ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ
Հ Ր Ա Մ Ա Ն Ա Գ Ի Ր Ը
1993 ԹՎԱԿԱՆԻ ԳԱՐՆԱՆԱՅԻՆ ԶՈՐԱԿՈՉ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Զինապարտության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16 հոդվածի համաձայն, որոշում եմ.
1. 1993 թվականի մայիս-հունիս ամիսներին անցկացնել արական սեռի այն քաղաքացիների ժամկետային զինվորական ծառայության գարնանային զորակոչ, որոնց 18 տարին լրանում է մինչև զորակոչի օրը, ինչպես նաև այն քաղաքացիների, որոնք կորցրել են նախկինում ստացած տարկետման իրավունքը:
2. Հայաստանի Հանրապետության կառավարությանը` ձեռնարկել միջոցներ 1993 թվականի ժամկետային զինվորական ծառայության գարնանային զորակոչի կազմակերպումն ու անցկացումն ապահովելու ուղղությամբ:
Հայաստանի Հանրապետության Նախագահ |
Լ. Տեր-Պետրոսյան |
|