Գլխավոր տեղեկություն
Համար
N 1119-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Incorporation (01.05.2014-03.09.2015)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2011.08.24/49(852) Հոդ.1222
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
04.08.2011
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
12.08.2011
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
03.09.2011

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

4 օգոստոսի 2011 թվականի N 1119-Ն

 

«ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՆԵՐՄՈՒԾՈՒՄ» ԵՎ «ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԱՐՏԱՀԱՆՈՒՄ» ՄԱՔՍԱՅԻՆ ՌԵԺԻՄՆԵՐՈՎ ՆԵՐՄՈՒԾՎԱԾ (ԱՐՏԱՀԱՆՎԱԾ) ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԿԻՐԱՌՎԱԾ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՌԵԺԻՄԻ ԺԱՄԿԵՏՆԵՐԻ ԵՐԿԱՐԱՁԳՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՈՒ ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐԵՐԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԺԱՄԿԵՏՆԵՐԻ ԵՐԿԱՐԱՁԳՄԱՆ, 200 ՄԻԼԻՈՆ ԴՐԱՄԸ ԳԵՐԱԶԱՆՑՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ ՄԱՔՍԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՇՎԱՐԿՎԱԾ ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ՎՃԱՐՄԱՆ ԺԱՄԿԵՏԻ ՀԵՏԱՁԳՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՈՒ ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐԵՐԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 9-Ի N 1934-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 30-Ի N 600-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(վերնագիրը փոփ. 17.04.14 N 417-Ն)

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգրքի 37-րդ ու 41-րդ և «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6.1-ին հոդվածները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել`

1) «Ժամանակավոր ներմուծում» և «Ժամանակավոր արտահանում» մաքսային ռեժիմներով ներմուծված (արտահանված) ապրանքների նկատմամբ կիրառված համապատասխան մաքսային ռեժիմի ժամկետի երկարաձգման նպատակով կազմակերպությունների ու անհատ ձեռնարկատերերի ընտրության և ժամկետների երկարաձգման կարգը` համաձայն N 1 հավելվածի.

2) 200 միլիոն դրամը գերազանցող ապրանքների ներմուծման դեպքում մաքսային մարմինների կողմից հաշվարկված ավելացված արժեքի հարկի գումարների վճարման ժամկետի հետաձգման նպատակով կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի ընտրության կարգը` համաձայն N 2 հավելվածի.

3) ներդրումային ծրագրի իրականացման ակնկալվող արդյունքների և մոնիթորինգի համակարգի մասին պայմանագրի օրինակելի ձևը` համաձայն N 3 հավելվածի:

(1-ին կետը փոփ. 17.04.14 N 417-Ն)

2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի նոյեմբերի 9-ի «Մեկ տարուց ավելի ժամկետով «Ժամանակավոր ներմուծում` վերամշակման համար», «Ժամանակավոր ներմուծում», «Ժամանակավոր արտահանում», «Ժամանակավոր արտահանում` վերամշակման համար» մաքսային ռեժիմներով ապրանքների բացթողման կարգը սահմանելու մասին» N 1934-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`

1) որոշման վերնագրից, տեքստից, որոշմամբ հաստատված կարգի վերնագրից և 1-ին կետից հանել «Ժամանակավոր ներմուծում» ու «Ժամանակավոր արտահանում» բառերը.

2) որոշման նախաբանից հանել «37» և «41» թվերը:

3. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի ապրիլի 30-ի «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6.1-ին հոդվածով սահմանված կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի ընտրության կարգը հաստատելու մասին» N 600-Ն որոշումը:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան


2011 թ. օգոստոսի 12
Երևան

 

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2011 թվականի

օգոստոսի 4-ի N 1119-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

«ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՆԵՐՄՈՒԾՈՒՄ» ԵՎ «ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԱՐՏԱՀԱՆՈՒՄ» ՄԱՔՍԱՅԻՆ ՌԵԺԻՄՆԵՐՈՎ ՆԵՐՄՈՒԾՎԱԾ (ԱՐՏԱՀԱՆՎԱԾ) ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԿԻՐԱՌՎԱԾ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՌԵԺԻՄԻ ԺԱՄԿԵՏՆԵՐԻ ԵՐԿԱՐԱՁԳՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՈՒ ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐԵՐԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԺԱՄԿԵՏՆԵՐԻ ԵՐԿԱՐԱՁԳՄԱՆ

 

1. Սույն կարգով սահմանվում է «Ժամանակավոր ներմուծում», «Ժամանակավոր արտահանում» մաքսային ռեժիմներով (այսուհետ` համապատասխան մաքսային ռեժիմ) ապրանքի (ապրանքների) մեկ տարվանից ավելի ժամկետով բացթողման կարգը:

2. Հայաստանի Հանրապետության կառավարությունը կարող է թույլատրել համապատասխան մաքսային ռեժիմով բաց թողնված ապրանքների մաքսային ռեժիմի ժամկետի երկարաձգումը հետևյալ հիմքերով`

1) պետության կարիքների, գիտահետազոտական, կրթական, մշակութային, մարդկանց և կենդանիների առողջության պաշտպանության, շրջակա միջավայրի պահպանության.

2) ներդրումային ծրագրերի (այսուհետ` ծրագիր) շրջանակներում ներմուծված (արտահանված), ներառյալ ֆինանսական վարձակալությամբ տրված ԱՏԳԱԱ 84-89-ը ապրանքային ծածկագրերին դասվող, ապրանքների համար:

3. Համապատասխան մաքսային ռեժիմով բաց թողնված ապրանքների համապատասխան ռեժիմի յուրաքանչյուր երկարաձգման ժամկետը չի կարող գերազանցել 3 տարին, իսկ ֆինանսական վարձակալությամբ տրված ԱՏԳԱԱ 84-89-ը ապրանքային ծածկագրերին դասվող ապրանքների համար` ֆինանսական վարձակալության պայմանագրի գործողության ժամկետը:

 4. Կազմակերպությունը կամ անհատ ձեռնարկատերը (այսուհետ` անձ) կարող է դիմել համապատասխան մաքսային ռեժիմի ժամկետը մեկ տարվանից ավելի ժամկետով երկարաձգելու թույլտվություն ստանալու համար, եթե ապրանքն արդեն իսկ «Ժամանակավոր ներմուծում» մաքսային ռեժիմի շրջանակներում գտնվում է Հայաստանի Հանրապետության մաքսային տարածքում («Ժամանակավոր արտահանում» մաքսային ռեժիմի շրջանակներում` տարածքից դուրս)` ունենալով համապատասխան մաքսային ռեժիմի համար մինչև մեկ տարի ժամկետով թույլտվություն:

5. Սույն կարգի 4-րդ կետին համապատասխան` թույլտվություն ստանալու համար դիմումը գրավոր կամ էլեկտրոնային եղանակով Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ է ներկայացվում տվյալ ապրանքի` համապատասխան մաքսային ռեժիմի թույլտվության ժամկետը լրանալուց առնվազն 2 ամիս առաջ: Դիմումում պետք է նշվեն անձի անվանումը կամ անունը, ազգանունը, կոնտակտային տվյալները, ինչպես նաև համապատասխան մաքսային ռեժիմի երկարաձգման հիմքը` համաձայն սույն կարգի 2-րդ կետի:

6. Դիմումին կից պետք է ներկայացվեն`

1) տեղեկատվություն ներմուծված (արտահանված) ապրանքի մասին` համաձայն N 1 ձևի.

2) մաքսային հայտարարագրի պատճենը, որով թույլատրվել է ապրանքի բացթողումը՝ համապատասխան մաքսային ռեժիմով.

3) համապատասխան պայմանագրի պատճենը (առկայության դեպքում), իսկ ԱՏԳԱԱ 84-89-ը ապրանքային ծածկագրերին դասվող ապրանքների համար` ֆինանսական վարձակալության պայմանագրի պատճենը.

4) հիմնավորում` մեկ տարվանից ավելի ժամկետով երկարաձգման անհրաժեշտության վերաբերյալ (ներկայացվում է միայն սույն կարգի 2-րդ կետի 1-ին ենթակետով սահմանված հիմքերից որևէ մեկի դեպքում).

5) ծրագրի նկարագիրը` համաձայն NN 2 և 5 ձևերի (ներկայացվում է միայն սույն կարգի 2-րդ կետի 2-րդ ենթակետով սահմանված հիմքերից որևէ մեկի դեպքում).

6) այլ տեղեկություններ (դիմողի հայեցողությամբ):

7. Անձն օրենքով սահմանված կարգով պատասխանատվություն է կրում իր կողմից ներկայացված տեղեկությունների հավաստիության համար:

 8. Դիմումը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ մուտքագրվելու օրվան հաջորդող 3 աշխատանքային օրվա ընթացքում, Հայաստանի Հանրապետության վարչապետի հանձնարարությամբ, ներկայացվում է Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն ու Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե` կարծիքի, և Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարություն` եզրակացության:

9. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունը և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեն 5 աշխատանքային օրվա ընթացքում ուսումնասիրում են ներկայացված դիմումը և Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարություն են ներկայացնում կարծիք, իսկ սույն կարգի 2-րդ կետի 2-րդ ենթակետով սահմանված դեպքերում` նաև կցելով սույն կարգի 10-րդ կետով սահմանված չափորոշիչների գնահատականները:

10. Սույն կարգի 2-րդ կետի 2-րդ ենթակետով սահմանված դեպքերում Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունը, Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունը և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեն գնահատում են ծրագիրը՝ համաձայն հետևյալ չափորոշիչների`

1) իրատեսականություն և հեռանկարայնություն (9).

2) ռիսկայնության աստիճան (6).

3) տնտեսության վրա մուլտիպլիկատիվ ազդեցություն (5).

4) զբաղվածության ընդլայնում (8).

5) նորարարություն և մրցակցային առավելություն (5).

6) արտահանման ուղղվածություն կամ ներմուծման փոխարինում (9).

7) արտադրողականություն (5).

8) կորպորատիվ կառավարման կանոնագրքի սկզբունքների կիրառում (կորպորատիվ կառավարման տարեկան հայտարարագրի առկայություն) (2):

11. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունը 7-օրյա ժամկետում պատրաստում է եզրակացություն` ամփոփելով Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի կարծիքները, իսկ սույն կարգի 2-րդ կետի 2-րդ ենթակետով սահմանված դեպքերում` նաև ծրագրի գնահատման արդյունքները:

12. Ծրագրի գնահատման արդյունքներն ամփոփվում են` հաշվի առնելով յուրաքանչյուր չափորոշչի միջին թվաբանական արդյունքը:

13. Ամփոփման արդյունքում 26 և ավելի միավոր ստացած ծրագրերի վերաբերյալ տրվում է դրական եզրակացություն, իսկ դրանից պակասի վերաբերյալ` բացասական եզրակացություն:

14. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունը դրական կամ բացասական եզրակացության հիման վրա մշակում է Հայաստանի Հանրապետության կառավարության համապատասխան որոշման նախագիծ և այն ներկայացնում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ:

15. Հայաստանի Հանրապետության կառավարության համապատասխան որոշումն ստանալու պահից 5-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունը դրա մասին տեղեկացնում է դիմողին:

16. Ներդրումային ծրագրերի շրջանակներում համապատասխան մաքսային ռեժիմով ժամկետի երկարաձգման թույլտվություն ստացած անձը Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարություն է ներկայացնում ծրագրի կատարման ընթացքի մասին տեղեկատվություն՝ յուրաքանչյուր կիսամյակ` մինչև համապատասխան մաքսային ռեժիմի ժամկետի ավարտը:

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան

 

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2011 թվականի

օգոստոսի 4-ի N 1119-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

200 ՄԻԼԻՈՆ ԴՐԱՄԸ ԳԵՐԱԶԱՆՑՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ ՄԱՔՍԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՇՎԱՐԿՎԱԾ ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ՎՃԱՐՄԱՆ ԺԱՄԿԵՏԻ ՀԵՏԱՁԳՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐԵՐԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ

(վերնագիրը փոփ. 17.04.14 N 417-Ն)

 

1. Սույն կարգով սահմանվում են «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6.1-ին հոդվածով սահմանված կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի (այսուհետ` անձ) ընտրության չափորոշիչները, որոնց կողմից ներդրումային ծրագրերի (այսուհետ` ծրագիր) շրջանակներում, 200 մլն դրամը գերազանցող ապրանքների ներմուծման դեպքում` սահմանված կարգով մաքսային մարմինների կողմից հաշվարկված ավելացված արժեքի հարկի գումարների վճարման ժամկետը կարող է հետաձգվել մինչև երեք տարի ժամկետով:

(1-ին կետը փոփ. 17.04.14 N 417-Ն)

2. Հետաձգման թույլտվություն ստանալու համար ապրանքներ ներմուծող անձը գրավոր կամ էլեկտրոնային եղանակով Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ է ներկայացնում դիմում` սույն կարգի 3-րդ կետին համապատասխան, ապրանքները Հայաստանի Հանրապետություն ներմուծելուց առնվազն մեկ ամիս առաջ:

3. Դիմումին կից ներկայացվում են`

1) ծրագիր` համաձայն NN 2, 4 և 5 ձևերի.

2) նախորդ տարվա համար անկախ աուդիտի եզրակացություն (եթե անձի գրանցումը պետական ռեգիստրի մարմիններում կատարվել է ոչ շուտ, քան դիմումը ներկայացնելու օրվանից մեկ տարվանից պակաս ժամկետում և նշված ժամանակահատվածում անձը չի ծավալել գործունեություն, ապա աուդիտի եզրակացությունը ներկայացնելը պարտադիր չէ).

3) ներմուծվող ապրանքների ցանկ` համաձայն N 3 ձևի, հաստատված անձի կամ վերջինիս լիազորած անձանց կողմից:

4. Սույն կարգի իմաստով ներմուծվող ապրանքների ցանկում չեն կարող ներառվել տվյալ գործունեության յուրաքանչյուր փուլի համար հումք հանդիսացող ապրանքները:

5. Անձն օրենքով սահմանված կարգով պատասխանատվություն է կրում իր կողմից ներկայացված տեղեկությունների հավաստիության համար:

6. Դիմումը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ մուտքագրվելու օրվան հաջորդող 3 աշխատանքային օրվա ընթացքում, Հայաստանի Հանրապետության վարչապետի հանձնարարությամբ, ներկայացվում է Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն ու Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե` կարծիքի, և Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարություն` եզրակացության:

7. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունը և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեն 5 աշխատանքային օրվա ընթացքում ուսումնասիրում են ներկայացված դիմումը և Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարություն են ներկայացնում կարծիք` կցելով ծրագրի վերաբերյալ սույն կարգի 8-րդ կետով սահմանված չափորոշիչների գնահատականները:

8. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունը, Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունը և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեն գնահատում են ծրագիրը՝ համաձայն գնահատման հետևյալ չափորոշիչների`

1) իրատեսականություն և հեռանկարայնություն (5).

2) ռիսկայնության աստիճան (5).

3) տնտեսության վրա մուլտիպլիկատիվ ազդեցություն (4).

4) զբաղվածության ընդլայնում (7).

5) նորարարություն և մրցակցային առավելություն (4).

6) արտահանման խթանում, ներմուծման փոխարինում և (կամ) ենթակառուցվածքների զարգացում (8).

7) պատշաճ մարքեթինգային քաղաքականություն և (կամ) ապրանքի կամ ծառայության պահանջարկի առկայություն (6).

8) համաֆինանսավորման առկայություն (սեփականատիրոջ մասնակցությունը նախագծին` 50 և ավելի տոկոսով) (5).

9) աշխատանքի արտադրողականություն (3).

10) կորպորատիվ կառավարման կանոնագրքի սկզբունքների կիրառում (կորպորատիվ կառավարման տարեկան հայտարարագրի առկայություն) (3)։

(8-րդ կետը խմբ. 29.12.11 N 1906-Ն)

9. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունը 7-օրյա ժամկետում պատրաստում է եզրակացություն` ամփոփելով Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի կարծիքներն ու ծրագրի գնահատման արդյունքները:

10. Ծրագրի գնահատման արդյունքներն ամփոփվում են` հաշվի առնելով յուրաքանչյուր չափորոշչի միջին թվաբանական արդյունքը:

11. Ամփոփման արդյունքում 26 և ավելի միավոր ստացած ծրագրերի վերաբերյալ տրվում է դրական եզրակացություն, իսկ դրանից պակասի վերաբերյալ` բացասական եզրակացություն:

12. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունը դրական կամ բացասական եզրակացության հիման վրա մշակում է Հայաստանի Հանրապետության կառավարության համապատասխան որոշման նախագիծ և այն ներկայացնում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ:

13. Հայաստանի Հանրապետության կառավարության համապատասխան որոշումն ստանալու պահից 5-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունը դրա մասին տեղեկացնում է անձին:

14. Ավելացված արժեքի հարկի հետաձգման վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության դրական որոշումն ուժի մեջ մտնելու պահից մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունը ներմուծող անձի հետ կնքում է պայմանագիր՝ համաձայն N 3 հավելվածի:

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան

 

Ձև N 1

 

Տ Ե Ղ Ե Կ Ա Տ Վ ՈՒ Թ Յ ՈՒ Ն

_____________________________________________________________________________________________________

(ապրանքներ տեղափոխող իրավաբանական անձի լրիվ անվանումը (ընդգծել), իսկ անհատ ձեռնարկատիրոջ դեպքում` անունը, ազգանունը)

 

ԿՈՂՄԻՑ «ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՆԵՐՄՈՒԾՈՒՄ/ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԱՐՏԱՀԱՆՈՒՄ» ՄԱՔՍԱՅԻՆ ՌԵԺԻՄՈՎ ՆԵՐՄՈՒԾՎԱԾ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

NN
ը/կ

Ապրանքի անվանումը, մակնիշը(մոդել)

ԱՏԳ ԱԱ-ի ծածկագիրը

Քանակը

Արտադրման տարեթիվը

Մաքսային հայտարարագրի համարը

Մաքսային հայտարարագիրը ներկայացնելու ամսաթիվը

Մաքսային արժեքը(դրամ)

Մաքսային ռեժիմի ժամկետի ավարտը

Մաքսային ռեժիմի երկարաձգման առաջարկվող ժամկետը առ.

1

2

3

4

5

6

7

8

9

10

                   
                   

 

Ձև N 2

 

ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՆԿԱՐԱԳԻՐԸ

 

1. Համառոտ նկարագիր (լրացվում է տեքստային)

 

1.

Տեղեկատվություն անձի գործունեության մասին

2.

Տեղեկատվություն իրականացվող ծրագրի մասին

3.

Համապատասխանությունը կորպորատիվ կառավարման կանոնագրքի սկզբունքներին (նշել կիրառվող սկզբունքները)

4.

Ծրագրին վերաբերող յուրահատուկ այլ տեղեկություններ (անհրաժեշտության դեպքում)

 

2. Ծրագրի իրականացման նպատակով տեղական այլ կազմակերպությունների հետ համագործակցության անհրաժեշտություն (հարակից պատվերներ, ծառայությունների մատուցում և այլն)

 

NN
ը/կ

Կազմակերպության ուղղվածությունը

Համագործակցության ձևը

1.

   

2.

   

 

Ձև N 3

 

Ց Ա Ն Կ

 

ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ

 

NN
ը/կ

ԱՏԳ ԱԱ-ի
ծածկագիրը

Անվանումը

Չափի միավորը

Քանակը

Ծագման/արտահանման
երկիրը

Արժեքը (դրամ)

1

2

3

4

5

6

7

1.

           

2.

           

3.

           

 

N 3 ձևը լրացնելու ուղեցույց

 

2-րդ՝ «ԱՏԳ ԱԱ-ի ծածկագիրը» սյունակի համապատասխան տողում նշվում է յուրաքանչյուր ապրանքի ԱՏԳ ԱԱ քառանիշ ծածկագիրը, հոսքագծի կամ որևիցե այլ ապրանքի համալրող ապրանքի դեպքում կարող են նշվել դրանց նկարագրերը,

3-րդ՝ «Անվանումը» սյունակի համապատասխան տողում նշվում են յուրաքանչյուր ապրանքի անվանումը (հնարավորության դեպքում մոդելը) և/կամ նկարագիրը,

4-րդ՝ «Չափի միավոր» սյունակի համապատասխան տողում նշվում է յուրաքանչյուր ապրանքի չափի միավորը` ըստ ԱՏԳ ԱԱ դասակարգչի,

6-րդ՝ «Ծագման/արտահանման երկիրը» սյունակի տողում կոտորակից ձախ նշվում է ծագման երկիրը, իսկ աջ` արտահանման երկիրը: Որևէ տեղեկատվության բացակայության դեպքում դրվում է «-» նշանը:

 

Ձև N 4

 

ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳԻՐ

 

1. Հակիրճ տեղեկատվություն անձի գործունեության մասին

 

1.

Անձի անվանումը

 

2.

Գտնվելու վայրը (բնակության վայրը), կոնտակտային տվյալները

 

3.

Կազմակերպաիրավական ձևը

 

4.

Ուղղվածությունը/գործունեության բնագավառը

 

5.

Ծրագրի համար առկա/անհրաժեշտ տարածքները

Ներմուծեք նկարագրությունը_1417

Առկա տարածք

Անհրաժեշտ տարածք

Հողատարածք

   

Շենքեր և շինություններ

   

Այլ

   

6.

Սեփականության ձևը,
այդ թվում՝ բաժնետերեր` ըստ բաժնեմասի

 

1.

2.

3.

4.

7.

Հիմնադրման տարեթիվը

 

8.

Ծրագրի նպատակը

 

9.

Մարքեթինգային քաղաքականության նկարագրությունը

 

10.

Գործընկերները

 

11.

Մրցակցային առավելությունները

 

12.

Ներմուծվող ապրանքների արտադրության տարեթիվը (միջին)

 

13.

Մաշվածությունը (%)

 

14.

Մատակարարվող կազմակերպության մասնակցությունը ներմուծվող ապրանքների տեղադրման և փորձարկման աշխատանքներում

 

 

2. Ներդրումներ

 

NN
ը/կ

Ուղղվածությունը

Սեփական միջոցները

Այլ միջոցներ

1

2

3

1.

     

2.

     

3.

     
 

Ընդհանուր ներդրումներ

   

 

3. Ծրագրին վերաբերող այլ տեղեկություններ (անհրաժեշտության դեպքում)
_________________________________________________________________________

 

N 4 ձևը լրացնելու ուղեցույց

 

1. 1-ին` «Հակիրճ տեղեկատվություն անձի գործունեության մասին» բաժնի՝

1) 4-րդ տողում լրացվում է անձի կողմից իրականացվող գործունեության մասին տեղեկատվություն, իսկ դրա բացակայության դեպքում` կատարվում է համապատասխան նշում (օրինակ` «Անձի կողմից որևիցե գործունեություն չի իրականացվում»).

2) 5-րդ տողում նշվում են ծրագրի համար առկա/անհրաժեշտ տարածքների չափերը` քառ. մ չափի միավորով.

3) 6-րդ տողում նշվում է՝ անձի կազմակերպություն հանդիսանալու դեպքում` առանձին տողում նշելով սեփականության ձևը, իսկ մնացած տողերում՝ 15 տոկոս և ավելի բաժնետեր հանդիսացող անձանց անունները.

4) 8-րդ տողում` տեքստային տարբերակով նկարագրվում է ծրագրի նպատակը, որտեղ կատարվում է նշում նաև արդեն իսկ իրականացված և անհրաժեշտ աշխատանքների, ինչպես նաև դրանց ժամկետների մասին.

5) 9-րդ տողում տեքստային տարբերակով նկարագրվում է իրականացվող և նախատեսվող մարքեթինգային քաղաքականությունը` նշելով նաև դրա համար անհրաժեշտ ֆինանսական միջոցների մասին.

6) 10-րդ տողում տեքստային տարբերակով նշվում է ծրագրի գործունեության արդյունքի իրացման առկա և հնարավոր գործընկերների մասին` առկայության դեպքում նշելով նաև պայմանագրերի կամ պայմանավորվածությունների մասին.

7) 11-րդ տողում տեքստային տարբերակով ներկայացվում են ծրագրի գործունեության արդյունքի մրցակցային առավելությունները:

2. N 4 ձևում լրացվող աղյուսակներում բացակայող տեղեկատվության դեպքում դրվում է «-» նշանը:

 

Ձև N 5

 

1. Տեղեկատվություն անձի տնտեսական գործունեության մասին

 

NN
ը/կ

1

2

3

4

5

6

7

1.

Ցուցանիշ

20__
թիվ

20__
թիվ

20__
թիվ

20__
թիվ

20__
թիվ

20__
թիվ

2.

Արտադրանք

           

3.

Իրացում

           

4.

Արտահանում

           

5.

Արտահանման երկրներ

           

6.

Աշխատատեղերի քանակ

           

7.

Միջին աշխատավարձ

           

8.

Արտադրողականություն

           

9.

ԱԱՀ

           

10.

Շահութահարկ

           

11.

Եկամտահարկ

           

12.

Պարտադիր սոցիալական ապահովության վճարներ

           

 

N 5 ձևը լրացնելու ուղեցույց

 

1. 1-ին` «Տեղեկատվություն անձի տնտեսական գործունեության մասին» բաժնի՝

1) 2-րդ և 3-րդ սյունակներում նշված տեղեկատվությունը լրացվում է դիմումը ներկայացնելուն նախորդող երկու տարիների համար, իսկ հաջորդ սյունակներում` կանխատեսվող տարիները՝ մինչև ծրագրի ավարտն ընկած ժամանակահատվածը.

2) 2-րդ, 3-րդ, 4-րդ, 9-րդ, 10-րդ, 11-րդ և 12-րդ տողերի չափի միավորն է մլն դրամը, իսկ 7-րդինը` հազ. դրամը.

3) 8-րդ տողում նշվում է աշխատանքի միջին արտադրողականությունը (Ա)՝ արտահայտված մլն դրամով: Ա=(Շհհֆ)/Թ,

որտեղ՝

«Շհ»-ն համախառն շահույթն է,

«Ահ»-ն հիմնական ֆոնդերի ամորտիզացիան է,

«Աֆ»-ն աշխատավարձի ֆոնդն է,

«Թ»-ն արդյունաբերաարտադրական անձնակազմի միջին ցուցակային թվաքանակն է:

(հավելվածը խմբ. 29.12.11 N 1906-Ն, փոփ. 17.04.14 N 417-Ն)

 

 

Հավելված N 3

ՀՀ կառավարության 2011 թվականի

օգոստոսի 4-ի N 1119-Ն որոշման


Ձև

 

Օ Ր Ի Ն Ա Կ Ե Լ Ի  Պ Ա Յ Մ Ա Ն Ա Գ Ի Ր

 

ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԱԿՆԿԱԼՎՈՂ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ԵՎ ՄՈՆԻԹՈՐԻՆԳԻ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ

 

քաղ. Երևան _____

 _____________201 թ.

 

Հայաստանի Հանրապետությունը, որի անունից հանդես է գալիս Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունը (այսուհետ` նախարարություն), ի դեմս նախարար`_________________, մի կողմից, և _______________________, ի դեմս _____________ (այսուհետ` ընկերություն), մյուս կողմից (նախարարությունը և ընկերությունը միասին հիշատակելու դեպքում, այսուհետ` կողմեր) հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 20 թվականի _____________ -ի N -Ա որոշումը, կնքեցին սույն պայմանագիրը (այսուհետ` պայմանագիր) հետևյալի մասին.

 

1. Պայմանագրի առարկան

 

Պայմանագրով ընկերությունը պարտավորվում է կատարել Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի օգոստոսի 4-ի N 1119-Ն որոշմամբ սահմանված կարգով ընտրված ընկերության կողմից իրականացվող ներդրումային ծրագրով (այսուհետ` ծրագիր) նախատեսված աշխատանքները, իսկ նախարարությունը պարտավորվում է իր իրավասությունների շրջանակներում աջակցել ընկերությանը՝ ծրագրի իրականացման գործընթացում:

 

2. Կողմերի իրավունքներն ու պարտավորությունները

 

2.1. Նախարարությունը պարտավոր է`

2.1.1. կատարել ծրագրի իրականացման մոնիթորինգ.

2.2. Նախարարությունն իրավունք ունի`

2.2.1. կատարելու ընկերության կողմից իրականացվող ծրագրի նկատմամբ վերահսկողություն.

2.2.2. ընկերությունից պահանջելու ներկայացնել պայմանագրի 3.6-րդ կետով սահմանված հաշվետվությունները։

2.3. Ընկերությունը պարտավոր է`

2.3.1. ______________________________ .

2.3.2. ______________________________ .

2.3.3. հարկային պարտավորությունները և պարտադիր սոցիալական ապահովության վճարներն ավելացնել աշխատողների թվի և արտադրանքի իրացման ծավալների ավելացմանը համապատասխան.

2.3.4. կատարել Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության կողմից բացահայտված թերությունների վերացման ուղղությամբ տրված ցուցումները.

2.3.5. իրականացնել ծրագրով նախատեսված այլ անհրաժեշտ աշխատանքներ:

2.4. Ընկերությունն իրավունք ունի`

2.4.1. ինքնուրույն որոշելու ծրագրի իրականացման մեխանիզմները.

2.4.2. ծրագրի իրականացմանը ներգրավելու այլ կազմակերպություններ և անհատ փորձագետների, որոնց կողմից իրականացվող աշխատանքների որակի պատասխանատվությունը կրում է ընկերությունը:

 

3. Հաշվետվություն և մոնիթորինգ

 

3.1. Ընկերության կողմից ծրագրի իրականացման նախնական, ընթացիկ և վերջնական արդյունքների համապատասխանության գնահատման նպատակով իրականացվում է մոնիթորինգ:

3.2. Նախարարությունը ցանկացած ժամանակ կարող է ծրագրի շրջանակներում իրականացնել մոնիթորինգ, ինչպես նաև ուսումնասիրել ընկերության կողմից իրականացված մոնիթորինգը և ծրագրին առնչվող ցանկացած փաստաթղթեր ու նյութեր:

3.3. Մոնիթորինգի ընթացքում բացահայտված թերացումների և բացթողումների շտկման նպատակով նախարարության կողմից ընկերությանը տրվում են ցուցումներ և կատարվում են առաջարկություններ:

3.4. Նախարարության կողմից իրականացվող մոնիթորինգի ընթացքում ընկերությունից կարող են պահանջվել գրավոր ու բանավոր պարզաբանումներ և բացատրություններ:

3.5. Մոնիթորինգն իրականացվում է ծրագրով ստանձնած պարտավորությունների կատարման ընթացքը գնահատելու նպատակով:

3.6. Ընկերությունը նախարարություն է ներկայացնում եռամսյակային, կիսամյակային և տարեկան հաշվետվություններ (տեքստային և ֆինանսական):

 

4. Կողմերի պատասխանատվությունը

 

4.1. Եթե ընկերությունը չի կատարում կամ ոչ պատշաճ է կատարում պայմանագրով և ծրագրով սահմանված պարտավորությունները, խուսափում է նախարարության վերահսկողությունից, ապա նախարարությունն իրավունք ունի միակողմանիորեն լուծելու պայմանագիրը և ընկերությունից պահանջելու վճարել հետաձգված` Հայաստանի Հանրապետության կառավարության 20   թվականի    -ի N   -Ա որոշման N 1 հավելվածով սահմանված` ընկերության կողմից ներմուծվող ապրանքների ընդհանուր գումարից հաշվարկված ԱԱՀ-ի գումարները և դրանք սահմանված ժամկետից ուշ վճարելու համար օրենքով սահմանված տույժերը` ԱԱՀ-ի վճարման ժամկետի հետաձգման օրվանից մինչև գործարքն իրականացնելու հաշվետու ժամանակաշրջանի ավարտը` «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

4.2. Կողմերը համաձայնվում են պայմանագրի շուրջ ծագող տարաձայնությունները կարգավորել բանակցությունների միջոցով: Համաձայնություն ձեռք չբերվելու դեպքում վեճերը լուծվում են դատական կարգով:

 

5. Պայմանագրի գործողության ժամկետը

 

5.1. Պայմանագիրն ուժի մեջ է մտնում կողմերի ստորագրման պահից և գործում է մինչև ծրագրի պատշաճ իրականացման ավարտը:

5.2. Ծրագիրը համարվում է կատարված՝ պայմանագրով սահմանված պարտավորությունների կատարման դեպքում:

 

6. Անհաղթահարելի ուժի ազդեցությունը (ՖՈՐՍ-ՄԱԺՈՐ)

 

Պայմանագրով սահմանված պարտավորություններն ամբողջությամբ կամ մասնակիորեն չկատարելու համար կողմերն ազատվում են պատասխանատվությունից, եթե դա եղել է անհաղթահարելի ուժի ազդեցության հետևանքով, որը ծագել է պայմանագիրը կնքելուց հետո, և որը կողմերը չէին կարող կանխատեսել կամ կանխարգելել: Այդպիսի իրավիճակներն են երկրաշարժը, ջրհեղեղը, հրդեհը, պատերազմը, ռազմական և արտակարգ դրություն հայտարարելը, հաղորդակցության միջոցների աշխատանքի դադարեցումը, պետական մարմինների ակտերը և այլն, որոնք անհնարին են դարձնում պայմանագրով սահմանված պարտավորությունների կատարումը: Եթե արտակարգ ուժի ազդեցությունը շարունակվում է 3 (երեք) ամսվանից ավելի, ապա կողմերից յուրաքանչյուրն իրավունք ունի լուծելու պայմանագիրը` դրա մասին նախապես տեղյակ պահելով մյուս կողմին:

 

7. Եզրափակիչ դրույթներ

 

7.1. Պայմանագրում կատարվող փոփոխությունները կամ լրացումներն իրավաբանական ուժ ունեն, եթե կազմված են գրավոր և ստորագրված են կողմերի կողմից:

7.2. Պայմանագրով չնախատեսված հարաբերությունները ենթակա են կարգավորման՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

7.3. Պայմանագիրը կնքված է հայերենով 2 (երկու) օրինակից, որոնք ունեն հավասարազոր իրավաբանական ուժ: Յուրաքանչյուր կողմին տրվում է պայմանագրի մեկ օրինակ:

 

8. Կողմերի հասցեները և ստորագրությունները

 

 

 

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
14.07.2016, N 728-Ն 21.07.2016, N 1119-Ն
06.08.2015, N 961-Ն 03.09.2015, N 1119-Ն
17.04.2014, N 417-Ն 01.05.2014, N 1119-Ն
29.12.2011, N 1906-Ն 28.01.2012, N 1119-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան