Գլխավոր տեղեկություն
Համար
N 938-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (31.07.2014-29.09.2018)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2013.09.11/50(990) Հոդ.846
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
15.08.2013
Ստորագրող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ստորագրման ամսաթիվ
06.09.2013
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.01.2015

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

15 օգոստոսի 2013 թվականի N 938-Ն

 

ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ԿՈՒՏԱԿԱՅԻՆ ԲԱՂԱԴՐԻՉԻ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ՌԵԵՍՏՐԻ ՓՈԽԱՆՑՄԱՆ ԿԱՐԳԸ, ՁԵՎԸ ԵՎ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 2-րդ մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

(նախաբանը փոփ. 03.07.14 N 714-Ն)

1. Սահմանել կենսաթոշակային կուտակային բաղադրիչի մասնակիցների ռեեստրի փոխանցման կարգը, ձևը և ժամկետները` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2015 թվականի հունվարի 1-ից:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Ա. Գևորգյան

 

2013 թ. սեպտեմբերի 6

Երևան

 

 

 

Հավելված

ՀՀ կառավարության 2013 թվականի

օգոստոսի 15-ի N 938-Ն որոշման

 

ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ԿՈՒՏԱԿԱՅԻՆ ԲԱՂԱԴՐԻՉԻ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ՌԵԵՍՏՐԻ ՓՈԽԱՆՑՄԱՆ ԿԱՐԳԸ, ՁԵՎԸ ԵՎ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով կարգավորվում են մասնակիցների ռեեստրը վարողի փոփոխության կամ նրա գործունեության դադարեցման դեպքում կենսաթոշակային համակարգի կուտակային բաղադրիչի մասնակիցների ռեեստրի փոխանցման կարգի, ձևի և ժամկետների հետ կապված հարաբերությունները:

(1-ին կետը փոփ. 03.07.14 N 714-Ն)

2. Սույն կարգում օգտագործվող հասկացությունները կիրառվում են «Կուտակային կենսաթոշակների մասին» և «Ներդրումային ֆոնդերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված իմաստով:

 

II. ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ԿՈՒՏԱԿԱՅԻՆ ԲԱՂԱԴՐԻՉԻ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ՌԵԵՍՏՐԻ ՓՈԽԱՆՑՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ

 

3. «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 30-րդ կետի համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության և մասնակիցների ռեեստրը վարողի միջև կնքված «Հայաստանի Հանրապետությունում կուտակային բաղադրիչի առօրյա գործունեության և կառավարչական սպասարկումների վերաբերյալ» գործառնական պայմանագրի (այսուհետ՝ պայմանագիր) դադարեցման (ներառյալ մասնակիցների ռեեստրը վարողի գործունեության դադարեցման հիմքով) դեպքում մասնակիցների ռեեստրը վարողը պարտավոր է մասնակիցների ռեեստրը փոխանցել մասնակիցների ռեեստրը վարող այլ անձի կամ Հայաստանի Հանրապետության կառավարությանը:

(3-րդ կետը փոփ. 03.07.14 N 714-Ն)

4. Մասնակիցների ռեեստրի փոխանցման նախապատրաստումը պետք է սկսվի պայմանագրի գործողության ժամկետի ավարտից առնվազն մեկ ամիս առաջ մասնակիցների ռեեստրի փոխանցումն արդյունավետ իրականացնելու և ռեեստրի վարման շարունակականությունն ապահովելու նպատակով:

5. Պայմանագրի դադարեցման դեպքում մասնակիցների ռեեստրը վարողը պարտավոր է շարունակել կատարել օրենքով, դրա հիման վրա ընդունված նորմատիվ իրավական ակտերով սահմանված իր պարտականությունները մինչև մասնակիցների ռեեստրը վարող այլ անձին կամ Հայաստանի Հանրապետության կառավարությանը մասնակիցների ռեեստրի փոխանցումը:

 

III. ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ԿՈՒՏԱԿԱՅԻՆ ԲԱՂԱԴՐԻՉԻ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ՌԵԵՍՏՐԻ ՓՈԽԱՆՑՄԱՆ ՁԵՎԸ

 

6. Մասնակիցների ռեեստրը վարողը սույն կարգի 3-րդ կետում նշված կարգով և ժամկետներում մասնակիցների ռեեստրը փոխանցում է էլեկտրոնային կրիչի միջոցով` կազմելով հանձնման-ընդունման ակտ` երկու օրինակից, որոնք պետք է ստորագրվեն հանձնող և ընդունող կազմակերպության (Հայաստանի Հանրապետության կառավարության) իրավասու անձանց կողմից:

(հավելվածը փոփ. 03.07.14 N 714-Ն)

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Վ. Գաբրիելյան

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
06.09.2018, N 978-Ն 29.09.2018, N 938-Ն
03.07.2014, N 714-Ն 31.07.2014, N 938-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան