Գլխավոր տեղեկություն
Համար
N 1024-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Incorporation (31.05.2014-22.08.2015)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2011.08.10/47(850) Հոդ.1161
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
14.07.2011
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
29.07.2011
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
20.08.2011

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

14 հուլիսի 2011 թվականի N 1024-Ն

 

«ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԱՆԱՇԽԱՏՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ ՆՊԱՍՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ, 10-րդ, 23-րդ, 24-րդ, 25-րդ, 26-րդ և 27-րդ հոդվածների` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել, որ «Ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված լիազոր մարմինը Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայությունն է:

2. Հաստատել`

1) առողջարանային բուժման նպաստի իրավունք տվող հիվանդությունների ցանկը` համաձայն N 1 հավելվածի.

2) ժամանակավոր անաշխատունակության նպաստի հաշվարկման, նշանակման և վճարման կարգը` համաձայն N 2 հավելվածի.

3) գործատուի` վարձու աշխատողների ժամանակավոր անաշխատունակության նպաստների վճարմանն ուղղված միջոցները փոխհատուցելու կարգը` համաձայն N 3 հավելվածի.

4) ժամանակավոր անաշխատունակության թերթիկի ձևը` համաձայն N 4 հավելվածի.

5) ժամանակավոր անաշխատունակության թերթիկի լրացման ու տրամադրման կարգը` համաձայն N 5 հավելվածի.

6) օտարերկրյա պետության բժշկական հաստատության տված ժամանակավոր անաշխատունակության թերթիկը ժամանակավոր անաշխատունակության նպաստի նշանակման համար հիմք համարվելու կարգը` համաձայն N 6 հավելվածի.

7) ժամանակավոր անաշխատունակության նպաստն ստացողի մահվան պատճառով չստացված նպաստը վճարելու համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը և դրանք ներկայացնելու կարգը` համաձայն N 7 հավելվածի.

8) հղիության և ծննդաբերության արձակուրդն ընդհատվելու դեպքում վճարված նպաստը վերահաշվարկելու և ավելի վճարված նպաստի գումարի հետպահումը կատարելու կարգը` համաձայն N 8 հավելվածի.

9) ինքնուրույնաբար իրեն աշխատանքով ապահոված անձին ավելի վճարված նպաստի գումարի հետպահումը կատարելու և պակաս վճարված նպաստի գումարը վճարելու կարգը` համաձայն N 9 հավելվածի:

3. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մարտի 30-ի «Ժամանակավոր անաշխատունակության դեպքերից պարտադիր սոցիալական ապահովագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովելու մասին» N 571-Ն որոշումը:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան


 2011 թ. հուլիսի 29
Երևան

 

 

 

Հավելված N 1

 ՀՀ կառավարության 2011 թվականի

հուլիսի 14-ի N 1024-Ն որոշման

 

Ց Ա Ն Կ

 

ԱՌՈՂՋԱՐԱՆԱՅԻՆ ԲՈՒԺՄԱՆ ՆՊԱՍՏԻ ԻՐԱՎՈՒՆՔ ՏՎՈՂ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ

 

Տուբերկուլյոզ

 

Հետինֆարկտային վիճակներ

 

Ստամոքսի, տասներկումատնյա աղիքի հետվիրահատական վիճակներ

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան

 

 

Հավելված N 2

 ՀՀ կառավարության 2011 թվականի

հուլիսի 14-ի N 1024-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԱՆԱՇԽԱՏՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ ՆՊԱՍՏԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ, ՆՇԱՆԱԿՄԱՆ ԵՎ ՎՃԱՐՄԱՆ

 

Գ Լ Ո ՒԽ  I

 

 ՎԱՐՁՈՒ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻՆ ՏՐՎՈՂ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԱՆԱՇԽԱՏՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ ՆՊԱՍՏՆԵՐԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ, ՆՇԱՆԱԿՄԱՆ ԵՎ ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ

 

1. «Ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով (այսուհետ` օրենք) սահմանված` վարձու աշխատողին տրվող ժամանակավոր անաշխատունակության նպաստը (այսուհետ` նպաստ) հաշվարկում, նշանակում և վճարում է գործատուն` հիմք ընդունելով բժշկական հաստատության կողմից տրված ժամանակավոր անաշխատունակության թերթիկը (Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքում` անաշխատունակության թերթիկները, այսուհետ` անաշխատունակության թերթիկ):

2. Բացառությամբ հղիության և ծննդաբերության նպաստի` վարձու աշխատողի նպաստը վճարվում է ժամանակավոր անաշխատունակության ժամանակաշրջանի աշխատանքային օրերի համար` սկսած երկրորդ աշխատանքային օրվանից, բայց ոչ ավելի, քան մինչև բժշկասոցիալական փորձաքննություն իրականացնող իրավասու պետական մարմնի կողմից հաշմանդամության խմբի սահմանումը կամ աշխատանքից ազատվելը: Վարձու աշխատողին տրվող հղիության և ծննդաբերության նպաստը վճարվում է գործատուի անհատական իրավական ակտի հիման վրա` հղիության և ծննդաբերության արձակուրդի մեջ գտնվելու ժամանակահատվածի բոլոր աշխատանքային օրերի համար: Օրենքի 13-րդ հոդվածով սահմանված դեպքում, մինչև երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդում գտնվելու ժամանակահատվածում վարձու աշխատողներին հղիության և ծննդաբերության նպաստը վճարվում է գործատուի անհատական իրավական ակտի հիման վրա՝ ժամանակավոր անաշխատունակության ժամանակաշրջանի աշխատանքային օրերի համար:

(2-րդ կետը լրաց. 16.01.14 N 22-Ն)

3. Բացառությամբ հղիության և ծննդաբերության նպաստի` ժամանակավոր անաշխատունակության 2-րդ, 3-րդ և 4-րդ աշխատանքային օրերի համար գործատուն վարձու աշխատողի նպաստը վճարում է իր միջոցների հաշվին, իսկ 5-րդ աշխատանքային օրվանից սկսած` Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին: Ընդ որում, սույն կարգի 2-րդ և 3-րդ կետերի դրույթները ժամանակավոր անաշխատունակության նույն դեպքի համար կիրառվում են մեկ անգամ` անկախ ժամանակավոր անաշխատունակության ժամանակաշրջանի համար Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով տրված թերթիկների քանակից:

4. Ժամանակավոր անաշխատունակության նպաստի գումարից պահման ենթակա եկամտային հարկը հաշվարկվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

(4-րդ կետը փոփ. 16.01.14 N 22-Ն)

5. Եթե վարձու աշխատողից անկախ պատճառներով հղիության և ծննդաբերության արձակուրդը չի ձևակերպվել, ապա նպաստը նշանակվում և վճարվում է սկսած այն ժամկետից, երբ վարձու աշխատողը չի ներկայացել աշխատանքի, բայց ունեցել է հղիության և ծննդաբերության արձակուրդի իրավունք:

6. Նպաստը հաշվարկվում և նշանակվում է սույն կարգով նախատեսված փաստաթղթերը ներկայացվելուց հետո` մինչև առաջիկա աշխատավարձը վճարելու օրը:

7. Վարձու աշխատողը նպաստի հաշվարկման և նշանակման համար գործատուին է ներկայացնում`

1) բժշկական հաստատության կողմից տրված անաշխատունակության թերթիկը (օրենքով սահմանված դեպքում` անաշխատունակության թերթիկի լուսապատճենը).

2) մինչև 18 տարեկան անհատական խնամքի կարիք ունեցող կամ հաշմանդամ երեխայի առողջարանային բուժման ընթացքում նրա խնամքն իրականացնելու հետևանքով ընտանիքի հիվանդ անդամի խնամքի նպաստ ստանալու դեպքում` առողջարանային ուղեգրի լուսապատճենը.

3) առողջարանային ուղեգրի լուսապատճենը` առողջարանային բուժման նպաստի դեպքում.

4) օրենքի 22-րդ հոդվածի 2-րդ մասի չորրորդ պարբերությամբ սահմանված դեպքում` մինչև 2013 թվականի հունվարի 1-ը ընկած ժամանակահատվածի համար` այլ գործատուի հաշվարկած եկամտի մասին տեղեկանքը, իսկ 2013 թվականի հունվարի 1-ից հետո ընկած ժամանակահատվածի համար` Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 20-ի N 1676-Ն որոշման 1-ին կետի 4-րդ ենթակետով հաստատված կարգով սահմանված՝ ֆիզիկական անձի անհատական հաշվի քաղվածքը (տրված հարկային մարմնի կողմից):

(7-րդ կետը փոփ. 16.01.14 N 22-Ն)

8. Գործատուն նպաստը հաշվարկում է ժամանակավոր անաշխատունակության ժամանակահատվածի աշխատանքային (ընդհանուր հանգստյան օրեր չհանդիսացող) օրերի համար: Ընդ որում, հղիության և ծննդաբերության նպաստը հաշվարկելիս ընդհանուր հանգստյան օր է համարվում կիրակին, իսկ հնգօրյա աշխատանքային շաբաթվա դեպքում` շաբաթը և կիրակին` անկախ Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 155-րդ հոդվածի համաձայն կազմակերպության կամ տվյալ վարձու աշխատողի համար այլ հանգստյան օր սահմանված լինելու հանգամանքից: Ժամանակավոր անաշխատունակության մյուս տեսակի նպաստները հաշվարկելիս` հանգստյան օր են համարվում կազմակերպության կամ տվյալ վարձու աշխատողի համար Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 155-րդ հոդվածի համաձայն սահմանված հանգստյան օրերը:

9. Այլ գործատուի վճարած եկամտի մասին տեղեկանքն ստանալու համար անձը, սոցիալական ապահովության պետական ծառայության (այսուհետ` ծառայություն)` իր բնակության վայրի կամ այլ գործատուի պետական գրանցման վայրի տարածքային բաժին (այսուհետ` տարածքային բաժին) է ներկայացնում դիմում` նշելով նպաստը վճարող գործատուի նույնականացման տվյալները, աշխատանքի ընդունվելու ժամկետը: Դիմումին կցվում են նաև անձը հաստատող փաստաթղթի, հանրային ծառայությունների համարանիշի և այլ գործատուի հետ աշխատանքային հարաբերությունների մեջ գտնված լինելը (աշխատանքի ընդունվելը և աշխատանքից ազատվելը) հաստատող փաստաթղթերի լուսապատճենները:

(9-րդ կետը փոփ. 16.01.14 N 22-Ն)

10. Տարածքային բաժինն այլ գործատուի վճարած եկամտի մասին տեղեկանքը տրամադրում է`

1) դիմումատուի վերաբերյալ անձնավորված հաշվառման համակարգի տեղեկատվական բազայում կամ գործատուի կողմից ներկայացված, սակայն չմուտքագրված անձնավորված հաշվետվություններում առկա տեղեկատվության հիման վրա.

2) այլ գործատուի կողմից տրամադրված` ըստ ամիսների դիմումատուին վճարված (հաշվարկված) աշխատավարձի և դրան հավասարեցված եկամուտների, ինչպես նաև ժամանակավոր անաշխատունակության նպաստի չափի մասին փաստաթղթի հիման վրա` սույն կետի 1-ին ենթակետով սահմանված տեղեկատվության բացակայության դեպքում:

11. Սույն կարգի 10-րդ կետի 2-րդ ենթակետով սահմանված` այլ գործատուի կողմից տրամադրված փաստաթուղթը կարող է ներկայացնել դիմումատուն:

12. Եթե դիմումատուն չի ներկայացնում սույն կարգի 10-րդ կետի 2-րդ ենթակետով սահմանված` այլ գործատուի կողմից տրամադրված փաստաթուղթը, ապա փաստաթուղթը գործատուից ստանում է տարածքային բաժինը` լիազոր մարմնի սահմանած կարգով:

13. Այլ գործատուի վճարած եկամտի մասին տեղեկանքը լիազոր մարմինը պատվիրված նամակով ուղարկում է դիմողին կամ դիմումատուին է տալիս առձեռն` անձը հաստատող փաստաթղթի հիման վրա:

14. Գործատուին նույնականացնելու անհնարինության դեպքում` տարածքային բաժինը դրա մասին տեղեկացնում է դիմումատուին` լիազոր մարմնի սահմանած կարգով:

15. Վարձու աշխատողի միջին ամսական աշխատավարձը հաշվարկվում է [n-12]-րդ ամսվա 1-ից մինչև [n-1]-րդ ամսվա վերջին օրն ընկած ժամանակահատվածի համար վարձու աշխատողին վճարված (հաշվարկված) եկամուտը տասներկուսի բաժանելու միջոցով, որտեղ`

[n-12]-րդ ամիսը` ժամանակավոր անաշխատունակությունն առաջանալու ամսվան նախորդող տասներկուերորդ ամիսն է,

[n-1]-րդ ամիսը` ժամանակավոր անաշխատունակությունն առաջանալու ամսվան նախորդող ամիսն է:

Սույն կետով սահմանված եկամտում հաշվառվում է`

1) եկամտային հարկի հաշվարկման օբյեկտ համարվող աշխատավարձը և դրան հավասարեցված եկամուտները.

2) ժամանակավոր անաշխատունակության նպաստը:

(15-րդ կետը փոփ. 16.01.14 N 22-Ն)

16. Ժամանակավոր անաշխատունակությունն առաջանալու օրվա դրությամբ վարձու աշխատողի` տվյալ գործատուի մոտ աշխատելու ժամանակահատվածը տասներկու ամսվանից պակաս լինելու (տվյալ գործատուի մոտ [n-12]-րդ ամսից հետո աշխատանքի ընդունվելու) դեպքում` սույն կարգի 15-րդ կետում նշված եկամտում հաշվառվում է նաև այլ գործատուի կողմից ժամանակավոր անաշխատունակությունն առաջանալու ամսվան նախորդող տասներկուերորդ օրացուցային ամսվա 1-ից մինչև նպաստը հաշվարկող գործատուի մոտ աշխատանքի ընդունվելու ամսվան նախորդող ամսվա վերջին օրն ընկած ժամանակահատվածի համար վճարված (հաշվարկված) եկամտային հարկի հաշվարկման օբյեկտ համարվող աշխատավարձը և դրան հավասարեցված եկամուտները, ինչպես նաև նպաստը` եթե վարձու աշխատողը ժամանակավոր անաշխատունակությունն առաջանալու օրվա դրությամբ այդ (այլ) գործատուի հետ աշխատանքային հարաբերությունների մեջ չի գտնվում: Ընդ որում, մեկ ամսվա համար կարող է հաշվառվել մեկ գործատուի կողմից վարձու աշխատողին վճարված եկամուտը:

(16-րդ կետը փոփ. 16.01.14 N 22-Ն)

17. Ժամանակավոր անաշխատունակությունն առաջանալու ամսվան նախորդող տասներկուամսյա ժամանակահատվածի այն ամիսների փոխարեն, որոնց ընթացքում վարձու աշխատողը գտնվել է մինչև երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդում (այսուհետ` խնամքի արձակուրդ), հաշվի է առնվում խնամքի արձակուրդն սկսվելու ամսվան նախորդող ժամանակահատվածի` համապատասխան թվով հերթական օրացուցային ամիսների համար վճարված (հաշվարկված) եկամուտը:

18. Համատեղությամբ աշխատող վարձու աշխատողի հիմնական աշխատավայրի գործատուն անաշխատունակության թերթիկի հիման վրա նշանակում է անաշխատունակության նպաստը, ինչպես նաև ստորագրությամբ հաստատում է (կնիքի առկայության դեպքում` կնքում է) աշխատողի ներկայացրած, սակայն դեռևս չլրացված, անաշխատունակության թերթիկի լուսապատճենը, ինչը հիմք է հանդիսանում մյուս գործատուի կամ ծառայության կողմից նպաստի նշանակման համար:

19. Գործատուն լրացնում է անաշխատունակության թերթիկի համապատասխան տողերը և ներկայացված փաստաթղթերի հիման վրա հաշվարկում և նշանակում է նպաստը:

20. Որոշակի ժամկետով կնքված աշխատանքային պայմանագրով վարձու աշխատողին հղիության և ծննդաբերության նպաստ նշանակվում է անկախ աշխատանքային ստաժի տևողությունից` մինչև աշխատանքային պայմանագրի ժամկետի ավարտն ընկած ժամանակահատվածի համար: Որոշակի ժամկետով կնքված աշխատանքային պայմանագրով վարձու աշխատողին հիվանդության, պրոթեզավորման, առողջարանային բուժման և ընտանիքի հիվանդ անդամի խնամքի նպաստ նշանակվում է, եթե նա վերջին մեկ տարվա ընթացքում մինչև ժամանակավոր անաշխատունակության ծագումն աշխատել է 3 ամսվանից ոչ պակաս կամ վերջին 2 տարվա ընթացքում` 10 ամսվանից ոչ պակաս` մինչև աշխատանքային պայմանագրի ժամկետի ավարտն ընկած ժամանակահատվածի համար: Որոշակի ժամկետով կնքված աշխատանքային պայմանագրով վարձու աշխատողներին տրվող միջին ամսական աշխատավարձը և նպաստը հաշվարկվում են ընդհանուր հիմունքներով:

21. Եթե գործատուն օրենքով սահմանված կարգով ազատված է հարկային գործակալի պարտավորությունից, ապա նպաստի` Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից վճարման ենթակա գումարները վարձու աշխատողին նշանակում և վճարում է լիազոր մարմինը՝ հիմք ընդունելով ներկայացված փաստաթղթերը և հարկային մարմնից Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 20-ի N 1676-Ն որոշմամբ սահմանված կարգով ստացված տեղեկատվությունը: Եթե գործատուն «Եկամտային հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված կարգով` իր հայեցողությամբ հանդես է գալիս որպես հարկային գործակալ, ապա վարձու աշխատողին նպաստը հաշվարկում, նշանակում և վճարում է գործատուն` ընդհանուր հիմունքներով:

(21-րդ կետը խմբ. 16.01.14 N 22-Ն)

 

Գ Լ ՈՒ Խ  II

 

 ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐԵՐԻՆ ԵՎ ՆՈՏԱՐՆԵՐԻՆ ՏՐՎՈՂ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԱՆԱՇԽԱՏՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ ՆՊԱՍՏՆԵՐԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ,ՆՇԱՆԱԿՄԱՆ ԵՎ ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ

 

22. Անհատ ձեռնարկատերերին և նոտարներին (այսուհետ` ինքնուրույնաբար իրեն աշխատանքով ապահոված անձ) տրվող նպաստները հաշվարկում, նշանակում և վճարում է ծառայությունը (տարածքային բաժինների միջոցով)` անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնելուց հետո մեկամսյա ժամկետում:

23. Ինքնուրույնաբար իրեն աշխատանքով ապահոված անձին նպաստ վճարվում է օրենքով սահմանված ժամանակաշրջանի բոլոր օրացուցային օրերի համար, բայց ոչ ավելի, քան մինչև օրենքով սահմանված կարգով ձեռնարկատիրական գործունեության դադարեցումը (բացառությամբ ժամանակավոր դադարեցումը) կամ նոտարի պաշտոնավարման ավարտը (գործունեության դադարեցումը): Ծառայությունը, ինքնուրույնաբար իրեն աշխատանքով ապահոված անձին նպաստ վճարելիս, եկամտային հարկի պահումն իրականացնում է հարկային գործակալի կողմից եկամտային հարկը հաշվարկելու և պահելու համար սահմանված կարգով: Ինքնուրույնաբար իրեն աշխատանքով ապահոված անձին նպաստ չի վճարվում, եթե ժամանակավոր անաշխատունակությունը ծագել է օրենքով սահմանված կարգով ձեռնարկատիրական գործունեության դադարեցումից (այդ թվում` ժամանակավոր դադարեցումից) կամ նոտարի պաշտոնավարման ավարտից հետո:

(23-րդ կետը փոփ. 16.01.14 N 22-Ն)

24. Նպաստ ստանալու համար ինքնուրույնաբար իրեն աշխատանքով ապահոված անձն իր` որպես ապահովադիր պետական գրանցման վայրի տարածքային բաժին է ներկայացնում դիմում, հետևյալ կից փաստաթղթերով`

1) բժշկական հաստատության կողմից տրված անաշխատունակության թերթիկը, իսկ սույն կարգով սահմանված դեպքերում` անաշխատունակության թերթիկի լուսապատճենը.

2) հարկային մարմնի տված տեղեկանքը ժամանակավոր անաշխատունակության դեպքին նախորդող տարվա` օրենքով սահմանված կարգով եկամտային հարկի հաշվարկման օբյեկտ համարվող եկամտի մասին.

3) ընտանիքի հիվանդ անդամի խնամքի նպաստի դեպքում` հիվանդ երեխայի անձը հաստատող փաստաթղթի լուսապատճենը, իսկ մինչև 18 տարեկան` անհատական խնամքի կարիք ունեցող կամ հաշմանդամ երեխայի առողջարանային բուժման դեպքում` նաև առողջարանային ուղեգրի լուսապատճենը:

(24-րդ կետը փոփ. 16.01.14 N 22-Ն)

25. Ծառայությունը, հիմք ընդունելով ներկայացրած փաստաթղթերը, հաշվարկում, նշանակում և վճարում է նպաստը:

26. Ծառայությունը, մինչև յուրաքանչյուր ամսվա 15-րդ աշխատանքային օրը, նախորդ ամսվա ընթացքում իր կողմից նշանակված (հաշվարկված, վերահաշվարկված) նպաստների վերաբերյալ հարկային մարմին է ներկայացնում հետևյալ տեղեկատվությունը`

1) ինքնուրույնաբար իրեն աշխատանքով ապահոված անձի և հարկային գործակալի պարտավորությունից ազատված գործատուի վարձու աշխատողի ազգանունը, անունը, հարկ վճարողի հաշվառման համարը, անձնագրի սերիան ու համարը, գրանցման վայրի հասցեն, հանրային ծառայությունների համարանիշը.

2) ժամանակավոր անաշխատունակության ժամանակահատվածի սկիզբը և վերջը, ժամանակավոր անաշխատունակության դեպքին նախորդող տարվա (հաշվարկային ժամանակահատվածի)` օրենքով սահմանված եկամտային հարկի հաշվարկման օբյեկտ համարվող եկամտի չափը, հաշվարկված նպաստի չափը:

(26-րդ կետը փոփ., լրաց. 16.01.14 N 22-Ն)

27. Հարկային մարմինը սույն կարգի 26-րդ կետով սահմանված տեղեկատվությունն արտացոլում է համապատասխան տեղեկատվական բազայում:

 

Գ Լ ՈՒ Խ  III

 

 ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԱԶԱՏԱԶՐԿՎԱԾ ԴԱՏԱՊԱՐՏՅԱԼԻ ՆՊԱՍՏԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ՈՒ ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ

 

28. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկում (այսուհետ` հիմնարկ) գտնվող ազատազրկված դատապարտյալի (այսուհետ` դատապարտյալ) համար հաշվարկվում և նրան են վճարվում միայն հիվանդության, հղիության և ծննդաբերության նպաստներ` ընդհանուր հիմունքներով:

29. Դատապարտյալի նպաստը նշանակում ու վճարում է հիմնարկը` ընդհանուր հիմունքներով:

30. Դատապարտյալին անաշխատունակության թերթիկ տրամադրում է հիմնարկի կամ հիմնարկի գտնվելու վայրի վարչական տարածքն սպասարկող առողջապահական կազմակերպությունը:

31. Տևական հիվանդության դեպքում դատապարտյալը բժշկասոցիալական փորձաքննության է ուղարկվում անաշխատունակության սկսվելու օրվանից 3 ամսվանից ոչ ուշ` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:

 

Գ Լ ՈՒ Խ  IV

 

 ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

32. Մինչև «Ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքն ուժի մեջ մտնելը (2011 թվականի մայիսի 21-ը)` ավարտված ժամանակավոր անաշխատունակության ժամանակահատվածի համար վարձու աշխատողի նպաստը և նպաստը հաշվարկելու համար հիմք ընդունվող միջին ամսական աշխատավարձը հաշվարկվում են մինչև «Ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքն ուժի մեջ մտնելը սահմանված կարգով` բացառությամբ հղիության և ծննդաբերության նպաստի:

33. «Ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքն ուժի մեջ մտնելուց հետո (2011 թվականի մայիսի 21-ին և դրանից հետո) ավարտված ժամանակավոր անաշխատունակության ժամանակահատվածի համար վարձու աշխատողի նպաստը և նպաստը հաշվարկելու համար հիմք ընդունվող միջին ամսական աշխատավարձը հաշվարկվում են «Ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքն ուժի մեջ մտնելուց հետո սահմանված կարգով` բացառությամբ հղիության և ծննդաբերության նպաստի:

34. «Ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքն ուժի մեջ մտնելու օրվա դրությամբ հղիության և ծննդաբերության արձակուրդում գտնվող (հղիության և ծննդաբերության նպաստի իրավունք ձեռք բերած) վարձու աշխատողի հղիության և ծննդաբերության նպաստը և նպաստը հաշվարկելու համար հիմք ընդունվող միջին ամսական աշխատավարձը հաշվարկվում են մինչև «Ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքն ուժի մեջ մտնելը սահմանված կարգով, եթե «Ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքն ուժի մեջ մտնելուց հետո սահմանված կարգով հաշվարկվելու դեպքում նպաստի չափն ավելի ցածր է:

35. Մինչև սույն կարգն ուժի մեջ մտնելը` սահմանված ձևի անաշխատունակության թերթիկի հիման վրա նպաստ նշանակելիս (վերահաշվարկելիս)` անաշխատունակության թերթիկի դարձերեսը չի լրացվում: Այս դեպքում, նպաստը հաշվարկողը (վերահաշվարկողը), անաշխատունակության թերթիկին կցում է սույն կարգն ուժի մեջ մտնելուց հետո սահմանված ձևի անաշխատունակության թերթիկի դարձերեսին արտացոլվող տեղեկատվություն պարունակող` հաստատված (կնիքի առկայության դեպքում` կնքված) տեղեկանք:

(հավելվածը լրաց., փոփ., խմբ. 16.01.14 N 22-Ն)

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան

 

 

Հավելված N 3

 ՀՀ կառավարության 2011 թվականի

հուլիսի 14-ի N 1024-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ԳՈՐԾԱՏՈՒԻ` ՎԱՐՁՈՒ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԱՆԱՇԽԱՏՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ ՆՊԱՍՏՆԵՐԻ ՎՃԱՐՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ՄԻՋՈՑՆԵՐԸ ՓՈԽՀԱՏՈՒՑԵԼՈՒ

 

1. Գործատուն վարձու աշխատողներին ժամանակավոր անաշխատունակության նպաստ (այսուհետ` նպաստ) վճարում է տվյալ ամսվա համար հաշվարկված եկամտային հարկի հաշվին` վճարված նպաստի գումարի չափով նվազեցնելով տվյալ ամսվա վճարվող եկամտային հարկի գումարները:

(1-ին կետը փոփ. 16.01.14 N 22-Ն)

2. Եթե տվյալ ամսվա համար հաշվարկված եկամտային հարկի գումարները բավարար չեն նպաստը վճարելու համար, ապա գործատուն նպաստի` Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի հաշվին վճարվող գումարների պակասող մասը վճարում է իր միջոցներից, որը փոխհատուցում է սոցիալական ապահովության պետական ծառայությունը (այսուհետ` ծառայություն):

(2-րդ կետը փոփ. 16.01.14 N 22-Ն)

3. Ծախսը փոխհատուցելու նպատակով գործատուն հարկային մարմին է ներկայացնում տեղեկանք` համաձայն ձևի` կցելով հաշվետու ամսվա ընթացքում վճարված նպաստների նշանակման և վճարման համար հիմք հանդիսացած ժամանակավոր անաշխատունակության թերթիկների լուսապատճենները:

(3-րդ կետը փոփ. 16.01.14 N 22-Ն)

4. (կետն ուժը կորցրել է 16.01.14 N 22-Ն)

5. Հարկային մարմինը 10 օրացուցային օրվա ընթացքում ուսումնասիրում է ներկայացված փաստաթղթերում առկա տեղեկատվությունը, նպաստի հաշվարկման, նշանակման և վճարման համապատասխանությունն օրենքին, հաստատում (կնքում) է տեղեկանքը և վերադարձնում գործատուին` սույն կարգով սահմանված դեպքում նշելով փոխհատուցման ենթակա ծախսի գումարը, կամ գրավոր մերժում է տեղեկանքը հաստատելը` նշելով մերժման պատճառը և գործատուի հետագա գործողությունները:

(5-րդ կետը փոփ. 16.01.14 N 22-Ն)

6. Տեղեկանքը հաստատելը մերժվում է, եթե`

1) փաստաթղթերում ներկայացված տեղեկությունները թերի են.

2) տեղեկանքում ներկայացված տեղեկություններում առկա է թվաբանական սխալ.

3) նպաստը հաշվարկվել, նշանակվել և վճարվել է Հայաստանի Հանրապետության օրենսդրության խախտմամբ կամ նպաստի հաշվարկման մեջ առկա է թվաբանական սխալ, և հարկային մարմնի կողմից կատարված վերահաշվարկի արդյունքում պարզվում է, որ առկա չէ փոխհատուցման ենթակա ծախսի գումար կամ առկա է այլ գումար:

7. Սույն կարգի 6-րդ կետի 1-ին և 2-րդ ենթակետերով սահմանված դեպքերում` մերժման հիմքերը վերացվելուց ու հարկային մարմին համապատասխան փաստաթղթեր ներկայացնելուց հետո 5 օրացուցային օրվա ընթացքում հարկային մարմինը հաստատում (կնքում) ու գործատուին է վերադարձնում տեղեկանքը:

8. Գործատուն հարկային մարմնի հաստատած (կնքած) տեղեկանքը ներկայացնում է ծառայություն:

9. Ծառայությունը, հաստատած (կնքած) տեղեկանքը ներկայացվելուց հետո մեկ ամսվա ընթացքում, գործատուի բանկային հաշվեհամարին է փոխանցում ծախսի գումարը:

(9-րդ կետը փոփ. 16.01.14 N 22-Ն)

10. (կետն ուժը կորցրել է 16.01.14 N 22-Ն)

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան

 

Ձև

Փաստաթղթի հերթական համարը _________

 _____________ 20 ____ թ.

 (լրացվում է հարկային մարմնի կողմից)

 

Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք

 

ԳՈՐԾԱՏՈՒԻՆ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ)

               

Կազմակերպության անվանումը (անհատ ձեռնարկատիրոջ կամ նոտարի անունը, ազգանունը)

 

Գտնվելու (բնակության) վայրը

 

Հեռախոսահամարը

 

Նպաստը վճարելու ամսաթիվը (օրը, ամիսը, տարեթիվը)

 

Տվյալ ամսվա համար հաշվարկված եկամտային հարկի գումարը (թվերով և տառերով)

 

ՀՀ պետական բյուջեի միջոցների հաշվին վճարման ենթակա (վճարված) ժամանակավոր անաշխատունակության նպաստի գումարը (թվերով և տառերով), այդ թվում`

 

ա) հղիության և ծննդաբերության նպաստ (թվերով և տառերով)

 

բ) ժամանակավոր անաշխատունակության այլ նպաստներ
(թվերով և տառերով)

 
(տողը հանվել է 29.12.11 N 1863-Ն)  

Փոխհատուցման ենթակա ծախսի գումարը (թվերով և տառերով)

 

 

Առդիր _______ թերթ

—— ————————20 ____ թ.

 

Կազմակերպության ղեկավար կամ անհատ ձեռնարկատեր ____________________________ Կ.Տ.

                                                                      (անունը, ազգանունը, ստորագրությունը)

Ուսումնասիրվել է ներկայացված տեղեկատվությունը և նպաստի հաշվարկման համապատասխանությունն օրենքին:

 

  Փոխհատուցման ենթակա գումարի չափը կազմում է  __________________ դրամ:

                                          (թվերով և տառերով)

 
 ՀՏ-ի մասնագետ ___________________________________

          (անունը, ազգանունը, ստորագրությունը)

 

                                                            Կ.Տ.

 
 ՀՏ-ի պետ          ___________________________________

                           (անունը, ազգանունը, ստորագրությունը)

        ——— ———————————- 20 ____ թ.

     

 

 Կազմակերպության ղեկավար կամ անհատ ձեռնարկատեր ______________________________

                                                                       (անունը, ազգանունը, ստորագրությունը)

 

(ձևը փոփ. 29.12.11 N 1863-Ն, լրաց., փոփ. 16.01.14 N 22-Ն)

(հավելվածը փոփ. 29.12.11 N 1863-Ն, փոփ., լրաց. 16.01.14 N 22-Ն)

 

 

Հավելված N 4

 ՀՀ կառավարության 2011 թվականի

հուլիսի 14-ի N 1024-Ն որոշման

 

Ձ Ե Վ

 

ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԱՆԱՇԽԱՏՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ ԹԵՐԹԻԿԻ

 

Սերիա    N

 

ԱՆԱՇԽԱՏՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ ԹԵՐԹԻԿ

 

ՆԱԽՆԱԿԱՆ - ՇԱՐՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ N ................................... ԹԵՐԹԻԿԻ

                            (համապատասխանն ընդգծել)

Հիվանդության պատմություն (քարտ) N _________

_________________________________________________________________Կ.Տ.

        (թերթիկը տրամադրող բժշկի պաշտոնը, ազգանունը և ստորագրությունը)

 

_____________________________________________________________________

                                  (բուժհիմնարկի անվանումն ու գտնվելու վայրը)

 

_______________________________________    ____  I___  _I  _______________  I   I   I   I   I   I   I   I   I 

(անաշխատունակի ազգանունը, անունը, հայրանունը)    (ծննդյան օրը, ամիսը, տարին)  (հանրային ծառայությունների համարանիշը)

 

____________________________________________________________________

                                            (բնակության վայրը)

 

_____________________________________________________________________

                                                 Հ Ա Տ Մ Ա Ն  Գ Ի Ծ

 

 ԱՆԱՇԽԱՏՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ ԹԵՐԹԻԿ   Սերիա    N  Բուժհիմնարկի Կ.Տ.    

 

 
 ՆԱԽՆԱԿԱՆ - ՇԱՐՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ N__________
                     (համապատասխանն ընդգծել)
ԹԵՐԹԻԿԻ

_____________________________________________________________________

           (բուժհիմնարկի անվանումն ու գտնվելու վայրը)

 

 Տրված է ______________20 թ.___
                      (ամսաթիվը, ամիսը)

_______________________________________   ____  I___  _I  _______________  I   I   I   I   I   I   I   I   I 

(անաշխատունակի ազգանունը, անունը, հայրանունը)     (ծննդ. օրը, ամիսը, տարին)    (հանրային ծառայությունների համարանիշը)

 

 

ԱԽՏՈՐՈՇՈՒՄ  

 ԵԶՐԱՓԱԿԻՉ ԱԽՏՈՐՈՇՈՒՄ

    
Անաշխատունակության
պատճառը

  [ ] հիվանդություն 
  [ ] հիվանդի խնամք
  __________________

  [ ]առողջարանային բուժում [ ] հղիության և ծննդաբերության արձակուրդ

  [ ] պրոթեզավորում

______________________________________________________

   

   (համապատասխանը նշել)

 
________________________________________________________________________________________________________

 

(խնամքի անհրաժեշտության պատճառով առաջացած ժամանակավոր անաշխատունակության դեպքում նշել հիվանդի ա.ա.հ., ծննդ. օրը, ամիսը, տարին ու դիագնոզը)

 

ՌԵԺԻՄ

Նշում` ռեժիմի խախտման մասին   _______________

   
 

Բուժող բժշկի ստորագրությունը  __________

 

 Ստացիոնարում գտնվելու ժամանակահատվածը

20_ թ.____ -ի  _-ից մինչև 20 _թ. __-ի

Գլխավոր բժշկի ստորագրությունը___________

                                 Կ.Տ.

 

ՈՒղարկված է ԲՍՓՀ ,, ,,__ ______ 20 __թ. 

Ուղեգրած բժշկի ____________________
                           (ԱԱՀ, ստորագրությունը) Կ.Տ.

 ԲՍՓՀ եզրակացությունը ______________
      _________________________________

ԲՍՓՀ նախագահ ____________________
                             (ԱԱՀ, ստորագրությունը) Կ.Տ.

 

ԱՆԱՇԽԱՏՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՀԱՏՎԱԾԻ

ԱՆԱՇԽԱՏՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅՈՒՆ ԱՆՑԿԱՑՐԱԾ ԱՆՁԻ (ԱՆՁԱՆՑ)

 սկիզբը
(օրը, ամիսը, տարին)

վերջը
(օրը, ամիսը, տարին` բառերով)

պաշտոնը և ա.ա.հ.

ստորագրությունը

       
       

 

Անաշխատունակության թերթիկ Սերիա N
 
 

 Կ.Տ.

 

ՆԵՐԿԱՅԱՆԱԼ ԱՇԽԱՏԱՆՔԻ__________________________  ____________________________________

                                         (ամսաթիվը և ամիսը` բառերով կամ այլ նշումներ)     (բժշկի պաշտոնը, ազգանունը և ստորագրությունը)

 

ԼՐԱՑՎՈՒՄ Է ԳՈՐԾԱՏՈՒԻ ԿՈՂՄԻՑ (ՄԻԱՅՆ ՎԱՐՁՈՒ ԱՇԽԱՏՈՂԻ ԴԵՊՔՈՒՄ)

_________________________________________________________________________________________________________________________________

 

Բացակայել է _______________-ից  ______________-ը (ներառյալ)  _____________________

օրը, ամիսը, տարին

   օրը, ամիսը, տարին

 (անմիջական ղեկավարի ա.ա.հ.
  և
ստորագրությունը)
     
Աշխատանքային պայմանագրի տեսակը`   Աշխատանքային շաբաթի
   

տևողությունը

 անորոշ ժամկետով

 

հնգօրյա

□  որոշակի ժամկետով

 

վեցօրյա

____________________________________________________________________________________________

   (համապատասխանը նշել)

Տվյալ կազմակերպությունում աշխատում է 20 __ թ. _________________-ի ____ -ից:

 

   

ԹՎԵՐՈՎ

ԲԱՌԵՐՈՎ

1.

Միջին ամսական աշխատավարձը հաշվարկելու համար հիմք հանդիսացող եկամտի չափը (դրամ), այդ թվում`

   

1.1.

նպաստը հաշվարկող գործատուի կողմից վճարված (հաշվարկած) եկամտի չափը (դրամ)

   

1.2.

այլ գործատուի կողմից վճարված (հաշվարկած) եկամտի չափը (դրամ)

   

2.

Միջին ամսական աշխատավարձի չափը (դրամ)

   

3.

Աշխատանքային օրերի քանակը, որոնց համար հաշվարկվել է նպաստը

   

4.

Հաշվարկված (վճարված) նպաստի չափը (դրամ), այդ թվում`

   

4.1.

գործատուի միջոցների հաշվին (դրամ)

   

4.2.

ՀՀ պետական բյուջեի միջոցների հաշվին (դրամ)

   

5.

Հաշվարկված եկամտային հարկի չափը (դրամ)

   

 

ԼՐԱՑՎՈՒՄ Է ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԲԱԺՆԻ ԿՈՂՄԻՑ (ՄԻԱՅՆ ԱՁ-Ի ԿԱՄ ՆՈՏԱՐԻ ԴԵՊՔՈՒՄ)

 

   

ԹՎԵՐՈՎ

ԲԱՌԵՐՈՎ

1.

Միջին ամսական եկամուտը հաշվարկելու համար հիմք հանդիսացած տարեկան եկամտի չափը (դրամ)

   

2.

Հաշվարկված միջին ամսական եկամուտը (դրամ)

   

3.

Օրացուցային օրերի քանակը, որոնց համար հաշվարկվել է նպաստը

   

4.

Հաշվարկված նպաստի չափը (դրամ)

   

______________________________________________________________________________

       (նպաստի չափը հաշվարկող պաշտոնատար անձի պաշտոնը,ազգանունը և ստորագրությունը) Կ.Տ.

 

ԼՐԱՑՎՈՒՄ Է ՕՐԵՆՔՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԴԵՊՔՈՒՄ ԳՈՐԾԱՏՈՒԻ ԿԱՄ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԲԱԺՆԻ ԿՈՂՄԻՑ ՆՊԱՍՏԸ ՎԵՐԱՀԱՇՎԱՐԿԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ

 

   

ԹՎԵՐՈՎ

ԲԱՌԵՐՈՎ

1.

Վերահաշվարկված նպաստի չափը, դրամ

   

2.

Վերահաշվարկված նպաստից հաշվարկված եկամտային հարկի չափը (միայն վարձու աշխատողի դեպքում), դրամ

   

3.

Վճարման ենթակա գումարի չափը, դրամ

   

4.

Հետպահվող գումարի չափը, դրամ

   

______________________________________________________________________________

       (նպաստի չափը հաշվարկող պաշտոնատար անձի պաշտոնը,ազգանունը և ստորագրությունը) 

Կ.Տ.

 

(ձևը փոփ. 16.01.14 N 22-Ն)

(հավելվածը փոփ. 16.01.14 N 22-Ն)

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան

 

 

 

Հավելված N 5

 ՀՀ կառավարության 2011 թվականի

հուլիսի 14-ի N 1024-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԱՆԱՇԽԱՏՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ ԹԵՐԹԻԿԻ ԼՐԱՑՄԱՆ ՈՒ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ

 

Գ Լ ՈՒ Խ  I

 

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով սահմանվում են բժշկական հաստատությունների կողմից ժամանակավոր անաշխատունակության թերթիկի (այսուհետ` անաշխատունակության թերթիկ) լրացման և տրամադրման կանոնները:

2. Սահմանված ձևի անաշխատունակության թերթիկը քաղաքացու ժամանակավոր անաշխատունակության ժամանակահատվածը հաստատող փաստաթուղթ է:

3. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությանը ժամանակավոր անաշխատունակության թերթիկների ձևաթղթերի տրամադրումն ապահովում է Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայությունը:

4. Ամբուլատոր պայմաններում բուժման անհրաժեշտության հետևանքով առաջացած ժամանակավոր անաշխատունակության դեպքում (այդ թվում` ընտանիքի հիվանդ անդամի խնամքի անհրաժեշտության դեպքում) անաշխատունակության թերթիկները տրամադրում են պոլիկլինիկաների, գյուղական բժշկական ամբուլատորիաների, գյուղական առողջության կենտրոնների, ամբուլատորիաների բուժող բժիշկները` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով իրականացվող ժամանակավոր անաշխատունակության փորձաքննության հիման վրա:

5. Անաշխատունակության թերթիկները տրամադրվում են «Ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված` ժամանակավոր անաշխատունակության նպաստի իրավունք ունեցող, ինչպես նաև «Զբաղվածության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն գործազուրկի կարգավիճակ ստացած անձանց` հետևյալ դեպքերում`

1) հիվանդության (վնասվածքի) պատճառով առաջացած ժամանակավոր անաշխատունակության.

2) պրոթեզավորման պատճառով առաջացած ժամանակավոր անաշխատունակության.

3) առողջարանային բուժման անհրաժեշտության պատճառով առաջացած ժամանակավոր անաշխատունակության.

4) հղիության ու ծննդաբերության պատճառով առաջացած ժամանակավոր անաշխատունակության.

5) ընտանիքի անդամի հիվանդության (վնասվածքի) պատճառով առաջացած խնամքի անհրաժեշտության:

(5-րդ կետը լրաց. 17.04.14 N 452-Ն)

 

Գ Լ ՈՒ Խ  II

 

 ԱՆԱՇԽԱՏՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ ԹԵՐԹԻԿԸ ԼՐԱՑՆԵԼՈՒ ԵՎ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԿԱՆՈՆՆԵՐԸ

 

6. Անաշխատունակության թերթիկը, բացառությամբ հիվանդանոցային բժշկական հաստատությունում (ստացիոնարում) գտնվելու հետևանքով առաջացած ժամանակավոր անաշխատունակության դեպքի, քաղաքացուն հատկացվում է (բացվում է) այն ստանալու համար քաղաքացու դիմելու (անաշխատունակությունը ծագելու) օրը:

7. Անաշխատունակության թերթիկները լրացվում են հայերենով: Ընդ որում, «Եզրափակիչ ախտորոշում» սյունակում պարտադիր նշվում է հիվանդի ախտորոշումը (ժամանակավոր անաշխատունակության պատճառը)` այն չփոխարինելով հիվանդության ախտանշաններով կամ համախտանիշներով:

8. Եթե ամբուլատոր պայմաններում բուժման անհրաժեշտության հետևանքով առաջացած ժամանակավոր անաշխատունակության ժամանակահատվածում հիվանդը հոսպիտալացվում է, ապա հիվանդին և (կամ) նրան խնամող անձին տրամադրվում է ժամանակավոր անաշխատունակության թերթիկ` որպես անաշխատունակության ժամանակահատվածի վերջին օր նշելով հոսպիտալացմանը նախորդող օրը, իսկ աշխատանքի ներկայանալու օրը նշելու համար նախատեսված տողում նշվում է` «Հիվանդը հոսպիտալացվել է»:

9. Հիվանդության (վնասվածքի), պրոթեզավորման, ընտանիքի հիվանդ անդամի խնամքի անհրաժեշտության պատճառով առաջացած ժամանակավոր անաշխատունակության յուրաքանչյուր 15-րդ օրվանից հետո շարունակվող ժամանակավոր անաշխատունակության դեպքում, անաշխատունակ անձի պահանջով նրան տրվում է անաշխատունակության թերթիկ` ժամանակավոր անաշխատունակության փաստացի օրերի համար` աշխատանքի ներկայանալու օրը նշելու համար նախատեսված տողում կատարելով «Շարունակելի» նշումը:

10. Սույն կարգի 9-րդ կետով սահմանված դեպքում` ժամանակավոր անաշխատունակության յուրաքանչյուր հաջորդ ժամանակահատվածի համար տրվող անաշխատունակության թերթիկում նշվում են նաև նախորդ անաշխատունակության թերթիկի սերիան ու համարը:

11. Անաշխատունակության թերթիկը կորցնելու դեպքում` անաշխատունակության թերթիկ տվող մարմինը քաղաքացուն տալիս է կրկնօրինակ` հիմք ընդունելով գործատուի կամ սոցիալական ապահովության պետական ծառայության տված` տվյալ ժամանակահատվածի համար քաղաքացուն անաշխատունակության նպաստ նշանակված չլինելու մասին տեղեկանքը:

12. Ամբուլատոր պայմաններում բուժվելու դեպքում անաշխատունակության թերթիկը ստորագրվում է ժամանակավոր անաշխատունակության փորձաքննություն իրականացնելու իրավասություն ունեցող անձի կամ մարմնի անդամների կողմից, իսկ կնիքի առկայության դեպքում` կնքվում է բժշկական հաստատության կնիքով:

13. Հիվանդանոցային բժշկական հաստատությունում (ստացիոնարում) գտնվելու հետևանքով առաջացած ժամանակավոր անաշխատունակության դեպքում անաշխատունակության թերթիկն ստորագրվում է բուժող բժշկի կողմից` բաժնի վարիչի հետ համատեղ, իսկ կնիքի առկայության դեպքում` կնքվում բժշկական հաստատության կնիքով:

14. Սխալ լրացված և քաղաքացիներին չտրամադրված, ինչպես նաև խոտանված անաշխատունակության թերթիկների ձևաթղթերը ենթակա են հաշվառման և վերադարձվում են սոցիալական ապահովության պետական ծառայություն:

15. Ժամանակավոր անաշխատունակության փորձաքննության, անաշխատունակության թերթիկներ տալուն, պահելուն և հաշվառելուն վերաբերող իրավական ակտերի պահանջների կատարումն ապահովելու համար պատասխանատու է բժշկական հաստատության ղեկավարը:

16. Անաշխատունակության թերթիկներ տրամադրելու մասին բժշկական հաստատության որոշումները կարող են բողոքարկվել վերադասության կամ դատական կարգով:

17. Անաշխատունակության թերթիկներ տրամադրելուն վերաբերող իրավական ակտերի պահանջները խախտողները պատասխանատվություն են կրում Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

 

Գ Լ ՈՒ Խ  III

 

 ԱՆԱՇԽԱՏՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ ԹԵՐԹԻԿԻ ՏՐԱՄԱԴՐՈՒՄԸ ՀԻՎԱՆԴՈՒԹՅԱՆ (ՎՆԱՍՎԱԾՔԻ) ՊԱՏՃԱՌՈՎ ԱՌԱՋԱՑԱԾ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԱՆԱՇԽԱՏՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ ԴԵՊՔՈՒՄ

 

18. Հիվանդության (վնասվածքի) պատճառով առաջացած ժամանակավոր անաշխատունակության դեպքում վարձու աշխատողին անաշխատունակության թերթիկ տրվում է հիվանդության (վնասվածքի) ամբողջ ժամանակաշրջանի համար` աշխատունակությունը կորցնելու օրվանից մինչև դրա վերականգնումը կամ բժշկասոցիալական փորձաքննություն իրականացնող իրավասու պետական մարմնի կողմից հաշմանդամության խմբի սահմանումը կամ հաշմանդամության խմբի վերանայումը:

19. Տևական հիվանդություն ունեցող հիվանդները բժշկասոցիալական փորձաքննության են ենթարկվում, եթե անաշխատունակությունն սկսելու օրվանից անցել է 3 ամիս, և հիվանդի աշխատունակությունը դեռևս չի վերականգնվել:

20. Սույն կարգի 19-րդ կետով սահմանված դեպքում` բուժող բժիշկը հիվանդին բժշկասոցիալական փորձաքննության է ուղեգրում այն ժամկետում, երբ մինչև սահմանված 3 ամիսը լրանալը մնացել է 10 օր: Ընդ որում, հիվանդի բժշկասոցիալական փորձաքննությունն իրականացվում է եռամսյա ժամկետը լրանալու օրվանից ոչ ուշ:

21. Եթե, ըստ բժշկասոցիալական փորձաքննության եզրակացության, բավարար հիմք չկա հիվանդին հաշմանդամ ճանաչելու համար, և նա շարունակում է մնալ ժամանակավորապես անաշխատունակ, ապա անաշխատունակության թերթիկում նշված ժամկետը կարող է երկարաձգվել տվյալ տարածքն սպասարկող բժշկափորձագիտական հանձնաժողովի կողմից` առավելագույնը ևս 3 ամիս ժամկետով:

(21-րդ կետը փոփ. 16.01.14 N 22-Ն, 08.05.14 N 482-Ն)

22. Ինքնուրույնաբար իրեն աշխատանքով ապահոված անձին հիվանդության (վնասվածքի) պատճառով առաջացած ժամանակավոր անաշխատունակության դեպքում անաշխատունակության թերթիկ տրվում է միայն հիվանդանոցային բժշկական հաստատությունում (ստացիոնարում) բուժման ամբողջ ժամանակաշրջանի համար, բայց մեկ օրացուցային տարվա ընթացքում 60 օրացուցային օրվանից ոչ ավելի:

23. Հիվանդության (վնասվածքի) պատճառով առաջացած ժամանակավոր անաշխատունակության դեպքում, եթե բուժումն իրականացվում է ամբուլատոր պայմաններում, անաշխատունակության թերթիկը տալիս է անձին առողջության առաջնային պահպանման ծառայություններ մատուցող բժշկական հաստատությունը:

24. Եթե ժամանակավոր անաշխատունակությունն առաջացել է ոչ իր բնակության վայրում, ապա անաշխատունակության թերթիկ տրամադրվում է նրա ժամանակավորապես գտնվելու վայրում` բժշկական հաստատության ղեկավարի հաստատմամբ: Ընդ որում, անաշխատունակության թերթիկ է տրամադրվում այն ժամանակահատվածի համար, որի ընթացքում բնակության վայր տեղափոխվելը, ըստ բժշկի եզրակացության, կարող է վտանգել հիվանդի կյանքը կամ վնասել առողջությունը կամ բուժման գործընթացը:

Սույն կետով սահմանված դեպքում` անաշխատունակության ժամանակահատվածը 7 օրացուցային օրը գերազանցելու դեպքում դրա մասին եզրակացությունը տալիս է տվյալ տարածքի բժշկական հաստատության բժշկափորձագիտական հանձնաժողովը:

(24-րդ կետը փոփ. 16.01.14 N 22-Ն, 08.05.14 N 482-Ն)

25. Եթե շարունակվում է անձի` ոչ իր հաշվառման վայրում առաջացած ժամանակավոր անաշխատունակությունը, բայց հիվանդը կարող է տեղափոխվել իր բնակության վայրը, ապա աշխատանքի ներկայանալու օրը նշելու համար նախատեսված տողում նշվում է «Մեկնել է մշտական բնակության վայր»:

26. Սույն կարգի 25-րդ կետով սահմանված դեպքում` անձի բնակության վայրում տրվող ժամանակավոր անաշխատունակության թերթիկում նշվում են նախորդ անաշխատունակության թերթիկի սերիան ու համարը:

27. Հիվանդանոցային բժշկական հաստատությունից (ստացիոնարից) դուրս գրվելուց հետո անաշխատունակության թերթիկում նշված ժամկետը երկարաձգում է հիվանդանոցային բժշկական հաստատության (ստացիոնարի) բուժող բժիշկը` բաժանմունքի վարիչի հետ համատեղ, մինչև այն ժամկետը, որը նշանակված է բժշկական հաստատություն ներկայանալու, բժշկին տուն կանչելու կամ ամբուլատոր պայմաններում լիաբուժում ստանալու համար, սակայն միանվագ ոչ ավելի, քան 7 օրացուցային օրով:

Եթե նշված ժամկետից հետո շարունակվում է անձի ժամանակավոր անաշխատունակությունը, ապա անաշխատունակության մնացած ժամանակահատվածի համար անաշխատունակության թերթիկ է տրամադրվում ամբուլատոր պայմաններում բուժվելու հետևանքով առաջացած ժամանակավոր անաշխատունակության դեպքում տրվող անաշխատունակության թերթիկ տրամադրելու համար սահմանված կարգով:

28. Առողջարանային բուժման նպաստի իրավունք տվող հիվանդությունների ցանկում ներառված հիվանդությունների հետևանքով հիվանդանոցային բժշկական հաստատությունից (ստացիոնարից) անմիջապես առողջարան` լիաբուժման ուղեգրվելու դեպքում անաշխատունակության թերթիկում դրա մասին կատարվում է նշում:

 

Գ Լ ՈՒ Խ  IV

 

 ԱՆԱՇԽԱՏՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ ԹԵՐԹԻԿԻ ՏՐԱՄԱԴՐՈՒՄՆ ԸՆՏԱՆԻՔԻ ԱՆԴԱՄԻ ՀԻՎԱՆԴՈՒԹՅԱՆ (ՎՆԱՍՎԱԾՔԻ) ՊԱՏՃԱՌՈՎ ԱՌԱՋԱՑԱԾ ԽՆԱՄՔԻ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ԴԵՊՔՈՒՄ

 

29. Ընտանիքի անդամի հիվանդության (վնասվածքի) պատճառով առաջացած խնամքի անհրաժեշտության դեպքում` խնամող անձին անաշխատունակության թերթիկ է տրվում բժշկի եզրակացության հիման վրա:

30. Վարձու աշխատողին ընտանիքի հիվանդ անդամի խնամքի դեպքում անաշխատունակության թերթիկ է տրվում`

1) տնային (ամբուլատոր) պայմաններում ընտանիքի հիվանդ չափահաս անդամի խնամքի անհրաժեշտության դեպքում` 7 օրացուցային օրվանից ոչ ավելի.

2) տնային (ամբուլատոր) պայմաններում հիվանդ երեխայի խնամքի անհրաժեշտության դեպքում` 24 օրացուցային օրվանից ոչ ավելի, իսկ վարակիչ հիվանդությունների պատճառով երեխայի խնամքի անհրաժեշտության դեպքում` 28 օրացուցային օրվանից ոչ ավելի.

3) հիվանդանոցային բժշկական հաստատությունում (ստացիոնարում) գտնվող հիվանդ երեխայի խնամքն իրականացնելու դեպքում` հիվանդանոցում գտնվելու ամբողջ ժամանակաշրջանի համար.

4) մինչև 18 տարեկան` անհատական խնամքի կարիք ունեցող կամ հաշմանդամ երեխայի առողջարանային բուժման ընթացքում նրա խնամքն իրականացնելու դեպքում` երեխայի առողջարանային բուժման ամբողջ ժամանակաշրջանի համար, բայց ուղեգրում նշված ժամանակաշրջանից ոչ ավելի, ընդ որում, նպաստ է տրվում օրացուցային տարվա ընթացքում մեկ անգամ.

5) մինչև 3 տարեկան երեխայի կամ մինչև 18 տարեկան հաշմանդամ երեխայի` տնային (ամբուլատոր) պայմաններում խնամքի համար, եթե մայրը (խնամակալը, հոգաբարձուն) հիվանդության կամ ընտանիքի մյուս հիվանդ անդամի հետ հիվանդանոցային բժշկական հաստատությունում (ստացիոնարում) գտնվելու պատճառով ի վիճակի չէ երեխայի խնամքն իրականացնել, համապատասխան բժշկական փաստաթղթի առկայության դեպքում անաշխատունակության թերթիկ է տրվում երեխայի խնամքն իրականացնող վարձու աշխատողին, երեխայի մոր (խնամակալի, հոգաբարձուի) հիվանդության կամ նրա` հիվանդանոցային բժշկական հաստատությունում (ստացիոնարում) գտնվելու ամբողջ ժամանակաշրջանի համար:

31. Ինքնուրույնաբար իրեն աշխատանքով ապահոված անձին ընտանիքի հիվանդ անդամի խնամքի դեպքում անաշխատունակության թերթիկ է տրվում`

1) հիվանդանոցային բժշկական հաստատությունում (ստացիոնարում) գտնվող հիվանդ երեխայի խնամքն իրականացնելու դեպքում` հիվանդանոցում գտնվելու ամբողջ ժամանակաշրջանի համար.

2) մինչև 18 տարեկան` անհատական խնամքի կարիք ունեցող կամ հաշմանդամ երեխայի առողջարանային բուժման ընթացքում նրա խնամքն իրականացնելու դեպքում` երեխայի առողջարանային բուժման ամբողջ ժամանակաշրջանի համար, բայց ուղեգրում նշված ժամանակաշրջանից ոչ ավելի, ընդ որում, նպաստ է տրվում օրացուցային տարվա ընթացքում մեկ անգամ:

32. Իր հաշվառման վայրում չգտնվող անձի հիվանդության դեպքում նրան խնամող անձին ևս տրամադրվում է անաշխատունակության թերթիկ` ընտանիքի հիվանդ անդամի խնամքի պատճառով առաջացած ժամանակավոր անաշխատունակության թերթիկ տրամադրելու համար սահմանված ընդհանուր հիմունքներով:

 

Գ Լ ՈՒ Խ  V

 

 ԱՆԱՇԽԱՏՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ ԹԵՐԹԻԿԻ ՏՐԱՄԱԴՐՈՒՄԸ ՀՂԻՈՒԹՅԱՆ ԵՎ ԾՆՆԴԱԲԵՐՈՒԹՅԱՆ ՊԱՏՃԱՌՈՎ ԱՌԱՋԱՑԱԾ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԱՆԱՇԽԱՏՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ ԴԵՊՔՈՒՄ

 

33. Հղիության և ծննդաբերության դեպքում անաշխատունակության թերթիկներ են տրամադրում կանանց կոնսուլտացիաների բժիշկները, իսկ եթե այդպիսիք չկան` ընդհանուր բժշկական հաստատությունների մանկաբարձ-գինեկոլոգները: Այդպիսի մասնագետներ չլինելու դեպքում անաշխատունակության թերթիկ է տրամադրում ընդհանուր ընդունելություն կատարող բժիշկը:

34. Անաշխատունակության թերթիկ է տրվում վարձու աշխատողին և ինքնուրույնաբար իրեն աշխատանքով ապահոված անձին`

ա) 140 օրացուցային օր տևողությամբ արձակուրդի ժամանակաշրջանի համար (հղիության` 70 օրացուցային օր, ծննդաբերության` 70 օրացուցային օր).

բ) 155 օրացուցային օր տևողությամբ արձակուրդի ժամանակաշրջանի համար (հղիության` 70 օրացուցային օր, ծննդաբերության` 85 օրացուցային օր)` բարդ ծննդաբերության դեպքում.

գ) 180 օրացուցային օր տևողությամբ արձակուրդի ժամանակաշրջանի համար (հղիության` 70 օրացուցային օր, ծննդաբերության` 110 օրացուցային օր)` միաժամանակ մեկից ավելի երեխաներ ծննդաբերելու դեպքում:

Հղիության և ծննդաբերության պատճառով առաջացած ժամանակավոր անաշխատունակության դեպքում տրամադրվում է մեկ անաշխատունակության թերթիկ, իսկ բարդ ծննդաբերության և միաժամանակ մեկից ավելի երեխաներ ծննդաբերելու դեպքում, որպես նախորդ անաշխատունակության թերթիկի շարունակություն, լրացուցիչ տրվում է նոր անաշխատունակության թերթիկ` համապատասխանաբար 15 և 40 օր տևողությամբ` անաշխատունակության թերթիկում նշելով նախորդ անաշխատունակության թերթիկի սերիան ու համարը:

Նորածին որդեգրած կամ նորածնի խնամակալ նշանակված վարձու աշխատողին, նորածին որդեգրած կամ նորածնի խնամակալ նշանակված` ինքնուրույնաբար իրեն աշխատանքով ապահոված անձին, ինչպես նաև փոխնակ (սուրոգատ) մորից ծնված երեխայի կենսաբանական մորն անաշխատունակության թերթիկ տրվում է միայն հետծննդյան արձակուրդի ժամանակաշրջանի համար` խնամակալ նշանակվելու կամ երեխա որդեգրելու, կամ փոխնակ (սուրոգատ) մորից երեխայի ծնվելու օրվանից մինչև նորածնի 70 օրական դառնալը (երկու և ավելի նորածին որդեգրած կամ երկու և ավելի նորածնի խնամակալ նշանակված անձին, ինչպես նաև փոխնակ (սուրոգատ) մորից երկու և ավելի երեխա ծնվելու դեպքում երեխայի կենսաբանական մորը` մինչև նորածինների 110 օրական դառնալը):

Փոխնակ (սուրոգատ) մորն անաշխատունակության թերթիկ է տրվում սույն կետի 1-ին պարբերությամբ սահմանված ժամանակաշրջանի համար:

Անաշխատունակության թերթիկով վավերացված՝ հղիության և ծննդաբերության պատճառով առաջացած ժամանակավոր անաշխատունակության ժամանակահատվածի ընդհանուր տևողությունը չի կարող գերազանցել 180 օրացուցային օրը:

(34-րդ կետը լրաց. 16.01.14 N 22-Ն, խմբ. 08.05.14 N 482-Ն)

35. Եթե քաղաքացին անաշխատունակության թերթիկ ստանալու համար դիմում է հղիության արձակուրդի իրավունք ձեռք բերելուց հետո, ապա քաղաքացուն հատկացվում է անաշխատունակության թերթիկ` հղիության և ծննդաբերության արձակուրդի մնացած ժամանակաշրջանի համար, բայց ոչ ավելի, քան մինչև ծննդաբերության արձակուրդի ժամանակաշրջանի վերջը:

36. Հղիության 154-րդ օրը և 154 օրվանից հետո վաղաժամ ծննդաբերելու և հղիության արձակուրդում չգտնվելու դեպքում անաշխատունակության թերթիկ է տրվում միայն հետծննդյան արձակուրդի ժամանակաշրջանի համար:

37. Մինչև հղիության 154-րդ օրը և հղիության արհեստական (այդ թվում` բժշկական և սոցիալական ցուցումներով) կամ ինքնաբեր ընդհատման դեպքերում ժամանակավոր անաշխատունակության ամբողջ ժամանակաշրջանի համար տրվում է անաշխատունակության թերթիկ` հիվանդության (վնասվածքի) պատճառով առաջացած ժամանակավոր անաշխատունակության դեպքում անաշխատունակության թերթիկ տրամադրելու համար սահմանված կարգով:

38. Ծննդաբերության արձակուրդի ժամանակաշրջանի համար անաշխատունակության թերթիկ է տրամադրվում նաև այն դեպքում, երբ երեխան ծնվել է մահացած կամ մահացել է ծնվելուց հետո:

 

Գ Լ ՈՒ Խ  VI

 

ԱՆԱՇԽԱՏՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ ԹԵՐԹԻԿԻ ՏՐԱՄԱԴՐՈՒՄՆ ԱՌՈՂՋԱՐԱՆԱՅԻՆ ԲՈՒԺՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՊԱՏՃԱՌՈՎ ԱՌԱՋԱՑԱԾ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԱՆԱՇԽԱՏՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ ԴԵՊՔՈՒՄ

 

39. Առողջարանային բուժման անհրաժեշտության պատճառով առաջացած ժամանակավոր անաշխատունակության դեպքում անաշխատունակության թերթիկ է տրվում միայն առողջարանային բուժման նպաստի իրավունք տվող հիվանդությունների ցանկում ներառված հիվանդությունների հետևանքով հիվանդանոցային բժշկական հաստատությունից (ստացիոնարից) անմիջապես առողջարան լիաբուժման ուղարկված վարձու աշխատողին, ինչպես նաև հակատուբերկուլյոզային առողջարան մեկնած վարձու աշխատողին, եթե ստացիոնարում գտնվելու պատճառով առաջացած ժամանակավոր անաշխատունակությունը վերականգնվելուց անցել է առավելագույնը մեկ ամիս:

40. Սույն կարգի 39-րդ կետով սահմանված դեպքում անաշխատունակության թերթիկ է տրամադրվում առողջարանում գտնվելու ամբողջ ժամանակաշրջանի համար:

41. Անաշխատունակության թերթիկը տրամադրում է առողջարանի գլխավոր բժիշկը` հիմք ընդունելով հիվանդանոցային բժշկական հաստատությունում (ստացիոնարում) բուժվելու հետևանքով առաջացած ժամանակավոր անաշխատունակության ժամանակաշրջանի համար անձին տրամադրված` առողջարանային լիաբուժման անհրաժեշտության մասին նշում պարունակող անաշխատունակության թերթիկի լուսապատճենը:

42. Անաշխատունակության թերթիկում նշվում են այն տրամադրելու համար հիմք հանդիսացած անաշխատունակության թերթիկի սերիան ու համարը:

 

Գ Լ ՈՒ Խ  VII

 

 ԱՆԱՇԽԱՏՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ ԹԵՐԹԻԿԻ ՏՐԱՄԱԴՐՈՒՄԸ ՊՐՈԹԵԶԱՎՈՐՄԱՆ ՊԱՏՃԱՌՈՎ ԱՌԱՋԱՑԱԾ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԱՆԱՇԽԱՏՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ ԴԵՊՔՈՒՄ

 

43. Վարձու աշխատողին և ինքնուրույնաբար իրեն աշխատանքով ապահոված անձին պրոթեզավորման պատճառով առաջացած ժամանակավոր անաշխատունակության դեպքում անաշխատունակության թերթիկ է տրամադրվում հիվանդանոցային բժշկական հաստատությունում (ստացիոնարում) գտնվելու ամբողջ ժամանակաշրջանի համար` ընդհանուր հիմունքներով:

 

Գ Լ ՈՒ Խ  VIII

 

 ՀՂԻՈՒԹՅԱՆ ԵՎ ԾՆՆԴԱԲԵՐՈՒԹՅԱՆ ՊԱՏՃԱՌՈՎ ԱՌԱՋԱՑԱԾ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԱՆԱՇԽԱՏՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ ԴԵՊՔՈՒՄ ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ԱՆԱՇԽԱՏՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ ԹԵՐԹԻԿՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆԸ ՏՐԱՄԱԴՐԵԼԸ

 

44. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությունը, մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա վերջին աշխատանքային օրը, Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայությանն է տրամադրում նախորդ եռամսյակի ընթացքում հղիության և ծննդաբերության պատճառով առաջացած ժամանակավոր անաշխատունակության դեպքում տրամադրված անաշխատունակության թերթիկների մասին հետևյալ տեղեկատվությունը`

1) անաշխատունակության թերթիկը տվող բուժհաստատությունը.

2) անաշխատունակության թերթիկի սերիան ու համարը.

3) անաշխատունակության թերթիկն ստացող անձի անունը, ազգանունը, անձնագրի սերիան ու համարը.

4) ժամանակավոր անաշխատունակության ժամանակահատվածն ըստ անաշխատունակության թերթիկի:

45. Սույն կարգի 44-րդ կետով սահմանված տեղեկատվությունը տրամադրվում է էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության «Mսllbery» համակարգի միջոցով:

46. Բժշկական հաստատությունները հղիության և ծննդաբերության պատճառով առաջացած ժամանակավոր անաշխատունակության դեպքում տրամադրած անաշխատունակության թերթիկների մասին անձնավորված տեղեկատվությունը Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությանն են տրամադրում Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի սահմանած կարգով:

 

Գ Լ ՈՒ Խ  IX

 

 ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

47. Մինչև սույն կարգն ուժի մեջ մտնելը` սահմանված ձևի ժամանակավոր անաշխատունակության թերթիկները վավերական են մինչև 2012 թվականի դեկտեմբերի 31-ը:

(հավելվածը փոփ., լրաց. 16.01.14 N 22-Ն, լրաց. 17.04.14 N 452-Ն, փոփ., խմբ. 08.05.14 N 482-Ն)

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան

 

 

Հավելված N 6

 ՀՀ կառավարության 2011 թվականի

հուլիսի 14-ի N 1024-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅԱՆ ՏՎԱԾ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԱՆԱՇԽԱՏՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ ԹԵՐԹԻԿՆ ԱՆԱՇԽԱՏՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ ՆՊԱՍՏԻ ՆՇԱՆԱԿՄԱՆ ՀԱՄԱՐ ՀԻՄՔ ՀԱՄԱՐՎԵԼՈՒ

 

1. Օտարերկրյա պետության բժշկական հաստատության տված ժամանակավոր անաշխատունակության թերթիկի (ժամանակավոր անաշխատունակության ժամանակահատվածը հաստատող այլ փաստաթղթի) (այսուհետ` բժշկական փաստաթուղթ) հիման վրա քաղաքացուն տրամադրվում է Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած ժամանակավոր անաշխատունակության թերթիկ (այսուհետ` անաշխատունակության թերթիկ):

2. Քաղաքացին Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարություն է ներկայացնում հյուպատոսական վավերացմամբ, իսկ միջազգային պայմանագրով նախատեսված դեպքում` ապոստիլի հիման վրա վավերացված բժշկական փաստաթուղթը և դրա նոտարական կամ հյուպատոսական կարգով վավերացված թարգմանությունը:

3. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությունը ներկայացված փաստաթղթերի հիման վրա տալիս է գրավոր թույլտվություն` քաղաքացուն անաշխատունակության թերթիկ տրամադրելու համար:

4. Քաղաքացուն առողջության առաջնային պահպանման ծառայություններ մատուցող բժշկական հաստատությունը, Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության գրավոր թույլտվության հիման վրա, անձին տրամադրում է անաշխատունակության թերթիկ:

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան

 

 

Հավելված N 7

 ՀՀ կառավարության 2011 թվականի

հուլիսի 14-ի N 1024-Ն որոշման

 

ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԱՆԱՇԽԱՏՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ ՆՊԱՍՏՆ ՍՏԱՑՈՂԻ ՄԱՀՎԱՆ ՊԱՏՃԱՌՈՎ ՉՍՏԱՑՎԱԾ ՆՊԱՍՏԸ ՎՃԱՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՑԱՆԿԸ ԵՎ ԴՐԱՆՔ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ

 

1. Նշանակված, սակայն անաշխատունակության նպաստի իրավունք ունեցող անձի մահվան պատճառով չստացված նպաստը (այսուհետ` չստացված նպաստ) վճարվում է նրա ընտանիքի չափահաս անդամին:

2. Սույն կարգի 1-ին կետում նշված դեպքում չստացված նպաստն ստանալու համար` նպաստ նշանակող մարմին են ներկայացվում նպաստի իրավունք ունեցող անձի մահվան վկայականը, ընտանիքի` չստացված նպաստն ստացող չափահաս անդամի դիմումը, անձնագիրն ու դրա լուսապատճենը: Ընդ որում, չստացված նպաստը վճարվում է անձի մահվան օրվանից սկսած վեցամսյա ժամկետում փաստաթղթերի ներկայացման դեպքում:

3. Չնշանակված նպաստը հաշվարկելու, նշանակելու և վճարելու համար մահացածի ընտանիքի չափահաս անդամը նպաստ նշանակող մարմին է ներկայացնում նպաստ նշանակելու համար անհրաժեշտ` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված փաստաթղթերը և սույն կարգի 2-րդ կետում նշված փաստաթղթերը:

4. Նպաստը հաշվարկվում, նշանակվում և վճարվում է ընդհանուր հիմունքներով:

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան

 

 

Հավելված N 8

 ՀՀ կառավարության 2011 թվականի

հուլիսի 14-ի N 1024-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ՀՂԻՈՒԹՅԱՆ ԵՎ ԾՆՆԴԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԱՐՁԱԿՈՒՐԴՆ ԸՆԴՀԱՏՎԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՎՃԱՐՎԱԾ ՆՊԱՍՏԸ ՎԵՐԱՀԱՇՎԱՐԿԵԼՈՒ ԵՎ ԱՎԵԼԻ ՎՃԱՐՎԱԾ ՆՊԱՍՏԻ ԳՈՒՄԱՐԻ ՀԵՏՊԱՀՈՒՄԸ ԿԱՏԱՐԵԼՈՒ

 

1. Սույն կարգով սահմանվում է «Ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետ` օրենք) 27-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված` հղիության և ծննդաբերության արձակուրդն ընդհատվելու դեպքում վճարված նպաստը վերահաշվարկելու և ավելի վճարված նպաստի գումարի հետպահում կատարելու կարգը:

2. Վարձու աշխատողին վճարված նպաստը վերահաշվարկում և ավելի վճարված նպաստի գումարի հետպահում կատարում է գործատուն:

3. Անձին ավելի վճարված նպաստի գումարն արձակուրդն ընդհատվելուց մինչև հղիության և ծննդաբերության արձակուրդի վերջին օրն ընկած ժամանակահատվածի աշխատանքային օրերի համար վճարված նպաստի գումարն է (հաշվի առնելով նպաստից հաշվարկված եկամտային հարկը):

(3-րդ կետը փոփ. 16.01.14 N 22-Ն)

4. Գործատուն, վարձու աշխատողի համաձայնությամբ, վարձու աշխատողին վճարվող աշխատավարձից կատարում է ավելի վճարված նպաստի գումարի հետպահում, եթե վարձու աշխատողն ավելի վճարված նպաստի գումարը միանվագ չի վերադարձնում:

5. Վարձու աշխատողին ավելի վճարված նպաստի դիմաց վճարվող աշխատավարձից պահվող գումարն արտացոլվում է գործատուի` վարձու աշխատողի հղիության և ծննդաբերության արձակուրդն ընդհատելու ներքին իրավական ակտում` վարձու աշխատողի դիմումի հիման վրա:

6. Ավելի վճարված նպաստի գումարի հետպահումը չի կարող պակաս լինել հաշվարկված աշխատավարձի 20 տոկոսից:

7. Հետպահվող գումարի չափը որոշվում է հետևյալ կարգով`

1) հիմք ընդունելով միջին ամսական աշխատավարձը (որից հաշվարկվել է նպաստը)` վերահաշվարկվում է հղիության և ծննդաբերության նպաստի ու վճարման ենթակա եկամտային հարկի չափը` հղիության և ծննդաբերության արձակուրդի առաջին օրվանից մինչև արձակուրդն ընդհատվելու օրն ընկած ժամանակահատվածի աշխատանքային օրերի համար.

2) նպաստի` նախկինում հաշվարկված և վերահաշվարկված չափերի տարբերությունից հանվում է եկամտային հարկի` ավելի վճարված և վճարման ենթակա գումարի տարբերությունը` արդյունքն արձանագրելով որպես հետպահվող գումարի չափ:

(7-րդ կետը փոփ. 16.01.14 N 22-Ն)

8. Գործատուն աշխատավարձից հետ պահված գումարները, որպես եկամտային հարկի գումար, տվյալ ամսվա եկամտային հարկի հետ վճարում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջե` արձակուրդն ընդհատվելու ամսվա եկամտային հարկի հաշվետվության հետ միասին հարկային մարմին ներկայացնելով սույն կարգի 4-րդ կետին վերաբերող տեղեկատվություն:

(8-րդ կետը խմբ. 16.01.14 N 22-Ն)

9. Գործատուն, սույն կարգով սահմանված կարգով վերահաշվարկում է վարձու աշխատողին նշանակված (վճարված) նպաստը նաև այն դեպքում, երբ հղիության և ծննդաբերության արձակուրդն ընդհատվում է աշխատանքային պայմանագիրը լուծելու հետևանքով:

10. Սույն կարգի 9-րդ կետով սահմանված դեպքում գործատուն ապահովում է միանվագ եղանակով ավելի վճարված նպաստի գումարի հետպահումը և Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վճարելը:

(հավելվածը փոփ., խմբ. 16.01.14 N 22-Ն)

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան

 

 

Հավելված N 9

 ՀՀ կառավարության 2011 թվականի

հուլիսի 14-ի N 1024-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ԻՆՔՆՈՒՐՈՒՅՆԱԲԱՐ ԻՐԵՆ ԱՇԽԱՏԱՆՔՈՎ ԱՊԱՀՈՎԱԾ ԱՆՁԻՆ ԱՎԵԼԻ ՎՃԱՐՎԱԾ ՆՊԱՍՏԻ ԳՈՒՄԱՐԻ ՀԵՏՊԱՀՈՒՄԸ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՊԱԿԱՍ ՎՃԱՐՎԱԾ ՆՊԱՍՏԻ ԳՈՒՄԱՐԸ ՎՃԱՐԵԼՈՒ

 

1. Սույն կարգով սահմանվում է «Ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետ` օրենք) 27-րդ հոդվածի 6-րդ մասով սահմանված դեպքում ինքնուրույնաբար իրեն աշխատանքով ապահոված անձին ավելի վճարված նպաստի գումարի հետպահումը կատարելու և պակաս վճարած նպաստի գումարը վճարելու կարգը, ինչպես նաև ժամանակավոր անաշխատունակության ժամանակահատվածում ինքնուրույնաբար իրեն աշխատանքով ապահոված անձի գործունեությունը դադարեցվելու դեպքում (բացառությամբ պետական գրանցման վկայականը ժամանակավոր լիազորված մարմնին հանձնելու և գործունեությունը ժամանակավորապես դադարեցնելու դեպքի)` ինքնուրույնաբար իրեն աշխատանքով ապահոված անձին հղիության և ծննդաբերության նպաստի ավելի վճարված գումարի հետպահումը կատարելու կարգը:

2. Հարկային մարմնի կողմից իրականացված ստուգման կամ ճշտված հաշվետվության (հայտարարագրի) հիման վրա ինքնուրույնաբար իրեն աշխատանքով ապահոված անձի` նպաստը հաշվարկելու համար հիմք հանդիսացած եկամուտը (այսուհետ` եկամուտ) փոփոխվելու դեպքում ավելի վճարված նպաստի գումարի հետպահումը կատարում է հարկային մարմինը, իսկ պակաս վճարած նպաստի գումարը վճարում է լիազոր մարմինը:

3. Եթե հարկային մարմնի կողմից իրականացված ստուգման արդյունքում ինքնուրույնաբար իրեն աշխատանքով ապահոված անձի եկամուտը նվազել է, ապա հետպահվող նպաստի գումարի չափն արտացոլվում է ստուգման ակտում:

4. Եթե ինքնուրույնաբար իրեն աշխատանքով ապահոված անձի եկամուտը նվազել է ճշտված հաշվետվություն (հայտարարագիր) ներկայացնելու արդյունքում, ապա հարկային մարմինը վերահաշվարկում է նպաստը և հետպահվող գումարի մասին, հարկային մարմնի կողմից վերահսկվող եկամուտների մասով պարտավորությունների մասին հարկ վճարողներին ծանուցելու համար սահմանված կարգով, տեղեկացնում է ինքնուրույնաբար իրեն աշխատանքով ապահոված անձին:

5. Սույն կարգով սահմանված` հետպահվող նպաստի գումարը (նախկինում հաշվարկված և վերահաշվարկված նպաստի չափերի տարբերությունը), որպես եկամտային հարկի գումար, վճարվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջե:

(5-րդ կետը փոփ. 16.01.14 N 22-Ն)

6. Եթե ինքնուրույնաբար իրեն աշխատանքով ապահոված անձի եկամուտն ավելացել է հարկային մարմնի կողմից իրականացված ստուգման կամ ճշտված հաշվետվություն (հայտարարագիր) ներկայացնելու արդյունքում, ապա հարկային մարմինը, ինքնուրույնաբար իրեն աշխատանքով ապահոված անձին է տրամադրում եկամտի մասին ճշտող տեղեկանք, անձի` հարկային լրացուցիչ պարտավորությունները կատարելուց հետո:

(6-րդ կետը փոփ. 16.01.14 N 22-Ն)

7. Վճարված նպաստը վերահաշվարկելու և պակաս վճարված նպաստի գումարն ստանալու համար ինքնուրույնաբար իրեն աշխատանքով ապահոված անձը դիմում է ներկայացնում տարածքային բաժին` ներկայացնելով սույն կարգի 6-րդ կետում նշված` ճշտող տեղեկանքը:

8. Տարածքային բաժինը մեկամսյա ժամկետում վերահաշվարկում և ինքնուրույնաբար իրեն աշխատանքով ապահոված անձին է վճարում պակաս վճարված նպաստի գումարը` վերահաշվարկված և նախկինում հաշվարկված նպաստի չափերի տարբերությունը, կատարելով նաև եկամտային հարկի վերահաշվարկը:

(8-րդ կետը փոփ. 16.01.14 N 22-Ն)

9. Ժամանակավոր անաշխատունակության ժամանակահատվածում ինքնուրույնաբար իրեն աշխատանքով ապահոված անձի գործունեությունը դադարեցվելու դեպքում` ինքնուրույնաբար իրեն աշխատանքով ապահոված անձին հղիության և ծննդաբերության նպաստի ավելի վճարված նպաստի գումարի հետպահումը կատարում է հարկային մարմինը: Հետպահվող նպաստի գումարը նախկինում հաշվարկված և մինչև օրենքով սահմանված կարգով անհատ ձեռնարկատիրոջն օրենքով սահմանված կարգով հաշվառումից հանելու կամ նոտարի պաշտոնավարումն ավարտվելու (գործունեությունը դադարեցնելու) օրն ընկած ժամանակահատվածի համար հաշվարկված նպաստի չափերի տարբերությունն է:

(հավելվածը փոփ. 16.01.14 N 22-Ն)

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան

Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան