ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ
Հ Ր Ա Մ Ա Ն Ա Գ Ի Ր Ը
Վ. Զ. ՍԱՐԳՍՅԱՆԻ ՄԱՍԻՆ
1. Վազգեն Զավենի ՍԱՐԳՍՅԱՆԻՆ նշանակել Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտպանության հարցերի գծով խորհրդական, ազատելով նրան Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի պաշտոնից:
2. Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտպանության հարցերի գծով խորհրդական Վ. Զ. ՍԱՐԳՍՅԱՆԻՆ նշանակել սահմանամերձ շրջաններում Հայաստանի Հանրապետության նախագահի ներկայացուցիչ:
Հայաստանի Հանրապետության Նախագահ |
Լ. Տեր-Պետրոսյան |
20 հոկտեմբերի 1992 թ. ՆՀ-163 |