Basic information
Number
N 279-Ն
Type
Որոշում
Act type
Base act (10.04.2003-till now)
Status
Գործում է
Source
ՀՀՊՏ 2003.04.09/18(253) Հոդ.334
Enactment organisation
ՀՀ կառավարություն
Enactment date
20.03.2003
Signing organisation
ՀՀ վարչապետ
Signing date
25.03.2003
Ratification organisation
ՀՀ Նախագահ
Ratification date
31.03.2003
Effective date
10.04.2003

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
31 մարտի 2003 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

20 մարտի 2003 թվականի N 279-Ն 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2001 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 29-Ի N 1305 ԵՎ 2002 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 26-Ի N 2158-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի դեկտեմբերի 29-ի «Ագարակ» պատմամշակութային արգելոց» պետական ոչ առևտրային կազմակերպություն ստեղծելու մասին» N 1305 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը՝

որոշման 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«2. «Ագարակ» պատմամշակութային արգելոց» պետական ոչ առևտրային կազմակերպության կառավարման, ինչպես նաև «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ կետի «գ», «ե», «է» ենթակետերով և 14-րդ հոդվածով նախատեսված լիազորությունները վերապահել Հայաստանի Հանրապետության մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարարությանը»:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի դեկտեմբերի 26-ի «Հայաստանի ազգային գրապալատ» պետական ոչ առևտրային կազմակերպություն ստեղծելու մասին» N 2158-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝

ա) որոշման 7-րդ կետում «Հայաստանի Հանրապետության մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարարության հրատարակչական գործի գործակալությանը» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարարությանը» բառերով.

բ) որոշման 8-րդ կետում «Հայաստանի Հանրապետության մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարարության հրատարակչական գործի գործակալության պետին» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարարին» բառերով:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2003 թ. մարտի 25
Երևան