ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
15 մայիսի 2014 թվականի N 426-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 12-Ի N 403-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասի`
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2014 թվականի մայիսի 12-ի «Պատվիրակություն Մոսկվա գործուղելու մասին» N 403-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը և լրացումները՝
1) որոշման 1-ին կետում «2014 թվականի մայիսի 12-16-ը» բառերը փոխարինել «2014 թվականի մայիսի 11-16-ը» բառերով.
2) որոշման հավելվածը «Ս. Կարայան - ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ» բառերից հետո լրացնել «(2014 թ. մայիսի 11-15-ը)» բառերով, իսկ «Կ. Մինասյան - ՀՀ էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ (պատվիրակության ղեկավար)» և «Շ. Քոչարյան - ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ» բառերից հետո՝ «(2014 թ. մայիսի 12-16-ը)» բառերով:
Հայաստանի Հանրապետության |
Հ. Աբրահամյան |
2014 թ. մայիսի 15 Երևան |