Գլխավոր տեղեկություն
Համար
ՆՀ-282
Տիպ
Հրամանագիր
Ակտի տիպ
Ինկորպորացիա (28.03.1994-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳԽՏ 1994/6
Ընդունող մարմին
ՀՀ Նախագահ
Ընդունման ամսաթիվ
28.03.1994
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
28.03.1994
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
28.03.1994

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ

 

Հ Ր Ա Մ Ա Ն Ա Գ Ի Ր Ը

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԿԱԴԵՄԻԱՅԻ ՀԻՄՆԱԴՐՄԱՆ 50-ԱՄՅԱ ՀՈԲԵԼՅԱՆԸ ՆՇԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ի նշանավորումն Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի հիմնադրման 50-ամյակի, որոշում եմ.

1. Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի հիմնադրման 50-ամյա հոբելյանի կապակցությամբ 1994 թվականի մայիսի 23-ից 25-ը կազմակերպել հանդիսավոր միջոցառումներ:

2. Ստեղծել հոբելյանական հանձնաժողով հետևյալ կազմով`

 

Լևոն ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ - Հայաստանի Հանրապետության նախագահ
Հրանտ ԲԱԳՐԱՏՅԱՆ - Հայաստանի Հանրապետության վարչապետ
Արմենակ ՂԱԶԱՐՅԱՆ

- Հայաստանի Հանրապետության պետական նախարար

Վիկտոր ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ - Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի պատվավոր պրեզիդենտ
Ֆադեյ ՍԱՐԳՍՅԱՆ

- Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի պրեզիդենտ

Ռաֆայել ՂԱԶԱՐՅԱՆ

- Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի կրթության և գիտության, լեզվի և մշակույթի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ

Վարդգես ԳՆՈՒՆԻ

- Հայաստանի Հանրապետության բարձրագույն կրթության և գիտության նախարար

Հակոբ ՀԱԿՈԲՅԱՆ

- Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարար

Լավրենտի ԲԱՐՍԵՂՅԱՆ - Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի պրեզիդենտի ընդհանուր հարցերի գծով տեղակալ

 

3. Հանձնաժողովին` մեկամսյա ժամկետում հաստատել Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի հիմնադրման 50-ամյա հոբելյանի հետ կապված հանդիսավոր միջոցառումների ծրագիր:

4. Հայաստանի Հանրապետության կառավարությանը` նախատեսել համապատասխան միջոցներ հանձնաժողովի կողմից հաստատված ծրագրի իրականացումն ապահովելու համար:

 

Հայաստանի Հանրապետության Նախագահ

Լ. Տեր-Պետրոսյան


Երևան

28 մարտի 1994 թ.

ՆՀ-282

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան