ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
4 մարտի 2014 թվականի N 162-Ա
Հ. ՀԱԿՈԲՅԱՆԻՆ ԼԻՍԱԲՈՆ ԵՎ ԲԱՐՍԵԼՈՆԱ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարար Հ. Հակոբյանին 2014 թվականի մարտի 6-7–ը գործուղել Լիսաբոն (Պորտուգալիայի Հանրապետություն)` «Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հայկական համայնքների բաժանմունքի տնօրինության հետ հանդիպումներ ունենալու, իսկ 2014 թվականի մարտի 7-9-ը` Բարսելոնա (Իսպանիայի Թագավորություն)` հայկական համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպումներ ունենալու և Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարության հինգ տարիների կատարած աշխատանքներն ու ծրագրերը ներկայացնելու համար։
(1-ին կետը փոփ. 10.04.14 N 291-Ա)
2. Հ. Հակոբյանի` Լիսաբոն և Բարսելոնա գործուղման հետ կապված ծախսերը կատարել «Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի բյուջետային ծախսերի գործառական դասակարգման 08 բաժնի 02 խմբի 05 դասի «03. Մշակութային միջոցառումների իրականացում» ծրագրով Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարությանը նախատեսված միջոցների հաշվին:
2.1. Հ. Հակոբյանի՝ Բարսելոնա գործուղման հետ կապված ծախսերը կատարել` համաձայն փաստացի կատարված ծախսերը հիմնավորող փաստաթղթերի:
(2.1-ին կետը լրաց. 10.04.14 N 291-Ա)
3. Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Լիսաբոն և Բարսելոնա գործուղման արդյունքների մասին հաշվետվություն։
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2014 թ. մարտի 4 Երևան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
10.04.2014, N 291-Ա | 11.04.2014, N 162-Ա |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|