Գլխավոր տեղեկություն
Համար
N 547-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (17.06.2014-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
16.06.2014
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
16.06.2014
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
17.06.2014

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

16 հունիսի 2014 թվականի N 547-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 22-Ի N 51-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասի՝

1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2013 թվականի հունվարի 22-ի «Հարկային վարչարարության արդիականացման ծրագրի կառավարման խորհուրդ ստեղծելու մասին» N 51-Ա որոշման հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները`

1) «ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ» բառերը փոխարինել «ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ» բառերով.

2) «ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի պետական եկամուտների քաղաքականության և վարչարարության մեթոդաբանության վարչության պետ» բառերը փոխարինել «ՀՀ ֆինանսների նախարարության եկամուտների քաղաքականության, գնահատման և կարգապահական ծրագրերի վարչության պետ» բառերով.

3) «ՀՀ էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի գործարար միջավայրի բարելավման վարչության պետ» բառերը փոխարինել «ՀՀ էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի գործարար միջավայրի բարելավման և ՓՄՁ զարգացման վարչության պետ» բառերով.

4) «ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի տեղեկատվական տեխնոլոգիաների վարչության պետ» բառերը փոխարինել «ՀՀ ֆինանսների նախարարության տեղեկատվական տեխնոլոգիաների ենթակառուցվածքների ներդրման և զարգացման վարչության պետ» բառերով.

5) «ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի ներքին աուդիտի վարչության պետ» բառերը փոխարինել «ՀՀ ֆինանսների նախարարության ներքին աուդիտի վարչության պետ» բառերով.

6) «ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի աշխատակազմի ղեկավարի տեղակալ» բառերը փոխարինել «ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի ղեկավարի տեղակալ» բառերով.

7) «ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի ռազմավարական ծրագրավորման վարչության պետի տեղակալ» բառերը փոխարինել «ՀՀ ֆինանսների նախարարության վարչարարության մեթոդաբանության, ընթացակարգերի և սպասարկման վարչության ընթացակարգերի բաժնի պետ» բառերով:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Հ. Աբրահամյան

 

2014 թ. հունիսի 16

Երևան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան