Գլխավոր տեղեկություն
Համար
N 588-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (05.07.2014-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2014.06.25/32(1045) Հոդ.510
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
04.06.2014
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
16.06.2014
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
05.07.2014

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

4 հունիսի 2014 թվականի N 588-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 9-Ի N 808-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ մասով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հուլիսի 9-ի «Հայաստանի Հանրապետությունում կրթական ծրագրերի իրականացման (բացառությամբ բժշկական միջին և բարձրագույն մասնագիտական կրթական ծրագրերի) լիցենզավորման կարգերը, լիցենզիայի ձևերը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի հուլիսի 7-ի N 372 որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» N 808-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`

1) վերնագրից հանել «(բացառությամբ բժշկական միջին և բարձրագույն մասնագիտական կրթական ծրագրերի)» բառերը.

2) 1-ին կետի`

ա. 11-րդ և 12-րդ ենթակետերից հանել «բացառությամբ բժշկական նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթական ծրագրերի» բառերը,

 բ. 13-րդ և 14-րդ ենթակետերից հանել «բացառությամբ բժշկական միջին մասնագիտական կրթական ծրագրերի» բառերը,

գ. 17-րդ, 18-րդ, 19-րդ և 20-րդ ենթակետերից հանել «(բացառությամբ բժշկական բարձրագույն մասնագիտական կրթական ծրագրերի)» բառերը.

3) N 1 հավելվածի`

ա. 3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«3. Լիցենզիա տալու (մերժելու), լիցենզիայի գործողությունը կասեցնելու կամ դադարեցնելու և նախադպրոցական տարիքային փուլերով (վաղ, կրտսեր, ավագ) գործունեության թույլտվության և համակազմի սահմանային տեղերի թվի փոփոխության մասին որոշումն ընդունվում է Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի հրամանով: Լիցենզիա տալու (մերժելու), լիցենզիայի գործողությունը կասեցնելու կամ դադարեցնելու մասին որոշումներն ընդունվում են նախարարության կրթական ծրագրերի իրականացման լիցենզավորման հանձնաժողովի ներկայացրած եզրակացությունների հիման վրա:»,

բ. 6-րդ կետի 1-ին ենթակետը և N 1 ձևը «կազմակերպական-իրավական ձևը,» բառերից հետո լրացնել «պետական գրանցման համարը» բառերով.

4) N 3 հավելվածի`

ա. 6-րդ կետի 1-ին ենթակետը և N 1 ձևը «կազմակերպական-իրավական ձևը,» բառերից հետո լրացնել «պետական գրանցման համարը» բառերով,

բ. 8-րդ կետի 4-րդ ենթակետի «ա» պարբերությունում «ՀՀ կառավարության 2004 թվականի հունիսի 17-ի «Միջնակարգ կրթության պետական չափորոշիչները հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի մայիսի 8-ի N 226 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 900-Ն որոշմամբ հաստատված միջնակարգ կրթության պետական չափորոշչի պահանջներին» բառերը փոխարինել «ՀՀ կառավարության հաստատած հանրակրթության պետական չափորոշչի պահանջներին» բառերով.

5) N 5 հավելվածի`

6) N 7 հավելվածի`

7) N 11 հավելվածի`

ա. վերնագրից, 1-ին, 2-րդ և 6-րդ կետերից հանել «, բացառությամբ բժշկական նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթական ծրագրերի» բառերը,

բ. 6-րդ կետի 1-ին ենթակետը և N 1 ձևը «կազմակերպական-իրավական ձևը,» բառերից հետո լրացնել «պետական գրանցման համարը» բառերով,

գ. 6-րդ կետի 1-ին ենթակետը «մարզադահլիճի» բառից հետո լրացնել «, իսկ բժշկական կրթական ծրագրերի մասով նաև վիվարիումի, կլինիկական ամբիոնի (բազայի)» բառերով,

դ. 6-րդ կետի 8-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«8) տեղեկանք ուսումնական և արտադրական, իսկ բժշկական կրթական ծրագրերի համար կլինիկական պրակտիկայի ապահովվածության վերաբերյալ, ընդ որում, սեփական կլինիկական բազաների բացակայության դեպքում ներկայացվում է համապատասխան այլ բազաներից օգտվելու մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կնքված պայմանագրերի պատճենները.»,

ե. 8-րդ կետի 3-րդ ենթակետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ «գ» պարբերությամբ.

«գ. բժշկական կրթական ծրագրերի մասով նաև` կլինիկական ամբիոնի (բազայի) գործող լիցենզիաների պատճենների առկայությունը,»,

զ. 8-րդ կետի 6-րդ ենթակետը «ուսումնաարտադրական» բառից հետո լրացնել «և կլինիկական» բառերով,

է. N 3 ձևի աղյուսակը «Լաբորատորիա» տողից հետո լրացնել նոր` «Վիվարիում» և «Կլինիկական ամբիոն (բազա)» տողերով, իսկ 1-ին ենթակետը «սարքավորումների» բառից հետո՝ «վիվարիումի, կլինիկական ամբիոնի (բազա) հագեցվածության» բառերով.

8) N 13 հավելվածի`

ա. վերնագրից հանել «(բացառությամբ բժշկական միջին մասնագիտական կրթական ծրագրերի)» բառերը,

բ. 6-րդ կետի 1-ին ենթակետը և N 1 ձևը «կազմակերպական-իրավական ձևը,» բառերից հետո լրացնել «պետական գրանցման համարը» բառերով,

գ. 6-րդ կետի 1-ին ենթակետը «մարզադահլիճի» բառից հետո լրացնել «, իսկ բժշկական կրթական ծրագրերի մասով նաև վիվարիումի, կլինիկական ամբիոնի (բազայի)» բառերով,

դ. 6-րդ կետի 8-րդ ենթակետը «արտադրական» բառից հետո լրացնել «, իսկ բժշկական կրթական ծրագրերի մասով` կլինիկական» բառերով,

ե. 8-րդ կետի 3-րդ ենթակետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ «գ» պարբերությամբ.

«գ. բժշկական կրթական ծրագրերի մասով նաև կլինիկական ամբիոնի (բազայի) գործող լիցենզիաների պատճենների առկայությունը,»,

զ. 8-րդ կետի 6-րդ ենթակետը «ուսումնաարտադրական» բառից հետո լրացնել «կամ կլինիկական» բառերով,

է. N 3 ձևի աղյուսակը «Լաբորատորիա» տողից հետո լրացնել նոր` «Վիվարիում» և «Կլինիկական ամբիոն (բազա)» տողերով, իսկ 1-ին ենթակետը «սարքավորումների» բառից հետո՝ «վիվարիումի, կլինիկական ամբիոնի (բազա) հագեցվածության» բառերով.

9) N 14 հավելվածի ամբողջ տեքստից հանել «(բացառությամբ բժշկական միջին մասնագիտական կրթական ծրագրերի)» բառերը.

10) N 17 հավելվածի`

ա. վերնագրից հանել «(բացառությամբ բժշկական բարձրագույն մասնագիտական կրթական ծրագրերի)» բառերը,

բ. 3-րդ կետից հանել «որակավորման աստիճանների» բառերը,

գ. 8-րդ կետի 1-ին ենթակետը և N 1 ձևը «կազմակերպական-իրավական ձևը,» բառերից հետո լրացնել «պետական գրանցման համարը» բառերով,

դ. 8-րդ կետի 1-ին ենթակետը «մարզադահլիճի» բառից հետո լրացնել «, իսկ բժշկական կրթական ծրագրերի մասով նաև վիվարիումի, կլինիկական ամբիոնի (բազայի)» բառերով,

ե. 8-րդ կետի 6-րդ ենթակետը «արտադրական» բառից հետո լրացնել «, իսկ բժշկական կրթական ծրագրերի մասով` կլինիկական» բառերով,

զ. 10-րդ կետի 3-րդ ենթակետի «ա» պարբերությունը «փաստաթղթերի» բառից հետո լրացնել «, իսկ բժշկական կրթական ծրագրերի մասով` կլինիկական ամբիոնի (բազայի) գործող լիցենզիաների պատճենների» բառերով,

է. 10-րդ կետի 3-րդ ենթակետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` «գ» պարբերությամբ.

«գ. բժշկական մասնագիտությունների գծով`

ամբիոնները պետք է ունենան տեխնիկական և տեխնոլոգիական հագեցվածություն. անատոմիայի ամբիոնում պարտադիր է ունենալ նաև սեկցիոն սենյակ և դիակային նյութեր` կմախքներ, ոսկրեր, թաց պրեպարատներ, կաղապարվածքներ (մուլյաժներ), իսկ դատական բժշկության և ախտաբանական անատոմիայի ամբիոնների համար` նաև դիահերձարաններ (Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի դեկտեմբերի 5-ի N 1936-Ն որոշմամբ նախատեսված տեխնիկական պահանջներին համապատասխան, իսկ սեփականը չունենալու դեպքում` քաղաքացիաիրավական պայմանագրերով սահմանված կարգով), համաձայն տվյալ առարկայի ծրագրի` համապատասխան ամբիոններում (կենսաբանության, հյուսվածքաբանության, ախտաբանական անատոմիայի, մանրէաբանության և այլն) ուսումնական խմբի առնվազն 2 ուսանողին պետք է հատկացվի մեկ մանրադիտակ, հյուսվածքաբանության ամբիոնում` համապատասխան միկրոպրեպարատների, իսկ ախտաբանական անատոմիայի ամբիոնում` համապատասխան մակրո և միկրոպրեպարատների հավաքածուներ, դեղագործության կառավարում առարկայից. դասասենյակ՝ դեղատան մակետով (կահավորված դեղատան նման), ֆարմակոգնոզիա առարկայից՝ յուրաքանչյուրին 1 մանրադիտակ, դասասենյակ՝ 1 գազահեղուկային քրոմատոգրաֆով,

բոլոր մասնագիտական ամբիոններում պարտադիր է ունենալ առնվազն 2 ուսումնական լաբորատոր սենյակներ,

ստոմատոլոգիական ամբիոն հաճախող խմբերի յուրաքանչյուր 3-4 ուսանողի պետք է տրամադրվի մեկ ստոմատոլոգիական բազկաթոռ, իսկ բուժական ֆակուլտետի յուրաքանչյուր ուսանողի` տվյալ կլինիկական բաժանմունքում` 1-2 մահճակալ.»,

ը. 10-րդ կետի 6-րդ ենթակետը «ուսումնաարտադրական» բառից հետո լրացնել «կամ կլինիկական» բառերով,

թ. N 3 ձևի աղյուսակը «Լաբորատորիա» տողից հետո լրացնել նոր` «Վիվարիում» և «Կլինիկական ամբիոն (բազա)» տողերով, իսկ 1-ին ենթակետը «սարքավորումների» բառից հետո՝ «վիվարիումի, կլինիկական ամբիոնի (բազա) հագեցվածության» բառերով.

11) N 18 հավելվածի տեքստից հանել «(բացառությամբ բժշկական բարձրագույն մասնագիտական կրթական ծրագրերի)» բառերը.

12) N 19 հավելվածի`

13) N 20 հավելվածի ամբողջ տեքստից հանել «(բացառությամբ բժշկական բարձրագույն մասնագիտական կրթական ծրագրերի)» բառերը:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Հ. Աբրահամյան

2014 թ. հունիսի 16

Երևան