ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
10 ապրիլի 2014 թվականի N 378-Ա
ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՏԱՐԱԾՔՆԵՐ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 685-րդ հոդվածը և Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի փետրվարի 17-ի N 304-Ն որոշմամբ հաստատված կարգի 5-րդ կետով սահմանված դրույթները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին ամրացված՝ Երևան քաղաքի Արշակունյաց 2ա և Իսահակյան 28 հասցեներում գտնվող շենքերից անհատույց օգտագործման իրավունքով տարածքներ հանձնել սույն որոշման հավելվածում նշված հասարակական կազմակերպություններին (այսուհետ` կազմակերպություններ) իրենց կողմից ներկայացված ծրագրերով նախատեսված աշխատանքների իրականացման նպատակով՝ ծրագրերով սահմանված ժամկետներով:
2. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո կազմակերպությունների հետ կնքել սույն որոշման հավելվածում նշված տարածքների անհատույց օգտագործման մասին պայմանագրեր (այսուհետ` պայմանագրեր)` պայմանագրերում նախատեսելով, որ`
1) կազմակերպությունները պարտավոր են իրենց կողմից ներկայացված ծրագրերով նախատեսված աշխատանքների կատարումը հավաստող համապատասխան փաստաթղթերը ներկայացնել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչություն՝ յուրաքանչյուր կիսամյակի ավարտից հետո 15-օրյա ժամկետում.
2) սույն որոշման 2-րդ կետի 1-ին ենթակետում նշված փաստաթղթերը սահմանված ժամկետում չներկայացնելու դեպքում կազմակերպությունների հետ կնքված անհատույց օգտագործման պայմանագրերը ենթակա են լուծման:
3. Սահմանել, որ պայմանագրերից ծագող գույքային իրավունքների պետական գրանցման ծախսերը ենթակա են իրականացման՝ կազմակերպությունների միջոցների հաշվին:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Գևորգյան |
2014 թ. ապրիլի 11 Երևան |
Հավելված ՀՀ կառավարության 2014 թվականի ապրիլի 10-ի N 378-Ա որոշման |
Ց Ա Ն Կ
Հասարակական կազմակերպություններին անհատույց օգտագործման իրավունքով հանձնվող տարածքների
NN ը/կ |
Կազմակերպության անվանումը |
Հասցեն |
Հարկը |
Մակերեսը (քառ. մետր) |
Գնահատ-ված արժեքը (դրամ) |
Օգտագործ-ման տրամա-դրման ժամկետը |
1. |
«Տնտեսական լրագրողների ակումբ» հասարակական կազմակերպություն |
քաղ. Երևան Արշակունյաց 2ա |
8-րդ |
19.9 |
5 060 000 |
5 տարի |
2. |
«Մամուլի ազգային ակումբ» հասարակական կազմակերպություն |
քաղ. Երևան Արշակունյաց 2ա |
10-րդ |
82.8 |
20 960 000 |
5 տարի |
3. |
«Սեր, ընտանիք» մշակութային հասարակական կազմակերպություն |
քաղ. Երևան Արշակունյաց 2ա |
11-րդ |
77.3 |
19 600 000 |
5 տարի |
4. |
«Ֆեմիդա» իրավական հասարակական կազմակերպություն |
քաղ. Երևան Արշակունյաց 2ա |
10-րդ |
19.3 |
5 020 000 |
5 տարի |
5. |
«Հակաստվեր» իրավական հասարակական կազմակերպություն |
քաղ. Երևան Արշակունյաց 2ա |
9-րդ |
19.8 |
5 166 000 |
5 տարի |
6. |
«Հայաստանի Հանրապետության պատերազմի-զինված ուժերի, աշխատանքի և իրավապահ մարմինների վետերանների միավորում» հասարակական կազմակերպության Կենտրոնի մասնաճյուղ |
քաղ. Երևան Իսահակյան 28 |
1-ին |
23.2 |
8 483 000 |
5 տարի |
7. |
«Աջակցություն բարեփոխումներին» հասարակական կազմակերպություն |
քաղ. Երևան Իսահակյան 28 |
2-րդ |
23.9 |
8 050 800 |
10 տարի |
8. |
«Հայկական կարմիր խաչի ընկերություն» հասարակական կազմակերպություն |
քաղ. Երևան Իսահակյան 28 |
1-ին |
27.2 |
11 000 000 |
5 տարի |
Հայաստանի Հանրապետության |
Վ. Գաբրիելյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
20.10.2022, N 1612-Ա | 21.10.2022, N 378-Ա | |
03.12.2020, N 1951-Ա | 04.12.2020, N 378-Ա | |
21.08.2014, N 866-Ա | 27.08.2014, N 378-Ա |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|