Գլխավոր տեղեկություն
Համար
N 332-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (19.04.2014-03.02.2023)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2014.04.09/17(1030) Հոդ.262
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
27.03.2014
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
03.04.2014
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
19.04.2014

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

27 մարտի 2014 թվականի N 332-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՄԱՏՆԱԴՐՈՇՄԱՅԻՆ ՔԱՐՏԱԴԱՐԱՆԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի հուլիսի 18-ի N 800-Ն որոշման N 1 հավելվածի 115-րդ կետի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանությունում մատնադրոշմային քարտադարանի կազմակերպման և գործունեության կարգը` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան

 

2014 թ. ապրիլի 3
Երևան

 

 

 

Հավելված

ՀՀ կառավարության 2014 թվականի

մարտի 27-ի N 332-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՄԱՏՆԱԴՐՈՇՄԱՅԻՆ ՔԱՐՏԱԴԱՐԱՆԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով կանոնակարգվում են կասկածյալներից, մեղադրյալներից, դատապարտյալներից (այդ թվում` օտարերկրյա քաղաքացի և քաղաքացիություն չունեցող անձ համարվող) (այսուհետ՝ անձ), չճանաչված դիակներից վերցված մատնադրոշմները և դեպքի վայրից վերցված ձեռքի հետքերը մատնադրոշմային քարտադարան մուտքագրելու, հաշվառելու, մատնադրոշմային տեղեկություններ տրամադրելու, պահպանելու, հաշվառումից հանելու հետ կապված հարաբերությունները:

2. Մատնադրոշմային քարտադարանը Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության (այսուհետ` ոստիկանություն) կողմից վարվող տվյալների պահոց է, որտեղ հավաքվում, ծածկագրվում, համակարգվում և պահպանվում են մատնադրոշմային տեղեկությունները:

3. Մատնադրոշմային քարտադարանի վարման ընթացքում ոստիկանությունը ղեկավարվում է համընդհանուր ճանաչում ունեցող միջազգային իրավունքի նորմերով և սկզբունքներով, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով, «Ոստիկանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով և այլ օրենքներով, դրանցից բխող իրավական ակտերով և սույն կարգով:

4. Սույն կարգում օգտագործվող հիմնական հասկացություններն են`

1) մատնադրոշմային տեղեկություն` մարդու ձեռքի մաշկային գծանախշերի և հանցագործության դեպքի վայրից վերցված ձեռքի հետքերի, ինչպես նաև անձի վերաբերյալ N 1 ձևում սահմանված տեղեկություն.

2) մատնադրոշմային քարտադարան` ոստիկանության կողմից վարվող նյութական կրիչների վրա ամրագրված մատնադրոշմային տեղեկությունների ամբողջություն.

3) մատնադրոշմային ավտոմատացված նույնականացման համակարգ` ոստիկանությունում վարվող տվյալների էլեկտրոնային պահոց, որտեղ պահպանվում են մատնադրոշմային տեղեկությունների թվայնացված տարբերակները.

4) մատնադրոշմային քարտ` անձի մատնադրոշմներ և անձնական տվյալներ պարունակող ձևաթուղթ.

5) ձեռքի հետքերի գրանցման քարտ` հանցագործության դեպքի վայրից վերցված` անձանց հետ չնույնականացված ձեռքի հետքերի հաշվառման համար նախատեսված քարտ.

6) նյութական կրիչներ` մատնադրոշմային և ձեռքի հետքերի գրանցման քարտեր.

7) թվայնացված գրանցումներ` նյութական կրիչների վրա պահվող մատնադրոշմային տեղեկություններ, որոնք պահվում են մատնադրոշմային ավտոմատացված նույնականացման համակարգում.

8) մատնադրոշմային հաշվառում` մատնադրոշմային քարտադարանում իրականացվող մատնադրոշմային տեղեկությունների ստացման, դասակարգման, պահպանման և տրամադրման հետ կապված գործողությունների ամբողջություն:

 

II. ՄԱՏՆԱԴՐՈՇՄԱՅԻՆ ՔԱՐՏԱԴԱՐԱՆԻ ՎԱՐՄԱՆ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ ԵՎ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՈՒ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ

 

5. Ոստիկանությունն իրականացնում է մատնադրոշմային տեղեկությունների տեղային և կենտրոնացված հաշվառումներ: Տեղային հաշվառումները վարվում են ոստիկանության մարզային վարչությունների փորձաքրեագիտական բաժանմունքների կամ խմբերի կողմից, իսկ կենտրոնացված հաշվառումը` ոստիկանության փորձաքրեագիտական վարչության կողմից:

6. Մատնադրոշմային քարտադարանի տեղեկություններն օգտագործվում են միայն հանցագործությունների կանխման, խափանման, հայտնաբերման և բացահայտման, ինչպես նաև անձանց նույնականացնելու կամ չճանաչված դիակների ինքնությունը պարզելու նպատակով:

7. Մատնադրոշմային քարտադարանը համալրվում է`

1) դեպքի վայրից վերցված և դատամատնադրոշմային փորձաքննությունների արդյունքում անձանց հետ չնույնականացված ձեռքի հետքերով (դրանց թվայնացված տարբերակները` մատնադրոշմային ավտոմատացված նույնականացման համակարգում).

2) հանցագործության կատարման համար դատապարտված անձանց մատնադրոշմներով (դրանց թվայնացված տարբերակները` մատնադրոշմային ավտոմատացված նույնականացման համակարգում).

3) Հայաստանի Հանրապետության տարածքում հանցագործության կատարման մեջ կասկածվող կամ մեղադրվող անձանց մատնադրոշմներով (դրանց թվայնացված տարբերակները` մատնադրոշմային ավտոմատացված նույնականացման համակարգում).

4) ԱՊՀ անդամ պետություններից ներկայացված` հանցագործության կատարման համար դատապարտված և Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող անձանց մատնադրոշմներով (դրանց թվայնացված տարբերակները` մատնադրոշմային ավտոմատացված նույնականացման համակարգում).

5) Հայաստանի Հանրապետությունում Ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրոյի կողմից ներկայացված` հանցագործության կատարման համար դատապարտված և Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող անձանց մատնադրոշմներով (դրանց թվայնացված տարբերակները` մատնադրոշմային ավտոմատացված նույնականացման համակարգում):

 

III. ՄԱՏՆԱԴՐՈՇՄԱՅԻՆ ՔԱՐՏԱԴԱՐԱՆՈՒՄ ՁԵՌՔԻ ՀԵՏՔԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԵՎ ՍՏՈՒԳՄԱՆ ԿԱՐԳԸ

 

8. Դեպքի վայրից վերցված ձեռքի հետքերի վերաբերյալ ոստիկանության փորձաքրեագիտական վարչությունում նշանակված դատամատնադրոշմային փորձաքննության ընթացքում անձի հետ չնույնականացված ձեռքի հետքերի լուսանկարները փորձաքննություն կատարող փորձագետի կողմից փակցվում են սույն կարգի N 2 ձևում սահմանված ձեռքի հետքերի գրանցման քարտի վրա և այն լրացնելուց հետո հաշվառվում ու պահվում մատնադրոշմային քարտադարանում: Գրանցման քարտի վրա փակցված ձեռքի հետքերի լուսանկարը փորձագետի կողմից սքաների միջոցով մուտքագրվում է մատնադրոշմային ավտոմատացված նույնականացման համակարգ, այնուհետև կոդավորվում և թվայնացված տեսքով ստուգվում այնտեղ հաշվառված մյուս հետքերի և անձանց մատնադրոշմների հետ: Ստուգման արդյունքները ձևակերպվում են փորձագետի եզրակացության մեջ: Ձեռքի հետքերը փաթեթավորված և կնքված վիճակում, փորձագետի եզրակացության հետ միասին, ուղեկցական գրությամբ վերադարձվում են վարույթն իրականացնող մարմնին:

9. Դեպքի վայրից վերցված ձեռքի հետքերի վերաբերյալ ոստիկանության մարզային փորձաքրեագիտական ստորաբաժանումներում նշանակված դատամատնադրոշմային փորձաքննության ավարտից հետո անձի հետ չնույնականացված ձեռքի հետքերի լուսանկարը փորձաքննությունը կատարող փորձագետի կողմից փակցվում է ձեռքի հետքերի գրանցման քարտի վրա (քարտի մեկ օրինակն ուղարկվում է ոստիկանության փորձաքրեագիտական վարչություն, երկրորդ օրինակը պահվում է մարզային քարտադարանում) և այն լրացնելուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում ուղեկցական գրությամբ ներկայացվում է մատնադրոշմային քարտադարան` հաշվառման և ստուգման համար, իսկ ձեռքի հետքերը փաթեթավորված և կնքված վիճակում մարզային փորձաքրեագիտական ստորաբաժանման փորձագետի կողմից եզրակացության հետ միասին ուղեկցական գրությամբ վերադարձվում են վարույթն իրականացնող մարմնին: Մատնադրոշմային քարտադարան ներկայացված գրանցման քարտի վրա փակցված ձեռքի հետքերի լուսանկարները սքաների միջոցով մուտքագրվում են մատնադրոշմային ավտոմատացված նույնականացման համակարգ, այնուհետև կոդավորվում և թվայնացված տեսքով ստուգվում այնտեղ հաշվառված մյուս հետքերի և անձանց մատնադրոշմների հետ: Ստուգման արդյունքների մասին 5 աշխատանքային օրվա ընթացքում գրավոր տեղեկացվում է վարույթն իրականացնող մարմնին:

10. Դեպքի վայրից վերցված ձեռքի հետքերի վերաբերյալ այլ փորձաքրեագիտական հիմնարկում դատամատնադրոշմային փորձաքննություն նշանակելու դեպքում վարույթն իրականացնող մարմինը եզրակացությունն ստանալուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում եզրակացության պատճենի հետ միասին ձեռքի հետքերն ուղեկցական գրությամբ ներկայացնում է մատնադրոշմային քարտադարան` չնույնականացված ձեռքի հետքերը հաշվառելու և քարտադարանով ստուգելու համար: Տեղում ձեռքի հետքերը լուսանկարահանվում են և երևակվում լուսանկարչական թղթի վրա, և դրա լուսանկարը փակցվում է ձեռքի հետքերի գրանցման քարտին: Վերջինիս վրա փակցված` լուսանկարի վրա պատկերված ձեռքի հետքերը փորձագետի կողմից սքաների միջոցով մուտքագրվում են մատնադրոշմային ավտոմատացված նույնականացման համակարգ, այնուհետև ծածկագրվում և թվայնացված տեսքով ստուգվում են այնտեղ հաշվառված մյուս հետքերի և անձանց մատնադրոշմների հետ: Ստուգման արդյունքների մասին 5 աշխատանքային օրվա ընթացքում գրավոր տեղեկացվում է վարույթն իրականացնող մարմնին:

 

IV. ՄԱՏՆԱԴՐՈՇՄԱՅԻՆ ՔԱՐՏԱԴԱՐԱՆՈՒՄ ՄԱՏՆԱԴՐՈՇՄՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԿԱՐԳԸ

 

11. Քրեակատարողական հիմնարկները Հայաստանի Հանրապետության տարածքում կալանավորված, ազատազրկման դատապարտված Հայաստանի Հանրապետության քաղաքացու, քաղաքացիություն չունեցող անձի՝ սույն կարգի N 1 ձևում սահմանված մատնադրոշմային քարտը երկու օրինակից, իսկ օտարերկրյա քաղաքացու դեպքում` երեք օրինակից ներկայացնում են մատնադրոշմային քարտադարան, որտեղ մատնադրոշմային քարտի վրա արտածվում են մատնադրոշմային բանաձևերը, որից հետո`

1) դատավճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո մատնադրոշմային քարտի մեկ օրինակն ուղարկվում է Ռուսաստանի Դաշնության ներքին գործերի նախարարության գլխավոր ինֆորմացիոն կենտրոն` միջպետական ինֆորմացիոն բանկում հաշվառելու համար.

2) մատնադրոշմային քարտի մեկ օրինակը հաշվառվում և պահվում է մատնադրոշմային քարտադարանում, որի թվայնացված տարբերակը հաշվառվում, ստուգվում և պահվում է մատնադրոշմային ավտոմատացված նույնականացման համակարգում.

3) օտարերկրյա քաղաքացու դեպքում մատնադրոշմային քարտի մեկ օրինակն ուղարկվում է Հայաստանի Հանրապետությունում Ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրո` օտարերկրյա քաղաքացու ծագման պետություն տեղեկացնելու համար:

12. Հայաստանի Հանրապետության տարածքում հանցագործության մեջ կասկածվող կամ մեղադրվող անձի մատնադրոշմային քարտը մատնադրոշմային քարտադարան ներկայացվում է ուղեկցական գրությամբ, որտեղ նշվում են տեղեկություններ մատնադրոշմային քարտը հաշվառման վերցնելու հիմքերի և անձի կենսագրական տվյալների վերաբերյալ:

13. Հայաստանի Հանրապետությունում Ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրոյից անձի մատնադրոշմային քարտն ուղեկցական գրությամբ (դրանց թվայնացված օրինակները էլեկտրոնային տարբերակով) ներկայացվում է մատնադրոշմային քարտադարան, որտեղ սքաների միջոցով մուտքագրվում է մատնադրոշմային ավտոմատացված նույնականացման համակարգ, այնուհետև ծածկագրվում և ստուգվում է այնտեղ հաշվառված դեպքի վայրերից վերցված ձեռքի հետքերի և անձանց մատնադրոշմների հետ:

14. ԱՊՀ անդամ պետություններից անձի մատնադրոշմային քարտն ուղեկցական գրությամբ (դրանց թվայնացված օրինակներն էլեկտրոնային տարբերակով) ներկայացվում է մատնադրոշմային քարտադարան, որտեղ սքաների միջոցով մուտքագրվում է մատնադրոշմային ավտոմատացված նույնականացման համակարգ, այնուհետև ծածկագրվում և ստուգվում է այնտեղ հաշվառված դեպքի վայրերից վերցված ձեռքի հետքերի և անձանց մատնադրոշմների հետ:

 

V. ՄԱՏՆԱԴՐՈՇՄԱՅԻՆ ՔԱՐՏԱԴԱՐԱՆԻՑ ՄԱՏՆԱԴՐՈՇՄԱՅԻՆ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ

 

15. Մատնադրոշմային քարտադարանի տեղեկություններից իրենց գործառույթների իրականացման շրջանակներում օգտվում են դատարանները, դատախազությունը, հետաքննության և նախաքննության մարմինները:

16. Մատնադրոշմային քարտադարանից տեղեկություններ ստանալու համար հարցումները և դրանց պատասխանները ձևակերպվում են գրավոր, իսկ էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության առկայության դեպքում նաև էլեկտրոնային տարբերակով: Հարցումների պատասխանը տրվում է հարցումն ստանալուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում` ոստիկանության փորձաքրեագիտական վարչության կողմից` գրավոր կամ էլեկտրոնային տարբերակով:

17. Սույն կարգի 15-րդ կետում նշված մարմինների գրավոր կամ էլեկտրոնային տարբերակով հարցման դեպքում նրանց տրամադրվում են ինչպես մատնադրոշմային քարտադարանում հաշվառված անձանց մատնադրոշմների, այնպես էլ դեպքի վայրերից վերցված մատնադրոշմային քարտադարանում գրանցման քարտերում հաշվառված ձեռքի հետքերի լուսանկարների պատճենները (անհրաժեշտության դեպքում նաև թվայնացված տարբերակը):

 

VI. ՁԵՌՔԻ ՀԵՏՔԵՐԸ ԵՎ ՄԱՏՆԱԴՐՈՇՄՆԵՐԸ ՄԱՏՆԱԴՐՈՇՄԱՅԻՆ ՔԱՐՏԱԴԱՐԱՆՈՒՄ ՊԱՀԵԼԸ

 

18. Մատնադրոշմային քարտադարանում հաշվառված ձեռքի հետքերի լուսանկարներով գրանցման քարտերը և դրա թվայնացված տարբերակները հանվում են հաշվառումից`

1) վաղեմության ժամկետն անցնելու հիմքով քրեական գործի կարճման կամ հարուցումը մերժելու վերաբերյալ վարույթն իրականացնող մարմնի որոշումն ստանալուց հետո 30 օրվա ընթացքում.

 2) գրանցման քարտերում հաշվառված բոլոր հետքերն անձանց հետ նույնացնելուց հետո 30 օրվա ընթացքում:

19. Մատնադրոշմային քարտադարանում անձի մատնադրոշմային քարտը և դրա թվայնացված տարբերակը հաշվառվում և պահվում են անժամկետ:

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Վ. Գաբրիելյան

 

Ձև N 1ուղղ.

                                         

 

Հարցում կատարող երկիրը

Запрашивающая страна

Country of origin

 

Մատնադրոշմային բանաձև

Дактоформула

Barcode

Ազգանունը (օրիորդական ազգանունը)

Фамилия (девичья фамилия)

Surname (Maiden Name)

   

Անունը

Имя

Forename(s)

 

Հայրանունը

Отчество

Patronymic

 

Նույնացման հաստատում

Подтверждение идентификации

True identity

Հասցեն

Адрес

Address

   
 

Սեռը

Пол

Sex

    

Ծննդյան թիվը

Дата рождения

Date of Birth

   

Ծննդյան վայրը

Место рождения

Place of Birth

 

Քաղաքացիությունը

Гражданство

Nationality

 

Հանցանքը

Преступление

Offence

 

ՄԱՏՆԱԴՐՈՇՄՆԵՐ

ОТПЕЧАТКИ ПАЛЬЦЕВ

ROLLED IMPRESSIONS

 

1. Աջ բութ

1. Правый большой

1. Right Thumb

2. Աջ ցուցամատ

2. Правый указательный

2. Right Forefinger

3. Աջ միջնամատ

3. Правый средний

3. Right Middlefinger

4. Աջ մատնեմատ

4. Правый безымянный

4. Right Ringfinger

5. Աջ ճկույթ

5. Правый мизинец

5. Right Littlefinger

 

 

 

 

 

 

16

16

 

 

 

 

 

 

8

8

 

 

 

 

 

 

4

6. Ձախ բութ

6. Левый большой

6. Left Thumb

7. Ձախ ցուցամատ

7. Левый указательный

7. Left Forefinger

8. Ձախ միջնամատ

8. Левый средний

8. Left Middlefinger

9. Ձախ մատնեմատ

9. Левый безымянный

9. Left Ringfinger

10. Ձախ ճկույթ

10. Левый мизинец

10. Left Littlefinger

4

 

 

 

 

 

 

 

 

2

2

 

 

 

 

 

 

 

 

1

1

 

ՄԻԱԺԱՄԱՆԱԿՅԱ ՄԱՏՆԱԴՐՈՇՄՆԵՐ

 

ОДНОВРЕМЕННЫЕ ОТПЕЧАТКИ ПАЛЬЦЕВ

 

PLAIN IMPRESSIONS

 

ՁԱԽ ՁԵՌՔ

Չորս մատների միաժամանակյա մատնադրոշմներ

ԱՋ ՁԵՌՔ

Չորս մատների միաժամանակյա մատնադրոշմներ

ЛЕВАЯ РУКА

Одновременные отпечатки четырех пальцев

ПРАВАЯ РУКА

Одновременные отпечатки четырех пальцев

LEFT HAND

Four fingers taken simultaneously

RIGHT HAND

Four fingers taken simultaneously

 

Երկու բութ մատներ

Два больших пальца

Two thumbs

Ձախ

Левый

Left

Աջ

Правый

Right

 

 

 

 

 

 

Դրոշմակնիք

Печать

Stamp indicating 1st generation copy

 

Պատճեն            1 : 1

Копия                1 : 1

Ratio to original 1 : 1

Մատնադրոշմները վերցնելու ամսաթիվը

Дата взятия отпечатков

Date Fingerprints Taken

Մատնադրոշմների վերցման վայրը

Место взятия отпечатков

Place Fingerprints Taken

 

Ծանոթություն

Примечание

Note

Ֆիզիկական արատներ

Физические недостатки

Physical disabilities_____________________________________________________________

____________________________________________________________________________

____________________________________________________________________________

 

Մատնադրոշմներ տվողի ստորագրությունը

Подпись дактилоскопируемого

Signature of person fingerprinted__________________________________________________

 

Մատնադրոշմները վերցնող անձի պաշտոնը, ազգանունը, ստորագրությունը

Должность, фамилия, подпись лица, изъявшего отпечатки

Position, surname, signature of official taking fingerprints________________________________

 

_____________________________________________________________________________

 

(մատնադրոշմային քարտի ձևաթղթի չափերը` 290 x 205 մմ)

(մեկ մատի գլանման դաշտի չափերը` 37 x 37 մմ)

Ձև N 2

 

Ձ Ե Ռ Ք Ի  Հ Ե Տ Ք Ե Ր Ի  Գ Ր Ա Ն Ց Մ Ա Ն  Ք Ա Ր Տ

 

Ձեռք ______________________________________________________________________

 

Բութ մատ

Ցուցամատ

Միջնամատ

Մատնեմատ

Ճկույթ մատ

 

 

 

 

 

 

 

 

     

 

Համակարգի անվանումը, որտեղից ներկայացվել են հետքերը ___________________________

 

Քրեական գործի համարը _______________ հանցագործության տեսակը _________________

 

Հանցագործության կատարման ժամանակը և հասցեն ________________________________

 

_________________________________________________________________________

 

Ի՞նչ առարկայի վրա են մնացել հետքերը __________________________________________

 

Հետքերի փորձաքննության ներկայացման օրը ______________________________________

 

Փորձագետի եզրակացության համարը ______ մուտքագրման օրը ______________________

 

Գրանցման քարտը լրացնողի տվյալները __________________________________________

 

Ստուգման օրը _____________________________________________________________

 

Ներկայացված մատնադրոշմային քարտերի քանակը ________________________________

 

Հետքերը վերցնողի ազգանունը _________________________________________________

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
02.02.2023, N 132-Ն 03.02.2023, N 332-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան