ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
18 մարտի 2014 թվականի N 195-Ա
Դ.ՍԱՐԳՍՅԱՆԻՆ ԵՎ Ա.ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԻՆ ԲՐՅՈՒՍԵԼ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարար Դ.Սարգսյանին և Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի տեղակալ Ա.Հայրապետյանին 2014 թվականի մարտի 26-28-ը գործուղել Բրյուսել (Բելգիայի Թագավորություն)` Եվրոպական Միությունից նոր մակրոֆինանսական աջակցությանն առնչվող հիմնահարցերի քննարկման նպատակով:
2. Դ.Սարգսյանի` համաձայն փաստացի կատարված ծախսերը հիմնավորող փաստաթղթերի, և Ա.Հայրապետյանի` Բրյուսել գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Բրյուսել գործուղման արդյունքների մասին հաշվետվություն:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2014 թ. մարտի 18 Երևան |