Գլխավոր տեղեկություն
Համար
N 386-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (24.04.2014-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2014.04.23/21(1034) Հոդ.322
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
10.04.2014
Ստորագրող մարմին
ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար
Ստորագրման ամսաթիվ
11.04.2014
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
24.04.2014

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

10 ապրիլի 2014 թվականի N 386-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 19-Ի N 1414-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

 1. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի 800 անձանց պահելու համար նախատեսված կապիտալ շինարարությունը 2014 թվականին ավարտելու նպատակով Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությանը հատկացնել 875,000.0 հազ. դրամ` Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Շենքերի և շինությունների կառուցում» հոդվածով), որից 2014 թվականի առաջին կիսամյակում` 475,000.0 հազ. դրամ, ինն ամսում` 725,000.0 հազ. դրամ։

2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի դեկտեմբերի 19-ի «Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1414-Ն որոշման NN 11 և 12 հավելվածներում կատարել լրացումներ` համաձայն NN 1 և 2 հավելվածների:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետի պաշտոնակատար

Ա. Գևորգյան

 

2014 թ. ապրիլի 11

Երևան

 

 

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2014 թվականի

ապրիլի 10-ի N 386-Ն որոշման

 

Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի դեկտեմբերի 19-ի N 1414-Ն որոշման N 11 հավելվածի N 11.10 աղյուսակում կատարվող լրացումները

Չափորոշիչներ

Ցուցանիշների փոփոխությունը
(ավելացումները նշված են դրական նշանով)

ոչ ֆինանսական ցուցանիշներ

ֆինանսական ցուցանիշներ

առաջին կիսամյակ

ինն ամիս

տարի

առաջին կիսամյակ

ինն ամիս

տարի

Ծրագրային դասիչը

Ակտիվի անվանումը
Շենքերի և շինությունների շինարարություն

Նկարագրությունը
Շենքեր և շինություններ (շինարարություն` քրեակատարողական ծառայությունների տրամադրման ծրագրի շրջանակներում)

1120

ԿՀ01

Քանակական

 

Կառուցվող մասնաշենքերի թիվը

1

1

1

X

X

X

Տվյալ տարվա ՀՀ պետական բյուջեից ակտիվի ձեռքբերման, կառուցման կամ հիմնանորոգման վրա կատարվող ծախսերը (հազ. դրամ)

X

X

X

475,000.0

725,000.0

875,000.0

Ակտիվի ծառայության կանխատեսվող ժամկետը

20

           

Ակտիվի ընդհանուր արժեքը (հազ. դրամ)

Կիրառելի չէ

           

Տվյալ բյուջետային տարվան նախորդող բյուջետային տարիների ընթացքում ակտիվի վրա կատարված ծախսերը (հազ. դրամ)

Կիրառելի չէ

           

Ակտիվն օգտագործող կազմակերպության անվանումը
Քրեակատարողական հիմնարկներ

Փոխարինվող ակտիվների նկարագրությունը
Կիրառելի չէ

Ազդեցությունը կազմակերպության կարողությունների զարգացման վրա, մասնավորապես`

Քանակական, որակական, ժամկետայնության և այլ չափորոշիչների փոփոխության վրա

Կբարելավվեն 1120 ծրագրի ծառայությունների քանակական և որակական ցուցանիշները։

Ծախսային արդյունավետության բարելավման վրա

Կիրառելի չէ

Ծրագիրը (ծրագրերը), որի (որոնց) շրջանակներում իրականացվում է քաղաքականության միջոցառումը
1120 Քրեակատարողական ծառայություններ

Վերջնական արդյունքի նկարագրությունը
Հանցագործությունների դեպքերի կրճատում

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարարի պաշտոնակատար

Վ. Գաբրիելյան

 

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2014 թվականի

ապրիլի 10-ի N 386-Ն որոշման

 

Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի դեկտեմբերի 19-ի N 1414-Ն որոշման N 12 հավելվածում կատարվող լրացումները

Կոդը

Անվանումը

Գնման ձևը

Չափի միավորը

Միավորի գինը

Քանակը

Գումարը
(հազ. դրամ)

Բաժին N 03

Խումբ N 05

Դաս N 01

Կալանավայրեր

875,000.0

01. Քրեակատարողական համակարգի պահպանում

875,000.0

 

ՄԱՍ 11. ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ

       

875,000.0

45216113-1

Բանտերի կառուցման աշխատանքներ

ԲԸՀ

դրամ

875,000,000,0

1

875,000.0

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարարի պաշտոնակատար

Վ. Գաբրիելյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան