ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
10 ապրիլի 2014 թվականի N 291-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 4-Ի N 162-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասի`
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2014 թվականի մարտի 4-ի
«Հ. Հակոբյանին Լիսաբոն և Բարսելոնա գործուղելու մասին» N 162-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը և լրացումը՝
1) որոշման 1-ին կետում «2014 թվականի մարտի 7-8-ը» բառերը փոխարինել «2014 թվականի մարտի 7-9-ը» բառերով.
2) որոշումը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 2.1-ին կետով.
«2.1. Հ. Հակոբյանի՝ Բարսելոնա գործուղման հետ կապված ծախսերը կատարել` համաձայն փաստացի կատարված ծախսերը հիմնավորող փաստաթղթերի:»։
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2014 թ. ապրիլի 10 Երևան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|