Գլխավոր տեղեկություն
Համար
N 790-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Incorporation (13.05.2014-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
28.06.2012
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
02.07.2012
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
03.07.2012

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

28 հունիսի 2012 թվականի N 790-Ա

 

ՄԻ ՇԱՐՔ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԶՈՐԱԿՈՉԻՑ ՏԱՐԿԵՏՈՒՄ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Զինապարտության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 2-րդ կետով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տալ տարկետում`

1) Վարդան Բորիսի Վերդիյանին (ծնվ.` 1990 թվականի հունիսի 21-ին, Արարատի մարզ, գ. Սայաթ-Նովա, Բակունցի փող., 1-ին փակուղի, տուն 6, Քորնելի համալսարանի ասպիրանտուրա)` մինչև 2017 թվականի ձմեռային զորակոչը.

2) Գոռ Գասպարի Հովակիմյանին (ծնվ.` 1992 թվականի մարտի 12-ին, քաղ. Երևան, Վարդանանց 2-րդ նրբ., շենք 4, բն. 32, Լոնդոնի Քոլեջ համալսարանի մագիստրատուրա)` մինչև 2014 թվականի աշնանային զորակոչը.

3) Արսեն Անդրանիկի Մամիկոնյանին (ծնվ.` 1990 թվականի հոկտեմբերի 13-ին, քաղ. Երևան, Գյուլբենկյան փող., շենք 43, բն. 78, ԱՄՆ-ի Մասսաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի մագիստրատուրա)` մինչև 2013 թվականի աշնանային զորակոչը.

4) Անդրանիկ Ստյոպայի Մնացականյանին (ծնվ.` 1989 թվականի հոկտեմբերի 30-ին, քաղ. Երևան, Շահումյան 16 փող., տուն 44, Լոնդոնի Քոլեջ համալսարանի մագիստրատուրա)` մինչև 2013 թվականի աշնանային զորակոչը:

(1-ին կետը փոփ. 08.05.14 N 483-Ա)

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

 Տ. Սարգսյան

 

2012 թ. հուլիսի 2

Երևան