Գլխավոր տեղեկություն
Համար
ՆՀ-268
Տիպ
Հրամանագիր
Ակտի տիպ
Հիմնական ակտ (20.12.1993-09.04.2018)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀԳԽՏ 1993/24
Ընդունող մարմին
ՀՀ Նախագահ
Ընդունման ամսաթիվ
20.12.1993
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
20.12.1993
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
20.12.1993
Ուժը կորցնելու ամսաթիվ
09.04.2018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ

 

Հ Ր Ա Մ Ա Ն Ա Գ Ի Ր Ը

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆԸ ՄԻԱՆՎԱԳ ՆՊԱՍՏՆԵՐ ՎՃԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հաշվի առնելով սպառողական շուկայում ստեղծված ծանր իրավիճակը, որոշում եմ.

1. Բյուջետային հատկացումների հաշվին, դեկտեմբեր ամսին ստացած եկամտի չափով, միանվագ նպաստ վճարել բնակչության հետևյալ կատեգորիաներին`

- բյուջետային հիմնարկներում աշխատողներին` ամսական աշխատավարձի չափով.

- աշխատանքային կենսաթոշակ ստացող թոշակառուներին` աշխատանքային կենսաթոշակի չափով.

- ծերության և հաշմանդամության սոցիալական կենսաթոշակ ստացող թոշակառուներին, ինչպես նաև հաշմանդամ ճանաչված մինչև 16 տարեկան երեխաներին` համապատասխան սոցիալական կենսաթոշակի չափով.

- խեղման կամ մասնագիտական հիվանդության հետևանքով աշխատողներին պատճառված վնասի փոխհատուցման գումարներ ստացողներին` փոխհատուցման գումարի չափով.

- կերակրողին կորցնելու կապակցությամբ սոցիալական կենսաթոշակ ստացող երեխաներին` համապատասխան սոցիալական կենսաթոշակի և յուրաքանչյուր երեխայի համար տրվող փոխհատուցման գումարի չափով.

- կերակրողին կորցնելու կապակցությամբ սոցիալական կենսաթոշակ ստացող ընտանիքի յուրաքանչյուր անաշխատունակ անդամին` տվյալ սոցիալական կենսաթոշակի չափով.

- կենսաթոշակ ստացող Հայաստանի Հանրապետության զինծառայողներին` սահմանված կենսաթոշակի չափով.

- բուհերի ուսանողներին, միջնակարգ մասնագիտական ուսումնական հաստատությունների և 10 ամսից պակաս ուսուցման տևողությամբ պրոֆեսիոնալ տեխնիկական ուսումնարանների սովորողներին` համապատասխան կրթաթոշակի կամ ակադեմիական արձակուրդում գտնվելու ժամանակաշրջանում վճարվող նպաստի չափով.

- ասպիրանտներին և դոկտորանտներին` համապատասխան կրթաթոշակի չափով.

- տարբեր տեսակների նպաստներ ստացող բոլոր երեխաներին` երեխաների համար տրվող ամենամսյա նպաստի չափով.

- մինչև երեխայի 2 տարին լրանալը նրան խնամելու համար մասնակի վճարովի արձակուրդում գտնվող մայրերին` երեխային խնամելու համար տրվող նպաստի չափով.

- գործազուրկի կարգավիճակ ստացած քաղաքացիներին` գործազրկության նպաստի չափով.

- մինչև 17 տարեկան (սովորող և կրթաթոշակ չստացող երեխաների համար` մինչև 18 տարեկան) երեխաներ ունեցող միայնակ մայրերին` նրանց տրվող ամենամսյա նպաստի չափով.

- Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հաստատված սպայական և ենթասպայական կազմին` պարենամթերքի փոխհատուցման ամսական գումարի չափով:

2. Հայաստանի Հանրապետության կառավարությանը` ապահովել համապատասխան միջոցներ մինչև 1993 թվականի դեկտեմբերի 31-ը սույն հրամանագրի 1-ին կետում նշված բնակչության կատեգորիաների համար սահմանված միանվագ նպաստները վճարելու համար:

3. Առաջարկել պետական և ոչ պետական ձեռնարկություններին` աշխատողներին դեկտեմբեր ամսվա աշխատավարձի չափով միանվագ նպաստների վճարումը ապահովել ձեռնարկության սեփական եկամուտների հաշվին:

 

Հայաստանի Հանրապետության Նախագահ

Լ. Տեր-Պետրոսյան


Երևան
 20 դեկտեմբերի 1993 թ.
ՆՀ-268

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
05.04.2018, ՆՀ-226-Ն 09.04.2018, ՆՀ-268
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան