ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ
11 փետրվարի 2014 թ. |
թիվ 25-Ա |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
«ԱՄԻԿՈՒՍ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ԱՐՏԱՐԺՈՒՅԹԻ ԱՌՈՒՎԱՃԱՌՔԻ ԹԻՎ 800 ԼԻՑԵՆԶԻԱՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի ժզ) ենթակետը և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2007 թվականի մայիսի 15-ի թիվ 138-Ն որոշմամբ հաստատված «Արտարժույթի առուվաճառքի գործառնությունների լիցենզավորումը և կարգավորումը» կանոնակարգ 10-ի 37-րդ կետը, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի եզրակացությունը (2014 թվականի փետրվարի 5-ի թիվ 5 արձանագրություն) և «ԱՄԻԿՈՒՍ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության 2014 թվականի հունվարի 29-ի դիմումը` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.
1. Ուժը կորցրած ճանաչել «ԱՄԻԿՈՒՍ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը տրամադրված արտարժույթի առուվաճառքի թիվ 800 լիցենզիան:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում այն «ԱՄԻԿՈՒՍ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից տրամադրված (նշված) գտնվելու վայր (հասցե` ՀՀ, ք. Երևան, Մանթաշյան փողոց, 4/4, բն. 15) ուղարկելու օրվան հաջորդող օրը:
ՀՀ կենտրոնական բանկի |
Ա. Ջավադյան |
2014 թ. փետրվարի 11 Երևան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|