Գլխավոր տեղեկություն
Համար
N 201-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (20.03.2014-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
19.03.2014
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
19.03.2014
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
20.03.2014

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

19 մարտի 2014 թվականի N 201-Ա

 

Ա. ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ ԹԱՂՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 121-րդ կետի 2-րդ ենթակետին համապատասխան՝

1. Հայաստանի Հանրապետության արվեստի վաստակավոր գործիչ, ՀԽՍՀ պետական մրցանակի դափնեկիր, պրոֆեսոր Արտաշես Հովհաննիսյանի մահվան կապակցությամբ ստեղծել կառավարական հանձնաժողով՝ համաձայն հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին՝ 20-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել համապատասխան առաջարկություն` հանձնաժողովի ներկայացրած հուղարկավորման ծախսերի մասին հաշվետվության հիման վրա:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան

 

2014 թ. մարտի 19

Երևան

 

 

 

Հավելված

ՀՀ վարչապետի 2014 թ.

մարտի 19-ի N 201-Ա

որոշման

 

Կ Ա Զ Մ

 

Ա. ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ ԹԱՂՄԱՆ ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

 

Հ. Պողոսյան

 

- ՀՀ մշակույթի նախարար (հանձնաժողովի նախագահ)

   
Պ. Սաֆարյան  

- ՀՀ ֆինանսների նախարարի առաջին տեղակալ

   

Ա. Ավետիսյան

 

- ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի տեղակալ

   

Ս. Խաչատրյան

 

- ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ

   

Ա. Սուքիասյան

 

- Երևանի քաղաքապետի տեղակալ (համաձայնությամբ)

   

Ս. Հովհաննիսյան

 

- ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության պետի տեղակալ

   

Հովնան եպիսկոպոս

Հակոբյան

 

- Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի լուսարարապետ (համաձայնությամբ)

   

Ա. Խանդիկյան

 

- «Երևանի Հ. Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոն» ՀՈԱԿ-ի տնօրեն

   

Հ. Ղազանչյան

 

- «Հայաստանի թատերական գործիչների միություն» հասարակական կազմակերպության նախագահ (համաձայնությամբ)

   

Գ. Մանասյան

 

- «Հայաստանի պետական ֆիլհարմոնիա» ՊՈԱԿ-ի տնօրեն (համաձայնությամբ)

   

Դ. Մուրադյան

 

- «Հայկական ազգային կինոակադեմիա» հասարակական կազմակերպության նախագահ (համաձայնությամբ)

   

Լ. Մութաֆյան

 

- թատերագետ (համաձայնությամբ)

   

Մ. Հովհաննիսյան

 

- Ա. Հովհաննիսյանի որդին (համաձայնությամբ)

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Վ. Գաբրիելյան