ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
19 մայիսի 2014 թվականի N 456-Ա
ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ` ՄՈՍԿՎԱ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Հայաստանի Հանրապետության` Մաքսային միությանը և Բելառուսի Հանրապետության, Ղազախստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միասնական տնտեսական տարածքին միանալու հարցերով աշխատանքային խմբի 5-րդ նիստին մասնակցելու նպատակով 2014 թվականի ապրիլի 23-26-ը Մոսկվա (Ռուսաստանի Դաշնություն) պատվիրակության` համաձայն հավելվածի, գործուղման հետ կապված ծախսերը կատարել`
1) Կարինե Մինասյանինը, Գարեգին Մելքոնյանինը, Տիգրան Հարությունյանինը, Արա Պետրոսյանինը, Սուրեն Կարայանինը և Ալեքսանդր Ավետիսյանինը՝ Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին.
2) Շավարշ Քոչարյանինը՝ Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության աշխատակազմի պահպանման ծախսերում գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին.
3) Արմեն Ազիզյանինը՝ Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության արտաբյուջետային միջոցների հաշվին.
4) Լուսինե Դավթյանինը՝ Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության միջոցների հաշվին.
5) Պավել Ղալթախչյանինը և Արսեն Ղուլյանինը՝ համապատասխանաբար Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի և «Էլեկտրոնային կառավարման ենթակառուցվածքների ներդրման գրասենյակ» փակ բաժնետիրական ընկերության միջոցների հաշվին:
2. Պատվիրակության ղեկավարին՝ եռօրյա ժամկետում ապահովել պատվիրակության՝ Մոսկվա գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնելը։
Հայաստանի Հանրապետության |
Հ. Աբրահամյան |
2014 թ. մայիսի 19 Երևան |
Հավելված ՀՀ վարչապետի 2014 թ. մայիսի 19 -ի N 456-Ա որոշման |
Ա Ն Հ Ա Տ Ա Կ Ա Ն Կ Ա Զ Մ
Մոսկվա մեկնող պատվիրակության
Կ. Մինասյան |
- ՀՀ էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ, պատվիրակության ղեկավար (2014թ. ապրիլի 24-26-ը) | |
Շ. Քոչարյան |
- ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ (2014 թ. ապրիլի 24-26-ը) | |
Գ. Մելքոնյան |
- ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ (2014թ. ապրիլի 24-26-ը) | |
Տ. Հարությունյան |
- ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ (2014 թ. ապրիլի 24-26-ը) | |
Ս. Կարայան |
- ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ (2014 թ. ապրիլի 24-26-ը) | |
Ա. Պետրոսյան |
- ՀՀ էկոնոմիկայի նախարարի գլխավոր խորհրդական (2014թ. ապրիլի 23-25-ը) | |
Ա. Ազիզյան |
- ՀՀ էկոնոմիկայի նախարարության մտավոր սեփականության գործակալության պետ (2014 թ. ապրիլի 24-26-ը) | |
Լ. Դավթյան |
- ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության ղեկավարի տեղակալ (2014 թ. ապրիլի 24-26-ը) | |
Ա. Ավետիսյան |
- ՀՀ էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի միջազգային տնտեսական համագործակցության վարչության պետ (2014 թ. ապրիլի 23-25-ը) | |
Պ. Ղալթախչյան |
- ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահի տեղակալ (համաձայնությամբ, 2014 թ. ապրիլի 24-26-ը) | |
Ա. Ղուլյան |
- «Էլեկտրոնային կառավարման ենթակառուցվածքների ներդրման գրասենյակ» ՓԲԸ-ի վերլուծաբան (համաձայնությամբ, 2014 թ. ապրիլի 24-26-ը) |
Հայաստանի Հանրապետության |
Դ. Հարությունյան |