Գլխավոր տեղեկություն
Համար
N 672-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (17.07.2014-31.07.2014)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2014.07.16/38(1051) Հոդ.588
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
26.06.2014
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
14.07.2014
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
17.07.2014
Ուժը կորցնելու ամսաթիվ
31.07.2014

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

26 հունիսի 2014 թվականի N 672-Ն

 

ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՎԱՐԿ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 19-Ի N 1414-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածը և «Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 18-րդ կետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին` «Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպության ֆինանսական կայունության վերականգնման միջոցառումներ իրականացնելու նպատակով՝ նշված կազմակերպությանը Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեից 2014 թվականի ինն ամսում տրամադրել 200,000.0 հազ. դրամ բյուջետային վարկ (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Ներքին վարկերի և փոխատվությունների տրամադրում» հոդվածով)՝ մինչև 2015 թվականի նոյեմբերի 1-ը մարման ժամկետով, առանց գրավի և տարեկան 0,001 տոկոս տոկոսադրույքով, վարկի հիմնական գումարի և հաշվարկվող տոկոսագումարների մարումը վարկի վերջնաժամկետում իրականացնելու պայմանով:

2. «Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի դեկտեմբերի 19-ի «Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1414-Ն որոշման մեջ կատարել փոփոխություններ ու լրացումներ՝ համաձայն NN 1 և 2 հավելվածների:

3. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին՝ «Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպության հետ կնքել սույն որոշման 1-ին կետով նախատեսված վարկի տրամադրման մասին համապատասխան պայմանագիր:

4. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարին` ապահովել հսկողություն «Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպության կողմից բյուջետային վարկի մարման նկատմամբ:

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Հ. Աբրահամյան

 

2014 թ. հուլիսի 14

Երևան

 

 

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2014 թվականի

հունիսի 26-ի N 672-Ն որոշման

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ N 4 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 1 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 19-Ի N 1414-Ն ՈՐՈՇՄԱՆ N 1 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 1 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԼՐԱՑՈՒՄԸ

 

(հազ. դրամ)

Պետական բյուջեի դեֆիցիտի ֆինանսավորման աղբյուրներն ու դրանց տարրերի անվանումները

Ցուցանիշների փոփոխությունը
(մուտքերի ավելացումը նշված է դրական նշանով, իսկ ելքերի ավելացումը` փակագծերում)

ինն ամիս

տարի

ԸՆԴԱՄԵՆԸ

0.0

0.0

այդ թվում`

   

Ա. Ներքին աղբյուրներ - ընդամենը

0.0

0.0

այդ թվում`

   

2. Ֆինանսական զուտ ակտիվներ

0.0

0.0

այդ թվում`

   

2.4. Վարկերի և փոխատվությունների տրամադրում

(200,000.0)

(200,000.0)

է) «Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարան» ՊՈԱԿ

(200,000.0)

(200,000.0)

ՀՀ ֆինանսների նախարարություն

(200,000.0)

(200,000.0)

2.6. Այլ

200,000.0

0.0

ժամանակավորապես ազատ միջոցներ

200,000.0

0.0

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան

 

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2014 թվականի

հունիսի 26-ի N 672-Ն որոշման

 

Աղյուսակ N 1

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 19-Ի N 1414-Ն ՈՐՈՇՄԱՆ N 11 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 11.22 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ԼՐԱՑՈՒՄՆԵՐԸ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

Չափորոշիչներ

Ցուցանիշների փոփոխությունը

(ավելացումները նշված են դրական նշանով)

ոչ ֆինանսական ցուցանիշներ

ֆինանսական ցուցանիշներ

ինն ամիս

տարի

ինն ամիս

տարի

ՄԱՍ Բ: Կառավարչական հիմնարկի անմիջական գործունեության արդյունքները

Վարկերի տրամադրում անհատներին և կազմակերպություններին

Ծրագրային դասիչը

Վարկի անվանումը

«Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարան» ՊՈԱԿ-ի ֆինանսական կայունության վերականգնման միջոցառումների իրականացման նպատակով բյուջետային վարկի տրամադրում

 

Նկարագրությունը

«Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարան» ՊՈԱԿ-ի ֆինանսական կայունության վերականգնման միջոցառումների իրականացման նպատակով բյուջետային վարկի տրամադրում

1001

ՎՏ02

Քանակական

Վարկ ստացող կազմակերպությունների թիվը

1

1

   

Գումարը (հազ. դրամ)

x

x

200,000.0

200,000.0

Ընտրության չափանիշները

Բարձրագույն ուսումնական հաստատություններ

Ծրագիրը (ծրագրերը), որի (որոնց) շրջանակներում իրականացվում է քաղաքականության միջոցառումը

1001 Պետական քաղաքականության մշակման, ծրագրերի համակարգման և մոնիթորինգի ծրագիր

Վերջնական արդյունքի նկարագրությունը

«Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարան» ՊՈԱԿ-ի ֆինանսական կայունության վերականգնում

 

Աղյուսակ N 2

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 19-Ի N 1414-Ն ՈՐՈՇՄԱՆ N 11 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 12 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ԼՐԱՑՈՒՄՆԵՐԸ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն

 

Բաժին 2.

 

Գերատեսչության կողմից իրականացվող քաղաքականության միջոցառումների ծրագրային խմբավորումը

 

Ծրագրային դասիչը

Գործառական դասիչը

 (բաժինը/խումբը/դասը)

Ծրագիրը/քաղաքականության միջոցառումը

ՀՀ 2014 թվականի

պետական բյուջե

(հազ. դրամ)

ծրագիրը

միջոցառումը

Ցուցանիշների փոփոխությունը (ավելացումները նշված են դրական նշանով)

1001

 

 

ԾՐԱԳԻՐ

 

 

ՎՏ02

 

Վարկերի տրամադրում

 
     

«Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարան» ՊՈԱԿ-ի ֆինանսական կայունության վերա-կանգնման միջոցառումների իրականացման նպատակով բյուջետային վարկի տրամադրում

200,000.0

     

Վարկի նկարագրությունը

«Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարան» ՊՈԱԿ-ի ֆինանսական կայունության վերա-կանգնման միջոցառումների իրականացման նպատակով բյուջետային վարկի տրամադրում

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան