ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
23 մայիսի 2014 թվականի N 480-Ա
ՀԱՍՄԻԿ ՊՈՂՈՍՅԱՆԻ` ԹԲԻԼԻՍԻ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի հրամանագրով հաստատված կարգի ՆՀ-174 հրամանագրի 121-րդ կետի 3-րդ ենթակետի՝
1. Հայ-վրացական մշակութային համագործակցության 2014-2015 թվականների աշխատանքային ծրագրերը, Վրաստանում Սերգեյ Փարաջանովի հիշատակին նվիրված միջոցառումների կազմակերպման հետ կապված հարցերը, «Երևան-Թբիլիսի տրանզիտ» նախագծին աջակցելու հնարավորությունները, ինչպես նաև Վրաստանում հայկական հուշարձանների ուսումնասիրման և վերականգնման հետ կապված խնդիրները քննարկելու նպատակով Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի՝ 2014 թվականի մայիսի 20-21-ը Թբիլիսի (Վրաստան) գործուղման հետ կապված ծախսերը կատարել «Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի բյուջետային ծախսերի գործառնական դասակարգման 08 բաժնի 02 խմբի 05 դասի «03. Մշակութային միջոցառումների իրականացում» ծրագրով Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարությանը հատկացված միջոցների հաշվին:
2. Ընդունել ի գիտություն, որ Հասմիկ Պողոսյանի՝ Թբիլիսի գործուղման հետ կապված գիշերավարձի ծախսերը կատարվել են հրավիրող կողմի հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարին` եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Թբիլիսի գործուղման արդյունքների մասին հաշվետվություն:
Հայաստանի Հանրապետության |
Հ. Աբրահամյան |
2014 թ. մայիսի 23 Երևան |