մեքենայի մեքենավարներ | |
2300200ա-14577 |
Բլոկավորման և կենտրոնացման սարքավորումներ մոնտաժողներ երկաթուղային տրանսպորտում | |
2300200ա-14601 |
Կապի սարքավորում մոնտաժողներ | |
2300200ա-14668 |
Ճանապարհային մոնտյորներ | |
2300200ա-14979 |
Ուղեսպասարկիչ մեքենա և մեխանիզմ կարգաբերողներ | |
2300200ա-15406 |
Ճանապարհ և արհեստական կառույց շրջանցողներ | |
2300200ա-15572 |
Արատանշիչ սայլակի օպերատորներ | |
2300200ա-15874 |
Ճանապարհաչափման օպերատորներ | |
2300200ա-17531 |
Բանվորներ, ովքեր կատարում են տեղագրական-երկրաբաշխական և մարկշեյդերական աշխատանքներ | |
2300200ա-18450 |
Խյուսափոսային ագրեգատի փականագործներ | |
2300200ա-18559 |
Փականագործ-նորոգողներ | |
2300200ա-18585 |
Մետրոպոլիտենի էլեկտրասարքավորում սպասարկող և նորոգող փականագործ-էլեկտրագետներ | |
2300200ա-18587 |
Մետրոպոլիտենի կայարանի և թունելի սարքավորումներ սպասարկող և նորոգող փականագործ-էլեկտրագետներ | |
2300200ա-18874 |
Հյուսներ | |
2300200ա-19167 |
Թունելի բանվորներ | |
2300200ա-19801 |
Բոլոր անվանումների էլեկտրամոնտաժողներ | |
2300200ա-19820 |
Բոլոր անվանումների էլեկտրամոնտյորներ | |
2300200բ |
2) Ղեկավարներ և մասնագետներ, ովքեր թունելում և ստորգետնյա կառույցում մշտապես աշխատում են միայն գիշերային ժամերին | |
2300200բ-22177 |
Ճարտարագետներ, ովքեր զբաղված են աշխատանքի կատարման հսկողությամբ և մետրոպոլիտենի, եզրաչափքային-հետազոտական կայարանի կառույցների ու սարքավորման տեխնիկական վիճակի հսկողությամբ | |
2300200բ-22177 |
Ճարտարագետներ, ովքեր կատարում են երկրաբաշխական-մարկշեյդերական աշխատանք | |
2300200բ-22177 |
Ճարտարագետներ և տեսուչներ (ավագ տեսուչներ), ովքեր հսկում են երկաթուղու և մետրոպոլիտենի տեխնիկական միջոցների, շենքերի ու կառույցների նորոգման որակը | |
2300200բ-23186 |
Բոլոր անվանումների վարպետներ (ավագ վարպետներ, վարպետների օգնականներ) | |
2300200բ-24940 |
Տեխնիկներ, ովքեր աշխատում են եզրաչափքային-հետազոտական կայարանում | |
2300200բ-25410 |
Էլեկտրամեքենագետներ (ավագ էլեկտրամեքենագետներ) | |
2300200գ-18007 |
3) Էլեկտրագնացքի մեքենավարներ, մեքենավարի օգնականներ, | |
մեքենավար-հրահանգիչներ | ||
2130310 |
II. ԱՏՈՄԱՅԻՆ ԷՆԵՐԳԵՏԻԿԱ ԵՎ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅՈՒՆ | |
23603000 |
1. Աշխատանքներ արդյունաբերական ատոմային ռեակտորում, ատոմային էլեկտրակայանում և ջերմամատակարարման ատոմակայանում | |
23603000-1754ա |
Բանվորներ, ղեկավարներ և մասնագետներ, ովքեր մշտապես աշխատում են ռեակտորի համար տեխնոլոգիական ջուր նախապատրաստող և ուղղորդված ճառագայթաակտիվությամբ աղերից մաքրող ջրակառույցների արտադրամասերում և տեղամասերում | |
23603000-1754բ |
Բանվորներ, ղեկավարներ և մասնագետներ, ովքեր մշտապես կատարում են տեխնոլոգիական ջուրն ուղղորդված ճառագայթաակտիվությամբ աղերից և ճառագայթաակտիվ բեկորներից մաքրելու աշխատանքներ, ինչպես նաև նորոգում են մաքրող կայանքների տեխնոլոգիական սարքավորումները, որոնք աղտոտված են ճառագայթաակտիվ նյութերով | |
23603000-1754գ |
Բանվորներ, ղեկավարներ և մասնագետներ, ովքեր հանդերձանք և հարմարանքներ պատրաստելու կամ նորոգելու ժամանակ մշտապես աշխատում են ճառագայթաակտիվ նյութերով աղտոտված նյութերով | |
23603000-1754դ |
Բանվորներ և մասնագետներ, ովքեր ճառագայթումային վնասակարության պայմաններում մշտապես ընտրում և նախապատրաստում են տեխնոլոգիական միջոցների փորձանմուշներ | |
23604000-1741 |
Բանվորներ, ղեկավարներ և մասնագետներ, ովքեր նշված չեն N 1 ցուցակի XXI բաժնում, բայց մշտապես աշխատում են ստորգետնյա պայմաններում | |
23605000-17541 |
Բանվորներ, ղեկավարներ և մասնագետներ, ովքեր մշտապես և անմիջականորեն լիթիումի հիդրիդից պատրաստում են իրեր և արտադրական շենքերում նորոգում են տեխնոլոգիական սարքավորում | |
23606000 |
2. Աշխատանքներ պատրաստի հատուկ իրերի պահեստներում և պահեստարաններում, որտեղ պահվում են ճառագայթաակտիվ նյութեր պարունակող հանգույցներ ու մանրամասեր | |
23606000-17541 |
Բանվորներ, ղեկավարներ և մասնագետներ, ովքեր ճառագայթումային վնասակարության պայմաններում մշտապես բեռնում, բեռնաթափում և պահպանում են հատուկ իրեր | |
23607000 |
3. Ճառագայթաակտիվ նյութերի, իոնացնող ճառագայթման աղբյուրների և ճառագայթաակտիվ նյութեր պարունակող հատուկ իրերի տեղափոխում | |
23607000-1754ա |
Բանվորներ, ղեկավարներ և մասնագետներ, ովքեր մշտապես զբաղված են ճառագայթաակտիվ նյութերի, իոնացնող ճառագայթման աղբյուրների և ճառագայթաակտիվ նյութեր պարունակող հատուկ իրերի միջարտադրամասային և միջգործարանային տեղափոխմամբ | |
23607000-1754բ |
Բանվորներ և մասնագետներ, ովքեր կարգաբերում են կայանքներ` փոխարինելով փակ ճառագայթաակտիվ աղբյուրները, փաստացի աշխատած ժամանակի համար: |
Հայաստանի Հանրապետության |
Դ. Հարությունյան |