ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
5 մայիսի 2014 թվականի N 379-Ա
ԳԱՐԵԳԻՆ ՄԵԼՔՈՆՅԱՆԻՆ ԲՐՅՈՒՍԵԼ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի տեղակալ Գարեգին Մելքոնյանին 2014 թվականի մայիսի 12-14-ը գործուղել Բրյուսել (Բելգիայի Թագավորություն)` Եվրոպական միության արևելյան գործընկերության նախաձեռնության շրջանակներում գործող «Տնտեսական ինտեգրման և Եվրոպական միության քաղաքականություններին համապատասխանեցում» խորագրով պլատֆորմի 11-րդ հերթական նիստին մասնակցելու համար։
2. Ընդունել ի գիտություն, որ Գարեգին Մելքոնյանի` Բրյուսել գործուղման հետ կապված ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին՝ ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Գարեգին Մելքոնյանի` Բրյուսել գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնելը։
Հայաստանի Հանրապետության |
Հ. Աբրահամյան |
2014 թ. մայիսի 5 Երևան |