ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
22 ապրիլի 2014 թվականի N 331-Ա
Հ. ՊՈՂՈՍՅԱՆԻ՝ ԲՐՅՈՒՍԵԼ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող` Եվրոպայում գործող տարածաշրջանային հանձնախմբի ղեկավարների և ներկայացուցիչների հավաք-հանդիպմանը մասնակցելու նպատակով Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարի պաշտոնակատար Հ. Պողոսյանի՝ 2014 թվականի ապրիլի 5-6-ը Բրյուսել (Բելգիայի Թագավորություն) գործուղման հետ կապված ծախսերը կատարել «Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի բյուջետային ծախսերի գործառական դասակարգման 08 բաժնի 02 խմբի 05 դասի «03. Մշակութային միջոցառումների իրականացում» ծրագրով Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարությանը հատկացված միջոցների հաշվին:
2. Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարի պաշտոնակատարին` եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Բրյուսել գործուղման արդյունքների մասին հաշվետվություն։
Հայաստանի Հանրապետության |
Հ. Աբրահամյան |
2014 թ. ապրիլի 22 Երևան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|