ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
10 ապրիլի 2014 թվականի N 295-Ա
Կ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ՝ ԱԹԵՆՔ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի՝
1. Բոլոնիայի գործընթացի հետամուտ խմբի հերթական նիստին մասնակցելու նպատակով Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի տեղակալ Կ. Հարությունյանի՝ 2014 թվականի ապրիլի 8-10-ը Աթենք (Հունաստանի Հանրապետություն) գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեով Բարձրագույն մասնագիտական կրթության գնահատման համակարգի բարեփոխումների ծրագրով նախատեսված միջոցների հաշվին:
2. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի պաշտոնակատարին՝ ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Կ. Հարությունյանի՝ Աթենք գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնելը:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2014 թ. ապրիլի 10 Երևան |