Գլխավոր տեղեկություն
Համար
ՆՀ-248
Տիպ
Հրամանագիր
Ակտի տիպ
Base act (18.08.1993-12.10.2000)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀԳԽՏ 1993/15-16
Ընդունող մարմին
ՀՀ Նախագահ
Ընդունման ամսաթիվ
18.08.1993
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
18.08.1993
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
18.08.1993
Ուժը կորցնելու ամսաթիվ
12.10.2000

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ

 

Հ Ր Ա Մ Ա Ն Ա Գ Ի Ր Ը

 

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԻ ՎԱՎԵՐԱՑՄԱՆ ԿԱՄ ԴՐԱՆՑ ՄԻԱՆԱԼՈՒ ՀԱՐՑԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՈՒՐԴ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՀՍՏԱԿԵՑՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդում վավերացման կամ միանալու ներկայացված միջազգային պայմանագրերի համակողմանի և լիարժեք քննարկման ապահովման նպատակով, որոշում եմ.

1. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանը Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի վավերացմանը ներկայացնելու նպատակով Հայաստանի Հանրապետության նախագահին կամ Հայաստանի Հանրապետության կառավարություն ուղարկվող Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերին, ինչպես նաև դրանց միանալու համար Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդին ներկայացնելու նպատակով Հայաստանի Հանրապետության նախագահին ուղարկվող միջազգային պայմանագրերին կցել`

ա) տեղեկանք` Հայաստանի Հանրապետության օրենսդրության և տվյալ միջազգային պայմանագրի միջև հակասության առկայության կամ բացակայության մասին.

բ) տեղեկանք` տվյալ միջազգային պայմանագրով Հայաստանի Հանրապետության վրա դրվող ֆինանսական պարտավորությունների մասին.

գ) տեղեկանք` տվյալ միջազգային պայմանագրի կնքման կամ դրան միանալու շարժառիթների մասին.

դ) տեղեկանք` վավերացման ներկայացված միջազգային պայմանագրի մյուս մասնակցի (մասնակիցների) կողմից դրա վավերացման մասին:

2. Հայաստանի Հանրապետության պետական կառավարման հանրապետական մարմիններին և գերատեսչություններին` Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության պահանջով նրան ներկայացնել սույն հրամանագրի 1 կետով նախատեսված համապատասխան տեղեկանքներ միջազգային պայմանագրերի վերաբերյալ:

3. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանը` Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի կողմից միջազգային պայմանագրերը վավերացնելու կամ դրանց միանալու մասին որոշում կայացնելու օրվանից մեկամսյա ժամկետում այդ մասին պաշտոնապես տեղյակ պահել Հայաստանի Հանրապետության պետական կառավարման հանրապետական մարմիններին և գերատեսչություններին:

4. Սույն հրամանագիրը ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

Հայաստանի Հանրապետության Նախագահ

Լ. Տեր-Պետրոսյան


Երևան
 18 օգոստոսի 1993 թ.
ՆՀ-248

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
12.10.2000, ՆՀ-690 12.10.2000, ՆՀ-248
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան